Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

«ԲԱ ԿԻՆՆ Է՞Լ ԷՐ ՀՈԳԵԿԱՆ, ՈՐ ՏԱՍԸ ՕՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՔՈՒՉԵՆ ՄԱՆ ԵՆ ԵԿԵԼ»

Արխիվ 12-16

«ԲԱ ԿԻՆՆ Է՞Լ ԷՐ ՀՈԳԵԿԱՆ, ՈՐ ՏԱՍԸ ՕՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՔՈՒՉԵՆ ՄԱՆ ԵՆ ԵԿԵԼ»

 

Վերջին օրերին քննարկման առարկա է դարձել իրեն ակտիվիստ հռչակած, բազմաթիվ խարդախությունների, մարդկանց «քցելու» համբավ ունեցող Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջան փախչելու հարցը: Վ. Մարտիրոսյանը ոչ միայն ապաստան էր խնդրել թշնամի երկրից, այլեւ իրեն իրավունք էր վերապահել հանդես գալ ասուլիսով, որտեղ նա որոշեց քննադատել նաեւ հայկական բանակին, եւ ավելին՝ Ղարաբաղյան պատերազմն ու հայ-ադրբեջանական «դարավոր բարեկամության» մասին ձոներ կարդալ. «Հայկական բանակը աղետալի վիճակում է գտնվում եւ չի կարող դիմակայել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ աֆրիկյան ինչ-որ երրորդ երկրի բանակի հարձակմանը, հայ զինվորները ճանճերի պես սատկում են»:

Թե այս դավաճանությունից հետո Ալիեւից ինչ «պարգեւ» կստանա Վ. Մարտիրոսյանը, թերեւս կարելի է ընդունելի համարել ռուսական որոշ լրատվական աղբյուրների տեսակետը՝ այն պահին, երբ Վ. Մարտիրոսյանն ամբողջովին իր դերը կխաղա, արդեն կդառնա գլխացավանք ադրբեջանական իշխանությունների համար: Նրան իրենց երկրում հավերժ պահել չեն կարող. Վ. Մարտիրոսյանը հետախուզման տակ գտնվող ՀՀ քաղաքացի է եւ նրան վերադարձնելու պահանջ Հայաստանը հաստատ կներկայացնի: Բաքուն սկզբում կպատասխանի, թե նրան հայրենիքում վտանգ է սպառնում, ուրեմն չի կարող վերադարձնել: Բայց այդ դեպքում պարտավոր է չեզոք երկրի հանձնել: Եվ ավելորդ գլխացավանքների մեջ չընկնելու համար՝ Ադրբեջանը կարող է լավագույն տարբերակ համարել Մարտիրոսյանին լրտեսության մեջ մեղադրելը, որի առիթ դժվար չէ գտնել: Օրինակ՝ «Այդ ինչպե՞ս նրան հաջողվեց դուրս գալ Հայաստանի սահմանից, եթե հետախուզման մեջ է: Ուրեմն՝ նրան հայկական պատկան կառույցներն են հատուկ նպատակով թողել, որ Ադրբեջանում փախստականի քողի տակ լրտեսություն իրականացնի»:

«ԴՐԱՆ ԴԱՎԱՃԱՆ ԱՍԵԼՆ ԷԼ Է ՔԻՉ»

Այսպիսով այն, որ Վ. Մարտիրոսյանը, վաղ թե ուշ, իր տեղը կգտնի կա՛մ ադրբեջանական, կա՛մ՝ հայաստանյան բանտում, կարելի է վստահ լինել: Իսկ մինչ այդ՝ նրա արարքը մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ որակեց հետեւյալ կերպ.
- Դրա նմանի վերաբերյալ ես խոսք չեմ գտնում ասելու: Ինչ պատճառ ուզում է լինի` էդ ստահակը նման բան չպետք է աներ: Մեր հայ տղաները «պլեն» են ընկել շատ անգամներ, նրանց տանջամահ են արել, բայց նրանք ազգին չեն դավաճանել՝ անկախ նրանից, թե այդ պահին ինչ վերաբերմունք են ունեցել մեր երկրի ղեկավարության հանդեպ: Բազմաթիվ ընկերներ ենք ունեցել, որոնց ստիպել են ազգուրաց լինել, հայտնել մեր երկրում տիրող իրավիճակի մասին, բայց նրանցից ոչ ոք դավադրաբար չի մոտեցել հայրենիքին, ինչի համար էլ որն արժանացել է մահապատժի, որը մինչ օրս անհայտ կորած է համարվում. սրա նման ոչ ոք չի վարվել: Ինքը Հայոց բանակի անունը տալու իրավունք չունի, ուր մնաց... դրան դավաճան ասելն էլ է քիչ: Ասում են՝ հոգեկան հիվանդ է եղել: Լավ, բա կինն է՞լ էր հոգեկան, որ տասը օր շարունակ Վրաստանի քուչեն է ման են եկել, որ հասնեն թշնամու երկիր, էդ հոգեկան հիվանդի արա՞րք է: Դրանց նմանները դավաճանից էլ բեթար են, կեղտոտ ծախուներ, բառ էլ չեմ գտնում դրանց ասելու:

«ԼԱՎ Է, ՈՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԷԼ է ՏԱՐԵԼ, ՈՒ ԱՅԴ ԱՐՅՈՒՆԸ ՄԵԶ ՄՈՏ ՉԻ ՄՆԱՑԵԼ»

Իսկ Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ էլ միանշանակ  նկատեց.
- Եթե չեմ սխալվում՝ 17-րդ դարում էր, երբ Էջմիածնում հերթական պատարագն էր մատուցվում կաթողիկոսի ձեռքով, պարսից թագավորը մտնում է Էջմիածին եւ ասում, որ եթե ձեզանից որեւէ մեկն ընդունի պարսկական կրոնը, ես նրան իմ երկրում մոգպետ կնշանակեմ եւ երեք սկուտեղներով գանձեր կնվիրեմ: Հենց այդ ժամանակ պատարագամատույց վարդապետը միանգամից համաձայնում է ուրանալ Հայոց կրոնը եւ դառնալ պարսկական կրոնի հետեւորդ: Վեհափառը մի պահ լռում է, ապա պարսից թագավորին ասում է հետեւյալը. «Երեք օրից հետո կպարզաբանեմ քեզ երիտասարդի գայթակղության պատճառը»: Դրանից հետո Վեհափառը բոլորին հանձնարարում է՝ աղոթել Աստծուն, որպեսզի իմանան վարդապետի գայթակղության պատճառը: Եվ երրորդ օրն առավոտյան մոտ երեսուն հոգեւորական տեսնում են մի տեսիլք: Տեսնում են, որ ուրացած վարդապետի մահացած մորը գերեզմանը բացվեց, դուրս եկավ մայրը եւ դիմելով Վեհափառին` ասաց. «Վեհափառ հայրապետ, մի տրտմիր, փախեփախի ժամանակ մի պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց. նրա հայրը պարսիկ է»:
Այնպես որ, սա նույն դեպքն է, նման արարք գործողը, այն էլ՝ այս պայմաններում, երբ թշնամին ամեն օր նոր նենգ քայլերի է դիմում, նա մաքուր հայի տղա չի կարող լինել, երբեք: Լավ է, որ իր երեխային էլ է տարել հետը, եւ այդ արյունը մեզ մոտ չի մնացել, դա շատ կարեւոր է, մեզ պետք չէր, որ նման ոչնչության սերունդ մնար մեր հայրենիքում, մեր օդը շնչեր, որ մի օր էլ ավելի ստոր ձեւով դավաճաներ հայերին: Լավ է, որ նմանատիպ սողունները փախնեն երկրից, մեր սերունդներն էլ մնան զտարյուն ու մաքուր, քան էդպիսի ոչնչությունները, այլասերվածները մնան մեր հայրենիքում ու պղտորեն մեր երկրի օդը: Էդ վիժվածքի արարքից ոչ ոք թող չգայթակղվի:
Մի բան էլ. երկրի սոցիալական պայմանները ոչ ոքի առիթ ու իրավունք չեն տալիս գնալ, հանձնվել հայի արյուն խմող, դարավոր թշնամու բանակին: Իսկական հային երբեք սոցիալական, հոգեբանական, ոչ էլ այլ պատճառներ չեն կարող ստիպել, հասցնել նրան, որ գնա ու հանձնվի մի պետության, որը դարեր ի վեր ցանկացել է ոչնչացնել երկրի երեսից հայ ազգին: Մենք էսօրվանից անհամեմատ վատ պայմաններում ենք ապրել, տեսել ենք 1915 թվականը, երբ մի ամբողջ ընտանիքում եղել է ընդամենը մի կտոր հաց: Բայց երբեք հայը եւ հայոց ազգը չի դավաճանել իր սկզբունքներին, իր երկրին: Նմանատիպ վիժվածքների երակներում չի կարող հայկական արյուն հոսել: Իսկ կոնկրետ էդ, չգիտեմ էլ ինչ անուն ասեմ, ոչնչությունը, ուղղակի թուրքի լամուկ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված