Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

''ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԻՆՁ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ'' ԱՐՄԵՆՉԻԿ

Արխիվ 12-16

''ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԻՆՁ

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ'' ԱՐՄԵՆՉԻԿ

 

Այս օրերին համացանցում եւ լրատվամիջոցներում ամենաքննարկված ու քննադատված թեմաներից է ամերիկաբնակ հայ երգիչ Արմենչիկի` նախագահի կողմից վաստակավոր արտիստի կոչման արժանացնելու թեման: Այս առիթով երգիչն իր ֆեյսուքյան էջում գրում է.

<եu Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:


Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր' առ իմ ժողովորդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին' բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին:‪#‎ՍերըՀաղթահարումԷԱտելությունը‬
Օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում եմ հրավիրել բոլորիդ իմ առաջիկա համերգին Հոկտեմբերի 9-ին "Microsoft" թատրոնում, Լոս Անջելեսում, որի տոմսերը գրեթե սպառված են : Շնորհակալություն>:


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ