Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ԱՅՍ ՏԱՐԻ «ՀԱՅ ՖԵՍՏՈՒՄ» ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ «ՇԻՎԱՐ» ԿՄՆԱ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ «ՀԱՅ ՖԵՍՏՈՒՄ» ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ «ՇԻՎԱՐ» ԿՄՆԱ

 

«ՀԱՅ ՖԵՍՏ» ամենամյա միջազգային թատերական փառատոնն այս տարի կընթանա հոկտեմբերի 1-8-ը, 13-րդ անգամ` «Զգացողությունների թանգարան» խորագրով: Հայֆեստյան օրերին կհյուրընկալվեն 26 երկրից ժամանած 250 մասնակիցներ եւ հյուրեր, այդ թվում` հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ: Հայ թատերասեր հասարակությունը հնարավորություն կունենա երեւանյան 12 բեմահարթակներում դիտելու ավելի քան 70 ներկայացում` դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:

 

 

Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները: Երեւանյան մի քանի թատրոններն էլ մասնակից կլինեն «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում, իսկ ուսանողները` «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի փաստը եւս չի անտեսվի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում: 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների շրջանակում ոչ միայն կցուցադրվեն մի շարք միջազգային ներկայացումներ, այլեւ փառատոնը կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով:
«Իրավունքի» հետ զրույցում փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց, որ 13-րդ «ՀԱՅ ՖԵՍՏԻ» մեկնարկը մտավախության առիթ չի հանդիսանում: Ավելին` փառատոնի ղեկավարն ասաց, որ դեռ գարնանն են մտադիր եղել խաղարկելու 13 թիվը, սակայն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի փաստը հետ է պահել կազմակերպիչներին նման մտքից:

«ՇԱՀԱՐԿԵԼ 13 ԹԻՎԸ ՃԻՇՏ ՉԷՐ ԼԻՆԻ»

-Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, առավելեւս, որ առանձին ծրագիր ունենք այդ թեմայով եւ շահարկել 13 թիվը` ճիշտ չէր լինի: Դրա համար մոռացանք այդ մասին եւ ընտրեցինք դիմակների թեման (խոսքը տարբերանշանի մասին է): Դիզայներական ընկերությունը մեզ առաջարկեց հեղինակային դիմակներ, այդ թեմայով փառատոնի օրերին կլինի դիմակների ցուցահանդես` տարբեր ձեւի ու ոճի:

«ՄԻԳՈՒՑԵ, ՄԵՆՔ ԷԼ ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՆՄԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԴԱՌՆԱՆՔ»

-Այս տարի բավականին հագեցած է փառատոնի ծրագիրը, հանդիսատեսին մի տեսակ մոլորության մեջ չե՞ք գցում:
- Ես կասեի գերհագեցած ծրագիր է սպասվում, բայց ես կողմ եմ, որ միաժամանակ մի քանի բեմերում եւ միեւնույն ժամին ներկայացումներ են լինում, իսկ հանդիսատեսը պարզապես «շիվար» է մնում, թե որ մեկը գնա նայելու: Նման բան կատարվում է օրինակ` Էդինբուրգի, Ավինյոնի փառատոներում: Իսկ, ասենք, Չեխովի փառատոնն ընտրել է այլ տարբերակ` փառատոնը տեւում է 60 օր` օրը մեկ ներկայացում են խաղում: Թատրոնների քանակը քիչ է, սակայն` բոլորը բարձր մակարդակի: Բայց դա ոչ թե փառատոնի է նմանվում, այլ` թատերաշրջանի: Հանդիսատեսը 45-րդ օրը մոռանում է, թե սկզբում ինչ ներկայացումներ են եղել: Չգիտեմ` երբ, բայց մի օր, երբ կունենանք մեծ գումարներ, միգուցե մենք էլ Էդինբուրգի նման փառատոն դառնանք, որը տեւում է մոտ 20-25 օր: Էդինբուրգը Երեւանից 2 անգամ փոքր քաղաք է, իսկ փառատոնի ժամանակ 320 հարթակ է օգտագործվում, ամեն տեղ են խաղում` պատերի վրա, լողավազաններում, կտուրներում, փողոցում` դա նշանակում է, որ ողջ քաղաքն է աշխատում: Այդ փառատոնի գլխավոր հովանավորը քաղաքապետարանն է, որովհետեւ փառատոնը դա քաղաքի դեմքն է, որի համար տեղի քաղաքապետարանը տարեկան ծախսում է մոտ 17 մլն եւ մեկ ամսվա ընթացքում աշխատում` մոտ 200 մլն: Իսկ դա մեր ցավոտ կողմն է:

«ԹՈ՛Ւ-ԹՈ՛Ւ-ԹՈ՛Ւ, ՆՄԱՆ ԲԱՆ ՄԻ՛ ԱՍԵՔ»

-Բացօթյա ներկայացումների համար երբեմն խոչընդոտ է հանդիսանում անձրեւոտ եղանակը...
- Ո՛չ, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, նման բան մի՛ ասեք, վա՜յ, վա՜յ, վայ...
- Բայց լինում են չէ՞ անձրեւոտ օրեր:
- Միշտ մի օր անձրեւ է գալիս: Բայց մի տարի հոկտեմբերի 1-ին անձրեւ սկսվեց եւ ընդհատվեց հոկտեմբերի 8-ին: Դա ահավոր էր, հյուրերն ասում էին` եկել ենք արեւոտ Հայաստան, իսկ որտե՞ղ է արեւը: Չնայած այս տարի բացօթյա ներկայացումները քիչ են, հուսանք` ինչպես միշտ, կլինի շատ ջերմ եղանակ եւ ջերմ մթնոլորտ: Իսկ անձրեւն էլ, եթե գա, ապա` մեկ օրով: Ընդհանրապես, բացօթյա ներկայացումները փառատոնին շարմ են բերում, տոն են ստեղծում, դրդում այն մարդկանց, ովքեր ժամանակ առ ժամանակ են թատրոն գալիս, որ գան փառատոնային ներկայացումները դիտելու:
- Հատկապես բացման ներկայացումը, որը նորարարություն է լինելու:
- Այո, վիզուալ եւ կատարողական արվեստը միացել ու ցուցահանդես-ներկայացում է դարձել: Այսինքն` երբ հանդիսատեսը ոչ թե նստած է, այլ  տեղաշարժվում է, ու ամեն կողմից ինչ-որ բաներ են կատարվում: Հենց այդ ժանրով էլ կբացվի փառատոնը` Վահան Բադալյանի «Զգացողությունների թանգարան» ներկայացումով. հանդիսատեսը կապրի 9 զգացողություն` վախից, զզվանքից մինչեւ երջանկություն: Այսինքն` հանդիսատեսը կանցնի այն ուղին, որ անցել ենք 100 տարի, եւ հիմա հաղթահարած ապրում ենք: Ներկայացումն ընդգրկված է փառատոնի Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրում, եւ եթե լավ ստացվի, ապա   կդիմենք, որպեսզի աջակցեն այն Հայաստանից դուրս խաղալու համար:
- Ամբողջ ներկայացման ընթացքում դերասաննե՞ր են խաղում:
- Այո, օրինակ` կան դերասաններ, որ կախված են... Նման բան դեռ Հայաստանում չի եղել, «ՀԱՅ ՖԵՍՏԻ» նորարարություններից է: Ընդհանրապես նման դեպքերում այդ նորարարությունները բերում են նրան, որ տաղանդավոր տեղացի ռեժիսորի մոտ ծնվում է մեկ այլ ներկայացում: Իսկ մենք հուսով ենք, որ մեզ մոտ կան տաղանդաշատ ռեժիսորներ, ինչի ապացույցն էլ փառատոնի հայկական ծրագիրն է: Եթե նախորդ տարիներին ասում էինք, թե ունենք 1 կամ 2 լավ ներկայացում, իսկ միջին մակարդակը` ոչինչ, ապա հիմա ունենք միջինից բարձր մակարդակի ներկայացումներ: Հայաստանում աճում է այն ռեժիսորների քանակը, որոնք որակյալ ներկայացումներ են բեմադրում:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ, 2015 ԹՎԱԿԱՆՆ Է...»

-Այսինքն` խաղացանկային թատրոններից դո՞ւրս են ծնվում լավ ներկայացումներ:
- Այո, դրա համար կան շատ պատճառներ: Չեմ ասում, թե խաղացանկային թատրոններում ներկայացումները վատն են, կան, որ շատ վատն են, բայց մարդիկ գնում են: Տեղի թատրոններից մեկում մեծ պրեմիերա էր, նայեցի եւ հասկացա, որ նույն ներկայացումը կարող էի տեսնել 1976 թվականին: Այսինքն` վատ չէ, բայց, ժողովուրդ, 2015 թվականն է, կան այլ արտահայտամիջոցներ, ձեւավորման տեսակներ: Իսկ փառատոների ժամանակ մենք տեսնում ենք` ովքեր են գալիս ներկայացումներին` այն մարդիկ, ովքեր հետո տալիս են լավ որակ: Իսկ ովքեր բեմադրում են 76 թվականները` չեն գալիս:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված