Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ԱՆԳԼԻԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՃՈ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԱՆԳԼԻԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ՃՈ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՀԻՄԱ

ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ»

 

Անգլիացի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտն արդեն 20-25 տարի պարբերաբար  այցելում է Հայաստան (անգամ հայերեն լավ գիտի), մասնակցում տարբեր ծրագրերի, որոնցից մեկն էլ  կառավարություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն ծրագիրն է:  Պրն Ուլբրիխտն  իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ում ապօրինի հարստացման քրեականացման մարտահրավերներին: Մինչ ելույթը  «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց փորձագետին:

- Պրն Ուլբրիխտ, նախ հասկանանք`   ի՞նչ եք հասկանում ապօրինի հարստացում ասելով, երբ խոսում եք Հայաստանի մասին:


- ՄԱԿ-ի կոնվենցիայով ձեւակերպված է այդ դրույթը: Երբ մարդ ունի եկամուտ, որը օրինական աղբյուրից չէ եւ  պարզ չէ, թե որտեղից է  այն հայտնվում: Երբ խոսում եք ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին,  դա նշանակում է  կամ ազատազրկում կ վարչական տուգանք:

- Ձեր կարծիքով Հայաստանում շատ են ապօրինի ճանապարհով հարստացած պաշտոնյաները:

- Ես գիտեմ այնքան, ինչքան գրվում է թերթերում, ինտերնետում: Անկախ ապացույց չունեմ: Կարդում եմ, որ այս մեկը մեծ տուն ունի, շքեղ ավտոմեքենա ունի, ու երբ համեմատում ես պետական աշխատավարձի հետ, չես հասկանում` ոնց կարող է դա լինել:

- Գործնականում ինչպե՞ս եք պատկերացնում ապօրինի հարստացման քրեականացումը:

- Դա հեշտ չէ, իհարկե: Մի կողմից օրենքի ընդունումը, բայց մյուս կողմից  շատ են կազմակերպչական խնդիրները: Նախ եւ առաջ որ մարմինն է զբաղվելու այս հարցով, ոնց անի, որ անկախ ու անաչառ լինի:

- Հայաստանի իշխանությունը քաղաքական կամք ցուցաբերո՞ւմ է` պայքարելու  կաշառակերության դեմ:

- Դժվար է ասել: Նոր քրեական  օրենսգրքի նախագծի մեջ կա դրույթ ապօրինի հարստացման մասին: Մի քանի ամիս առաջ անգամ չէին էլ ցանկանում  քննարկել այս դրույթը կամ մաքսիմում  խոսում էին վարչական տուգանք նախատեսեն:

- Անգլիայում կոռուպցիայի դեմ պայքարն ի՞նչ մակարդակի վրա է:

- Հայաստանն ու Անգլիան տարբեր պատմություններ ունեն, տարբեր երկրներ են: Չէի ասի, որ Անգլիայում կոռուպցիա չկա, կա  իհարկե, բայց շատ ցածր  մակարդակի վրա է:

- Դուք 20-25 տարի է, որ կապված եք Հայաստանի հետ: Երբեւէ մեր երկրում կոռուպցիոն երեւույթի հետ առնչվե՞լ եք:

- Այո: Տարիներ առաջ ավելի շատ էին կանգնեցնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն առանց պատճառի մեքենա կանգեցնում, քան հիմա:

- Վերջին 25 տարիների ընթացքում  ՀՀ-ում կաշառակերության նվազում տեսնո՞ւմ եք:

- Որոշ ոլորտներում` այո: Օրինակ, ճանապարհային ոստիկանության ոլորտի աշխատակիցները  հիմա միայն խախտման ժամանակ են կանգնեցնում: Կաշառակերության նվազեցում եւ գործարքների հեշտացում արձանագրվում է նաեւ այն ոլորտներում, որտեղ ներդրված է էլեկտրոնային գրանցման մեխանիզմը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ





 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված