Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24

«ԱՐՑԱԽՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԴԱՐՁ ՉՈՒՆԻ, ՈՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»

Արխիվ 12-16

«ԱՐՑԱԽՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԴԱՐՁ ՉՈՒՆԻ, ՈՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»

 

Սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Չի բացառվում` նախարարների հանդիպումից հետո նաեւ երկու երկրների նախագահների հանդիպում տեղի ունենա: Մինչ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քանի որ վերջին ժամանակներս հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Թե ինչ կարելի է սպասել այս հանդիպումից, «Իրավունքը» պարզեց արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ զրուցելիս:

Պարոն Նավասարդյան, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը արցախյան խնդրի շուրջ հերթական հանդիպումն է, թե այնուամենայնիվ, սա ինչ-որ երանգ պարունակում է:
– Ցանկացած դիվանագիտական հանդիպում լավ երեւույթ է: Ես միշտ հիշում եմ մեծագույն դիվանագետներից մեկի` Արման Ռիշելյոյի խոսքերը` դիվանագիտությունը բանակցություն է, մշտական բանակցություն անգամ այն ժամանակ, երբ պետությունները պատերազմական իրավիճակում են: Թե ինչ կտա այդ բանակցությունն ու հանդիպումը, դժվար է ասել: Պարզապես, հիմա լարված իրավիճակ է, Ադրբեջանը վարում է ագրեսիվ ռազմական քաղաքականություն Հայաստանի հանդեպ` հուսալով, որ այդ կերպ կլուծի ԼՂ հարցը: Սակայն Ադրբեջանն այդ ճանապարհով երբեք արդյունքի չի հասնի: Անկեղծ ասած, ես մեծ փոփոխություններ չեմ սպասում: Կարծում եմ` ստատուս քվոյի պահպանումը մեզ համար ձեռնտու իրողություն է: Չեմ կարծում, որ լինեն մեծ պատերազմական գործողություններ: Երբեք Ալիեւը չի գնա այդ քայլին, քանի որ շատ լավ գիտի` ինչով կվերջանա դա իր համար:
– Կարծիք կա, որ Բաքուն վերջերս սկսել է հակադրվել Արեւմուտքին, եւ այս հանդիպման ժամանակ գերտերությունները կփորձեն նաեւ դաստիարակչական աշխատանք տանել Բաքվին եւ ստիպել նրան զսպել իր ագրեսիան:
– Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումն այդպիսի ներքին ծալքեր ունի: Ադրբեջանի հանդեպ Արեւմուտքը վճռական է տրամադրված: Բաքվի կողմից խաղերը նկատելի են` ՌԴ-ին մոտենալու տեսանկյունից, բայց սա հեռանկարային քաղաքականություն չէ: Կարմիր կովն իր կաշին չի փոխի` Ադրբեջանը եղել, մնում է եւ կլինի արեւմտամետ: Այն խոսակցությունները, թե Ադրբեջանն այնքան կմոտենա Ռուսաստանին, որ նա անգամ արցախյան հարցը հօգուտ Բաքվի կլուծի, հիմնավորված չեն: Ոչ մի նոր բան  ՌԴ-ի դիրքորոշման մեջ` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հարցում չկա:   
– Հանրային-քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսօր նման են 1921 թ.-ի իրավիճակին: Ռուսաստանը Հայաստանից, ըստ այդ շրջանակների, ոչ մի սպասելիք չունի, հետեւաբար նա կփորձի իր հարաբերությունները ջերմացնել Բաքվի հետ:
- Դա այդպես չէ: Ռուսաստանը տանում է աշխարհաքաղաքական մեծ գիծ, որը հավասարակշռում է Ադրբեջանն ու Հայաստանը` թե՛ զենքի վաճառքի, թե՛ աշխարհաքաղաքական այլ հարցերի դեպքում: Կարծում եմ` Ռուսաստանը վարում է նման քաղաքականություն եւ պաշտպանում ոչ միայն Հայաստանի շահերը` հաշվի առնելով, թե ինչ վտանգներ կգան մեզ Մերձավոր Արեւելքից, այլեւ իր շահերն է պաշտպանում: Հայաստանը պետք է  Ռուսաստանին այնքան, ինչքան Ռուսաստանը` Հայաստանին:
– Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա Էրդողան-Պուտին հանդիպումը: Հաշվի առնելով, թե այս պահին ինչպիսի լարված իրավիճակ է Սիրիայում, արդյոք հանդիպման ընթացքում անդրադարձ կարվի արցախյան խնդրին:
– Անշուշտ կլինի: Պարզ է, որ Թուրքիան պրոհայկական դիրքորոշում այս հարցում չի ունենա:  Մեր տարածաշրջանի բոլոր խաղացողները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը,  Թուրքիան չեն ձգտում պատերազմի, որովհետեւ այս քաղաքական իրադրության մեջ միայն մոլագարը կարող է գնալ այդ քայլին: ՌԴ-ն խնդիրներ ունի Ուկրաինայում, սկսել է  կռվել Սիրիայում, հիմա էլ մի ճակատ բացվի Կովկասում, չի ցանկանա:
Հայաստանը բավական կայուն վիճակում է եւ կարող է հանգիստ լինել, քանի որ Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համակարգեր:
– Տարածաշրջանում լարված իրավիճակը արցախյան խնդրի վրա ինչպե՞ս է անդրադառնում:
– Անշուշտ կարող է ազդեցություն ունենալ: Արցախյան խնդիրը, ի վերջո, պետք է լուծվի, քանի որ չլուծված վիճակով բարդացնում է քաղաքական իրավիճակը: Ստատուս քվոյի պահպանումը, սակայն, մեզ համար վատ չէր լինի: Պետք է ձեւ գտնենք` շահած վիճակով դուրս գալ այս ամենից: Արցախն այլեւս հետդարձ չունի, որը հասկանում են Ադրբեջանը, Թուրքիան Ռուսաստանը: Մենք արյան գնով ենք դա նվաճել:
– Քաղաքացի Վահան Մարտիրոսյանի Բաքվում հայտնվելն ու նման խայտառակ ասուլիս տալն ինչպե՞ս եք գնահատում:
– Դա այնքան նողկալի դեպք է, որ անգամ չեմ ցանկանում անդրադառնալ: Ամեն ազգի մեջ լինում են նման դեպքեր: Այսքան տարիների ընթացքում սա առաջին դեպքն է: Աստված իր հետ:
– Նախորդ տարի էլ պայմանագրային զինծառայող էր հատել Ադրբեջանի սահմանը: Սրանից մենք ի՞նչ հետեւություն անենք:
– Մեծ պատերազմների ժամանակ դիվիզիաներ են անցնում մի սահմանից մյուսը: Ոչ մի հետեւություն չպետք է անենք: Մենք արտաքին քաղաքականության մեջ հաջողության կհասնենք, եթե ներքին քաղաքականության մեջ խելամիտ լինենք: Պետք  է կարողանանք վերացնել կաշառակերությունը,  մենաշնորհը եւ սրանցից բխող արտագաղթը: Տանը պետք է մնալ` այն պաշտպանելու համար:
– Քանի որ տարածաշրջանի լարված իրավիճակի մասին խոսեցիք, ինչ փուլ է թեւակոխել թուրք-քրդական խնդիրը:
– Դե, պատերազմական գործողություններ են գնում, որոնք կշարունակվեն: Սակայն է, ինչ պետք է լիներ: Մոտ ապագայում Թուրքիան կտրոհվի: Քրդական խնդիրն էլ մեզ հետ որոշ չափով առնչվում է,  որոշ չափով` ոչ: Պետք  է ամուր լինել` դիմակայելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված