ՀԻՏԼԵՐ ԿԱՊՈՒՏ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉԱԾ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է… ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԻՏԼԵՐ ԿԱՊՈՒՏ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉԱԾ
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Է…
«Մեդիա» կենտրոնն այսօր կազմակերպել էր ասուլիս հայ-թուրքական հաշտեցման թեմայի վերաբերյալ: Սկզբից եւեթ պարզ դարձավ, որ հերթական գրանտածիծ ծրագիրն է ներկայացվում` քաղաքացիական հասարակության միջեւ շփումներ, երկխոսություն երկու ժողովուրդների միջեւ ու տարատեսակ լոլոներ:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը խոսում էր հայ-թուրքական հաշտեցման մասին, այն դեպքում, երբ Գերմանիայի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Իրավունքի» հարցին, թե անհասկանալի է` ինչպես է Գերմանիայի դեսպանը խոսում հայ-թուրքական հաշեցտման մասին, երբ Գերմանիան մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դեսպանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը քննարկվում է:
Մեր մյուս հարցին, թե արդյոք Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի նպաստի հայ-թուրքական մերձեցմանն եւ հաշտության արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, պրն Քիսլերի խոսքով` հայ-թուրքական մերձեցումը չպետք է կապել օտար երկրների ճանաչման կամ որոշման հետ:
Թուրք ներկայացուցիչ Աշյե Օքթամն էլ ասաց, որ ինքը չի կարող խոսել թուրք կառավարության անունից, բայց եթե քաղաքացիական հասարակությունը հզոր է, ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ապա ցանկացած կառավարություն ստիպված պետք է լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վերջերս մենք կազմակերպել էինք միջոցառում, որի ժամանակ խոսել ենք ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման մասին: Մեծ հույս ունեմ, որ Գերմանիան կճանաչի ցեղասպանությունը: «Իսկ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ, այլ ներքին ճնշմամբ»,- եզրափակեց թուրք ներկայացուցիչը:
Ի դեպ, ասուլիսի ժամանակ Գերմանիայի դեսպանը «տեղյակ» չէր, որ հայ-թուրքական հաշտեցումը Թուրքիայի տեսանկյունից նշանակում է արցախյան խնդրի կարգավորում` հօգուտ Ադրբեջանի: Իսկ միգուցե նորանշանակ դեսպանն իրո՞ք տեղյակ չէ:Մարդն ալարել է մինչ Հայաստան գալը խնդրին գոնե մակերեսորեն ծանոթանալ: Ու այսքանից հետո ի՞նչ տրամաբանությամբ է Գերմանիայի ներկայացուցիչը հայ-թուրքական հաշտեցման մասին խոսում: Էստեղ են ասել, Հիտլեր, կապուտ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
