Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ՀԷՑ-Ի ԱՊԱԳԱ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Արխիվ 12-16

ՀԷՑ-Ի ԱՊԱԳԱ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

 

Շարունակում է օրակարգային մնալ, թե ի վերջո ո՞ւմ է պատկանում Կիպրոսում՝ օֆշորային գոտում 2010 թվականի նոյեմբերից գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պատրաստվում է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այս հարցի հետ կապված` մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ առաջին պլանում է Սամվել Կարապետյանի անունը, ում հնարավոր է միանան մոսկվաբնակ այլ գործարարներ եւս:

Մեր այդ հրապարակումից հետո էլ այս վարկածը ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլեւ գնալով ավելի ու ավելի է ծավալվում: Ավելի ճիշտ, թե կոնկրետ ովքեր կդառնան ՀԷՑ-ի նոր սեփականատերերը, այսօր քչերն են կասկածում: Սակայն իր մեծ հավանականությամբ հանդերձ, նշված տարբերակն ունի մեկ մեծ «թերություն»՝ այն ընդամենը վարկած է ու քանի դեռ պաշտոնապես տեղեկատվություն չկա, մնալու է այդ կարգավիճակում: Առավել եւս, որ Ս. Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ի պատասխան մեր հարցմանը, շեշտեց. «Ո՛չ, ո՛չ, նման բան չկա»:
Արդյունքում՝ ՀԷՑ-ի ապագա տերերի, ավելի կոնկրետ՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» օֆշորային ընկերության սեփականատերերի հարցը մնում է օրակարգում եւ հարցականի տակ: Մենք էլ փորձեցինք հայաստանյան գործարար դաշտի «խոշոր» ներկայացուցիչներից ճշտել՝ որեւէ բան գիտե՞ն ՀԷՑ-ի ապագա տիրոջ մասին:
Իր բազմաթիվ եւ բազմաբնույթ բիզնեսներով հայտնի գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ, պարզվում է, նույնիսկ ՀԷՑ-ի բուն վաճառքին է վերապահումներով մոտենում.
- Բայց ո՞վ է հայտարարել, որ ՀԷՑ-ը պետք է վաճառվի:
- Համենայնդեպս՝ գործարքն ուսումնասիրելու մասին կառավարության որոշում կա:
- Դե՝ իրենք երեւի գիտեն, թե ում է վաճառվում, անհանգստանալու ի՞նչ կա: Որ համաձայնություն, թեկուզեւ նախնական կա, ուրեմն նպատակահարմար են գտել, ուրեմն ճիշտը դա է:
- Ձեզ չի հետաքրքրո՞ւմ` ով է լինելու նոր սեփականատերը:
- Կարծում եմ, որ կխոսվի, կասվի:
- Ասում են, թե «Տաշիր» ընկերության սեփականատերն է ՀԷՑ-ի ամենահավանական նոր սեփականատերը:
- Չեմ կարող ասել: Համենայնդեպս՝ Կարեն Կարապետյանը հերքում է այդ փաստը, մի քանի անգամ նույնիսկ դրա մասին խոսել է:
Իսկ առհասարակ՝ միգուցե էդ գնորդը մեզ բարեկամ է ու ավելի սրտացա՞վ լինի, քան ներկայիս սեփականատերը. ես չգիտեմ: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում բոլորս կիմանանք իրական գնորդի մասին:
ԱԺ մեկ այլ գործարար-պատգամավոր` ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ եւս նոր սեփականատիրոջ մասին, իր խոսքով, թեեւ բան չգիտի, բայց արդեն գրեթե հերոսացնում է նրան.
- Ինձ, իհարկե, չի կարող չհուզել, չմտահոգել, թե ում է վաճառվում նման ստրատեգիական, շատ կարեւոր նշանակություն ունեցող ընկերությունը: Բայց նաեւ ողջունում եմ այդ ռիսկով անձնավորությանը կամ ընկերությանը, ով նման մեծ բեռի տակ է մտնում: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ արատավոր երեւույթներ կան, նախկինում ինչ եղավ եւ հիմա ինչ պիտի անել: Այնպես որ, հուսով եմ՝ բոլոր հաշվարկները ճիշտ են արված, եւ այսօրվա գնորդի մեջ կարելի է նաեւ հերոսության ինչ-որ ժեստեր նկատել:
- Իսկ բուն գործարքի մասին ի՞նչ կասեք:
- Ակնկալում եմ, որ գնորդը ՀԷՑ-ը ձեռք կբերի նրա բոլոր պարտավորություններով: Իսկ թե ով է այդ գնորդը, ինձ առանձնապես չի հուզում. ուղղակի կարող եմ ասել, որ իրոք ռիսկով անձնավորություն է:
«Կիլիկիա» գարեջրի սեփականատեր գործարար-պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ եւս այս պահին չի հուզում նոր սեփականատիրոջ ով լինելը.
- Երբ գործարքը կմոտենա կայացմանը, այդ ժամանակ ե՛ւ ես, ե՛ւ Դուք, ե՛ւ ընդհանրապես հանրությունը կիմանա, թե ովքեր են գնորդները: Այդ ժամանակ, եթե մտահոգության հարց լինի, հաստատ իմացեք՝ ես իմ ձայնը կբարձրացնեմ: Բայց այսօր դրա մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ այս գործարքը դեռ ընդամենը ցանկություն է:
Գիտեմ՝ շատերին վախեցնում է միայն այն, որ ասում են, թե հայտ ներկայացրած ընկերությունը գրանցված է օֆշորում: Բայց եկեք այս տեսակետից նայենք` ՀԷՑ-ը հայաստանյան կազմակերպություններից է՝ անկախ նրանից, թե գնորդ կազմակերպությունը որտեղ է գրանցված: Ի՞նչ կապ ունի, ով ուզում է լինի` հո ՀԷՑ-ը չեն շալակելու, տանեն Հայաստանից:
ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ էլ բավական հակիրճ արտահայտվեց.
- Կապրենք` կտեսնենք էլի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված