«ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ Է»
Արխիվ 12-16«ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ Է»
Այս տարի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մեծ շուքով էր պատրաստվել ՀՀ անկախության 24-րդ ամյակին: Արգելոց-թանգարանն իր հարկի տակ էր հավաքել բազմաթիվ հյուրերի` թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից` միասին տոնելու ազատ, անկախ Հայաստանի տարեդարձը: Տոնական միջոցառման մեկնարկը տրվեց զինծառայողների ռազմահայրենասիրական քայլերգով, որին հաջորդեց N զորմասի լավագույն զինծառայողների պարգեւատրման արարողությունը:
Տոնական տրամադրությունը շարունակվեց «Զվարթնոց» արգելոց-թանգարանում, որտեղ բացվեց «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» խորագրով ցուցահանդես: Թանգարանի այցելուներին ներկայացվեց 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը: Լուսանկարների եւ չափագրությունների միջոցով ներկայացվեց Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ Երեւանի պատմության թանգարանում պահվող իրերով` տվյալ ժամանակահատվածի խոհանոցը, ննջասենյակը եւ միջին դասի քաղաքային բնակարանի ընդհանուր պատկերը: Ներկայացված ցուցանմուշներում արտացոլված էր նաեւ Ալեքսանդրապոլ-Գյումրու նյութական եւ հոգեւոր մշակույթը` թատրոն, դպրոց, երաժշտություն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
