ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄ ՉԼԻՆԵՐ, ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԱՆԻ»
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄ
ՉԼԻՆԵՐ, ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ
ԱՆԻ»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշել էր. «Հայաստանի հետ կապված մեր նպատակները շատ պարզ են՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Իսկ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացմանը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը:
«Իրավունքը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատմաբան Համլետ Հարությունյանից պարզեց` որքանով է դեսպանի հայտարարությունը դիվանագիտական առումով կոռեկտ: «Բոլորովին էլ կոռեկտ չէ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ում կոռուպցիայի դեմ պայքար չկա ու կոռուպցիա չկա»,- ասաց իշխող պատգամավորը:
Համլետ Հարությունյանի խոսքով` դեսպանի խոսքերը ընդհանուր առմամբ իհարկե ճիշտ են, սակայն եթե Հայաստանը չլիներ ԵՏՄ-ի անդամ, դեսպանը նման հայտարարություն կաներ: «Չեմ կարծում, որ Հայաստանում կոռուպցիան այնպիսի մակարդակի է, որ պետք է խանգարի ներդրումային ծրագրերին: Ադրբեջանի, Վրաստանի եւ հետխորհրդային երկրների հետ համեմատ կոռուպցիան ամենացածր մակարդակում է: Բաքվում ներդրումներ անելիս Բրիթիշ Պետրոլիումը հաշվի չի էլ առնում, թե կոռուպցիան ինչ մակարդակի վրա է: Որպես ՀՀ քաղաքացի զգում եմ կոռուպցիայի դեմ պայքարի կրճատման ականատեսն եմ»,- եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
