ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅԻ ԲՈՂՈՔԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅԻ ԲՈՂՈՔԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Իրավունքը» բազմիցս է անդրադարձել սիրիահայ Ֆրիդա Հակոբյանի խնդրին եւ շարունակում է այն ուշադրության կենտրոնում պահել:
Հիշեցնենք` բարձրաստիճան անձանց աջակցության տիկին Հակոբյանի խորթ եղբայրը` Ռոբերտ Արզումանյանը, ինչպես պնդում է Ֆրիդա Հակոբյանը, խլել է իրեն պատկանող բնակարանը:
Հուլիսի 15-ին տեղեկացրել էինք, որ Ֆրիդա Հակոբյանը նամակ էր ուղարկել ԱԺ ՀՀԿ խմբակցությանը, որն էլ իր հերթին գործն ուղարկել էր Երեւանի դատախազություն: Վերջինս էլ քաղաքացու բողոքն ուղարկելէր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
Տեղեկացնենք, որ Ֆրիդա Հակոբյանը պահանջում է քրեական գործ հարուցել իր բնակարանը խլած եղբոր ու բարձրաստիճան անձանց դեմ:
Սակայն «Իրավունքին» այսօր հայտնի դարձավ, որ դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը: «Ես պահանջում էի նաեւ, որ ԱԺ-ում իմ գործը քննեն, սակայն դա եւս մերժվել է խորհրդարանի կողմից: Հիմա Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկում եմ դատախազության` քրեական գործ չհարուցելու մասին որոշումը»,- եզրափակեց տիկին Հակոբյանը:
Սույն գործով դատական մեկ նիստ արդեն եղել է, սակայն հետաձգվել է դատախազության ներկայացուցչի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
