Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ», ԹԵՐԵՎՍ, ՉԻ ԼԻՆԻ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ», ԹԵՐԵՎՍ, ՉԻ ԼԻՆԻ

 

Նախօրեին Բաքու ժամանեց ԵԽԽՎ պատվիրակությունը, որը պետք է հետեւի նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական իրավիճակին: Իսկ թե բուն ընտրություններին Եվրոպան դիտորդական առաքելություններ կուղարկի՞ Ադրբեջան, դեռեւս մնում է մեծ կասկածի տակ:

ԵՄ-Ն ԲԱՔՎԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ

ԵԽԽՎ պատվիրակության այցի հետ կապված` ադրբեջանական որոշ փորձագետներ մինչեւ իսկ նման կարծիք են հնչեցնում. «Ավելի շատ ԱՄՆ քաղաքականության կրողները հանդիսացող համաեվրոպական կառույցները դեռ փորձում են «դարձի բերել» Ադրբեջանին՝ նման այցելություններով ակնարկելով, որ ընտրությունները կարող են ոչ դեմոկրատական եւ չկայացած ճանաչել: Կոնկրետ դեպքում, եթե ԵԽԽՎ պատվիրակությունը Բաքվում իրեն անհրաժեշտ քաղաքական ռեակցիան չտեսնի, վերադառնալով՝ հաստատ կսկսի խոսել, թե Ադրբեջանում արձանագրել են ծայրահեղ մտահոգիչ նախընտրական թերություններ: Եվ այդպես` մինչեւ բուն ընտրությունները. եթե Բաքուն «դարձի չգա», ոչ միայն ընտրությունների նկատմամբ խիստ բացասական գնահատականները, այլեւ հետընտրական քաոսը պետք է աչքի առաջ ունենանք»:
Ասվածի իմաստն առավել քան թափանցիկ է. Ալիեւը կա՛մ պետք է ընդունի, որ Բրյուսելից, ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնից եկած ամեն մի հանձնարարական «իր համար օրենք է», կա՛մ պատրաստ լինի խորհրդարանական ընտրությունները ոչ դեմոկրատական հռչակվելուն, դրան հաջորդած «հեղափոխական» զարգացումներին: Դրանից հետո էլ կսկսեն Արեւմուտքից կոչեր հնչել «քաղաքացիների խաղաղ բողոքները» ճնշելու անթույլատրելիության մասին: Եթե չլսի՝ անմիջապես կհռչակվի բռնապետ եւ լեգիտիմությունը կորցրած նախագահ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ. համենայնդեպս՝ Եվրախորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի անդամ Չարլզ Թանոքն էս գլխից է հաստատում. «Եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն նման գործելաոճը, պատժամիջոցները կարող են դառնալ միակ համարժեք պատասխանը»: Իսկ եթե Ալիեւն ընդառաջ գնա «քաղաքացիական բողոքները» չճնշելու մասին արեւմտյան կոչերին, այս դեպքում էլ Ուկրաինայի ճակատագիրը կարող է աչքի առաջ ունենալ:
Այն, որ այս «մարդու իրավունքների», «իրավապաշտպանների նկատմամբ հալածանքների» թեմայով եվրաամերիկյան բուռն ճնշումները «ղարաբաղյան շեղում» ունեն, ներկայացնելու առիթ ունեցել ենք եւ չկրկնենք:

Նկատենք միայն, որ այդ մասին է ակնարկում նաեւ այն փաստը, որ այս օրերին Ալիեւը ամեն ջանք գործադրում է «արդարանալու» համար, թե՝ ինչո՞ւ եք ինձ մեղադրում, տեսեք, թե Հայաստանում ինչ է կատարվում: Այն, որ այսպես կոչված` «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար եւ ինքն իրեն իրավապաշտպան ակտիվիստ հորջորջող Վահան Մարտիրոսյանը հենց այս օրերին հայտնվեց Բաքվում, շատ բան է հուշում: Սույն Հուդային հայաստանյան բլոգերա-լրատվական հանրությունն արդեն հասցրել է ընդունել որպես Ադրբեջանի կողմից ժամանակին հավաքագրված եւ անհրաժեշտ պահին մեկանգամյա օգտագործման ենթակա գործակալի, եւ հետեւելով այն սխեմային, որով նա հայտնվեց Բաքվում, հենց այդ միակ տրամաբանական հետեւությանն ենք հասնում: Իհարկե՝ հայաստանյան ԱԱԾ-ն նախ պետք է պատասխանի, թե այդ ինչպես է սույն գործակալն իրենց քթի տակ այդքան հանգիստ աշխատել, առավել եւս, որ պարբերաբար տարօրինակ սկանդալների կիզակետում էր հայտնվում եւ պետք է, որ գոնե մի անգամ ստուգվեր: Հետո՝ նա ինչպե՞ս կարողացավ սահմանով անցնել Վրաստան, երբ հետախուզման տակ էր: Եվ, վերջապես, թե քանի՞ այլ նման շպիոններ կան ասենք` մեր մյուս «իրավապաշտպանների» շարքերում: Բայց կոնկրետ դեպքում այդ մասին չէ խոսքը. այն, որ տվյալ «միանգամյա օգտագործման գործակալին» ընտանյոք հանդերձ հենց այս պահին պետք եկավ հասցնել Բաքու եւ այնտեղից խոսեցնել, թե՝ տեսեք, Հայաստանում ինչ են անում «իրավապաշտպանների» գլխին, հիշատակված տեսակետի մասին է վկայում՝ Ալիեւին պետք էր անպայման նման պատմություն հենց Հայաստանի անվան հետ կապել, քանի որ գլոբալ խաղի իմաստը տանում է ղարաբաղյան ուղղությամբ:

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

Սակայն, անկախ կոնսերվացված «շպիոններին» բավականին անիմաստ տեղը «ժերտվա տալու» Բաքվի նման ջանքերից, այն, որ Ադրբեջանը կամաց-կամաց մտնում է «հեղափոխական» փուլ, դժվար չէ նկատել: Ու հաշվի առնելով ռուսական առաջատար քարոզչական աղբյուրների որոշ ակնարկներ, դժվար չէ կռահել, որ Ալիեւը պետք է սպասի ոչ թե «Արաբական գարնան», այլ՝ ուկրաինական «հեղափոխական» սցենարին: Այն պարզ պատճառով, որ, ըստ մի շարք ռուսական վերլուծաբանների, Մոսկվան ադրբեջանական հնարավոր «հեղափոխությունն» ընկալում է որպես Ուկրաինայի օրինակով իր սահմանների հարեւանությամբ թեժ կետ ստեղծելու փորձ եւ ռեակցիան էլ նույնը կլինի: Առավել եւս, որ ադրբեջանական նման շիկացումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ նաեւ ղարաբաղյան գոտում, այսինքն՝ հանգեցնել ողջ հարավկովկասյան տարածաշրջանի պայթյունի: Իսկ դա արդեն հարվածի տակ է դնելու նաեւ Սիրիայի ուղղությամբ ռուսական վերջին շաբաթների առավել քան հաջող ռազմաքաղաքական ձեռքբերումները:
Բայց նաեւ հետեւյալ հանգամանքը հաշվի առնենք: Սիրիան, ինչպես քանիցս նշելու առիթ ունեցել ենք, վերջին ժամանակներս ակնհայտորեն վերածվել է այն կիզակետին, որտեղ գլոբալ հակամարտության ելքից է կախված առանց չափազանցության ողջ աշխարհի հետագա աշխարհաքաղաքական դեմքը: Մասնավորապես՝ սիրիական պատերազմի հետագա ընթացքից է կախված դեպի Եվրոպա փախստականների հոսքի խնդիրը, որի տակ ինչքան էլ որ արհեստականության նոտաներ են զգացվում, մեկ է՝ արդեն իսկ իր ծանր դերն է սկսել խաղալ առնվազն ներկայիս տեսքով Եվրոպայի լինել-չլինելու վրա: Հաջորդը. Սիրիայում ամրապնդվելով եւ նախագահ Ասադին օգնելով` պատերազմն իր օգտին ավարտել, Ռուսաստանը կկարողանա դառնալ վճռորոշ խաղացողներից մեկը՝ նաեւ հավելյալ քաղաքական լծակներ ստանալով Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Հյուսիսային Աֆրիկայի հետ հարաբերություններում: Եվ, հասկանալի է, դա կլինի ի հաշիվ Վաշինգտոնի դիրքերի, էլ չասած, որ նման դիրքային կորուստը մահացու կլինի նաեւ դոլարի հետագա ճակատագրի վրա:
Որ այս գլոբալ հանգուցալուծումը պետք էր հենց այս աշնանն սպասել, կանխատեսելու առիթներ ունեցել ենք: Սակայն դեռ մի փոքր անորոշ է մնում, թե ինչ տեսքով. դեռ կա՞ն դիվանագիտական անցնցում լուծումների տարբերակներ, թե մեծ պատերազմը միակ հանգուցալուծումն է: Չնայած՝ մեծ պատերազմի հավանականությունը փոքր է թեկուզեւ նրանով, որ ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվեց փախստականների ձեռքը կրակն ընկած Եվրոպային համոզել, որ Սիրիայում կա «ռուսական ագրեսիա» եւ պետք է միասնաբար դրա դեմն առնել: Եվրոպական դաշնակիցներից զրկվելու այդ վտանգից զատ էլ սպասվում է, որ սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գերագույն անսամբլեայի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում առաջ կքաշի ընդդեմ «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ ահաբեկիչների՝ Սիրիայում եւ Իրաքում ռեալ միջազգային կոալիցիայով պատերազմելու, արագորեն ջախջախելու, տարածաշրջանը խաղաղեցնելու ու դրանով նաեւ դեպի Եվրոպա փախստականների հոսքերը կանգնեցնելու ծրագիր: Դա արդեն ջախջախիչ հարված կլիներ Վաշինգտոնի համար: Այսինքն՝ որեւէ ողջամիտ պետություն հազիվ թե նման առաջարկի դեմ գնա, ինչքան էլ ԱՄՆ-ը շարունակի դրան հակաճառել «բռնապետ Ասադին պետք է հեռացնել» բանաձեւով. 4-5 տարի է՝ Վաշինգտոնն Ասադին հեռացնում է, եւ արդյունքում Եվրոպան հայտնվեց ներքին փակ սահմանների առաջ, այսինքն՝ քաղաքական փլուզման շեմին: Իսկ ՌԴ նախագահի առաջարկի ընդունման դեպքում, անշուշտ, տարածաշրջանն ԻՊ-ից եւ մյուս ահաբեկիչներից ազատելը արագ լուծելի խնդիր է, եւ խաղաղության դեպքում հենց Պուտինն է մնում առաջին պլանում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ ահա օրերս Վաշինգտոնը հատուկ ծառայությունների մակարդակով սկսեց Մոսկվայի հետ համագործակցության քայլեր ձեռնարկել, ինչը փորձագետները միանգամից գնահատեցին` որպես սիրիական ուղղությամբ ամերիկյան քաղաքականության 180 աստիճանով շրջադարձ: Այն, որ սա Վաշինգտոնի միակ քայլն էր` «խաղից դուրս» վիճակում չհայտնվելու համար, դժվար չէ հասկանալ: Այսինքն չբացառենք, որ Նյու Յորքում նաեւ Օբաման կհայտնվի այդ սխեմայով Մերձավոր Արեւելքում իրավիճակը կարգավորելու գաղափարի առաջամարտիկների շարքերում: Բայց դա արդեն կդառնա «դեմքը փրկելու» տարբերակ, հաշվի առնելով, որ գաղափարի հեղինակն ու ընթացքի մեջ դնողն ամեն դեպքում կհամարվի Վ.  Պուտինը, այսինքն նախագահ Ասադը, որ ամենեւին էլ «քցող» մարդու համարում չունի, հենց նրան է իր քաղաքական շնորհակալությունը հայտնելու:
Իսկ եթե Օբաման էլ որոշի առաջնորդվել նշված սիրիական սցենարով, այդ դեպքում նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի համար կռիվ տալն է մասամբ կորցնում իր իմաստը, էլ չասած, որ մեր տարածաշրջանում «հեղափոխական» զարգացումները վերահսկելու հարցում մոսկովյան գործոնն էլ ավելի մեծ նշանակություն կստանա: Ու, թերեւս, Իլհամ Ալիեւը այս հնարավոր զարգացումները հաշվի առնելով է, որ սկսել է այդքան համարձակորեն հայհոյել եվրոպաներին:
Այլ բան, որ ղարաբաղյան հարցի լուծումն արդեն նաեւ Ռուսաստանի համար է դառնում առնվազն ցանկալի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված