ԳՆԴԱՊԵՏԸ ՊԱՐՏԱԿԵԼ Է ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎԵՂ ՈՐԴՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԳՆԴԱՊԵՏԸ ՊԱՐՏԱԿԵԼ Է ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎԵՂ ՈՐԴՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ
Հունվարի 29-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով կալանավորված կասկածյալ Գնել Թեւոսյանի հոր` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել: Ըստ քր. գործերից մեկի՝ հայրը պարտակել է որդու գործողությունները եւ ռազմական ինստիտուտում մշտապես արտոնյալ պայմաններ ստեղծել վերջինիս համար: Մյուս գործը այս սպանության պատմությունից հեռու է: Այսինքն՝ Զարմիկ Մարկոսյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում խոշոր չափերի հասնող յուրացումներ իրականացնելու մեջ:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույում հաստատեց Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը. «Այո, կա նման բան»:
Իսկ հարցին, արդյոք դա չի՞ խոսում դեպքից օրեր անց սպանված կուրսանտի հոր արած հայտարարությունների ճշմարտացիության օգտին, ըստ որոնց՝ գնդապետը լավ էլ տեղյակ է եղել ինստիտուտում որդու պահելաձեւից, փաստաբանը նկատեց. «Ոչինչ ասել այս պահին այդ գործերի վերաբերյալ նպատակահարմար չենք համարում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
