Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24

Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Երեկ մեր Անկախության տոնի կապակցությամբ, զարմանալիորեն որոշել էր ամբողջ աշխարհից, այսինքն` իր օգտատերերից անկախանալ ՍԿԱՅՊԸ: Տեսահեռախոսային այդ կապի հարմար տեսակից օգտվում են նույնիսկ մեր այն հայրենակիցները, ովքեր համակարգչով նույնիսկ պարզագույն գործողություն չեն կարող կատարել, քանզի շատ հարմար է եւ միանգամայն անվճար` ցանկացած ծանոթ-բարեկամիդ հետ զրուցես` անկախ հեռավորությունից: Եվ ահա երեկ սկայպը գժվել էր, եւ բոլոր օգտատերերին ցույց էր տալիս, թե իբր համացանցից դուրս են, սակայն ամենազարմանալին այն էր, որ այդ վիճակով էլ զանգեր կատարել հնարավոր էր: Դե ինչ, թող մեր ամենամեծ անախորժությունները լինեն այդպիսի մանր տեխնիկական թերությունները:

 

 


Իսկ մեր դարավոր թշնամի ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ եղել է խափանում, որը ոչ թե տեխնիկական է, այլ արժեհամակարգային: Ընդունված է համարել, որ թուրքերը մեծ հարգանքով են վերաբերվում իրենց պետական դրոշին, սակայն օրերս համացանցով մեկ տարածվել են Ստամբուլում արված լուսանկարները, թե ինչպես, ի զորակցություն Էրդողանի, տեղի ունեցած ցույցից հետո ցուցարարները այդ կիսալուսնի պատկերով կարմիր լաթերը աղբի պես պարզապես նետում են փողոցում: Անշուշտ, լավ է, որ իրենք հասկացել են` իրենց պետություն կոչեցյալի իրական տեղը պատմության աղբանոցն է, պարզապես զարմանալի է, թե ինչպես այդքան կարճ ժամանակում այդպես կտրուկ փոխվեց վերաբերմունքը:
Իսկ ԵԽԽՎ ներկայացուցիչ ՌՈԲԵՐՏ ՈՒՈԼԹԵՐԸ, որը զեկույց էր նախապատրաստել սադրիչ վերնագրով` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»` այդպես էլ քոռուփոշման եղավ, քանզի Արցախի իշխանությունները նրան թույլ չտվեցին Ադրբեջանի կողմից մուտք գործել Արցախ: Ինչպես նշեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը. «Նման բան չէր կարող տեղի ունենալ, դա պարզապես բացառված է: Նախեւառաջ մենք իրեն ասել էինք, տեղյակ էինք պահել պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը, որ պետք է փոխել ե՛ւ վերնագիրը, ե՛ւ զեկույցի բովանդակությունը: Դա չի կատարել, հետեւաբար սահմանը հատելը շահարկելը պարզապես անտեղի է»: Դե ինչ, դրական նախադեպ է, ու թերեւս այդպես պետք է վարվել ցանկացած, այսպես կոչված, դիվանագետի հետ, որն իրեն թույլ կտա պաշտոնական եզրակացություններ կազմել ադրբեջանական սեւ խավիարի համի ազդեցության տակ:
Եվ, բնականաբար, զարմանքի եւ ուրախության անսպառ աղբյուր է Վրաստանի Հանրապետության վաստակավոր փողկապակեր, այժմ Օդեսայի նահանգապետ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ: Հարցազրույց տալով ուկրաինական հեռուստաալիքներից մեկին, Սահակաշվիլին զարմանալիորեն շփոթել էր «ընդդիմադիր» եւ «կաշառակեր» կատեգորիաները եւ Ռադայի պատգամավորներից մեկի կալանքը մեկնաբանելիս ասել էր. «Ես կարծում եմ, որ կոնկրետ այս պատգամավորի հետ Ռադայում ամեն բան ճիշտ է արվել: Նա, չգիտես ինչու, ինձ հիշել էր: Չգիտես ինչու, բոլոր ընդդիմադիրները ինձ հիշում են ժամանակ առ ժամանակ: Ավելի շուտ կաշառակերները»: Չնայած, եթե խորը մտածենք, Սահակաշվիլին այդքան էլ չի սխալվել, քանզի օտարերկրյա գրանտ լափելը եւ դրանով սեփական հայրենիքը ծախելը միգուցե կարելի է որակել կաշառակերության վատագույն տեսակ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված