ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՉԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՉԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ
24 տարի... Մի ամբողջ սերունդ փոխելու ժամանակաընթացք: Սակայն ընկալում ենք որպես սովորական տոն: Լավ է, որ գոնե վերջապես սովորեցինք որպես տոն ընդունել եւ տոնել: Մինչդեռ այդ 24 տարուց արդեն 21-ը ապրում ենք միեւնույն փաստացի սահմաններով, Հայաստանի Հանրապետության փաստացի տարածքը կազմում է 45 հազար քառակուսի կիլոմետր: Այն տարածքը, որի քարտեզները կան բոլոր զորամասերում, քանզի զինվորին պետք է մատուցես ոչ թե կեղծ դիվանագիտական տերմինաբանություն, այլ իրական երկրի իրական սահմանը, որը պետք է պաշտպանել:
Իսկ գիտե՞ք, թե ինչքան է գոյատեւել Տիգրան Մեծի կայսրությունը, որով գլուխ ենք գովում արդեն 2000 տարուց ավել: Ընդամենը 17 տարի: Իսկ մեր` հաղթական ազատագրական պատերազմով հաստատած սահմանը անփոփոխ է արդեն 21 տարի: Եվ դեռ շատ երկար ոչ ոք չի համարձակվի փոխել, խախտել, քանզի աշխարհի գերհզորները գիտեն` խախտման փորձի դեպքում նոր աշխարհամարտի հրդեհը կլափի ամեն ինչ: Հիմա ռեալ արժեքով ինչն է ավելի զորեղ` 24-ամյա մեր ռեալ անկախությո՞ւնը` իր 21-ամյա անփոփոխ սահմանով, թե՞ հսկայական կայսրության մասին հուշը:
Երեկ իր ուղերձում ՀՀ նախագահը նշեց. «Անկախության կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանքը, մեր «Այո»-ն հրաշք գործեց: Ծնեց անկոտրում այն զինվորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացված հրոսակից բաժանում է ընդամենը հարյուր քայլ: Այն զինվորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ հարյուր քայլը: Այն զինվորին, ով արկածախնդիր հարեւանին այդ հարյուր քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել»: Այո, այդ 100 մետրն է մեզ բաժանում այն դժոխքից, որում ապրել ենք մի քանի դար: Ու այսօր չկա մեկ ողջամիտ մարդ, որ անվերապահորեն չվստահի մեր բանակին: «Վերեւն Աստված, ներքեւը Հայոց բանակ»,- այս բանաձեւը հասկանալի եւ ընկալելի է բոլորին: Եվ ումից է բաղկացած Հայոց բանակը` արդեն գործնականում բոլոր զորակոչիկները Անկախության տարիներին ծնվածներն են, կրտսեր սպայական կազմը գրեթե ամբողջովին բաղկացած է անկախության սերնդից: Եվ աստիճանաբար անկախության սերնդի ներկայացուցիչները ավելի ու ավելի մեծ տեսակարար կշիռ են կազմում բոլոր ոլորտներում: Ու հենց այդ հրաշալի սերունդն էր, որ ամռանը ծնեց Բաղրամյան պողոտայի հրաշալի շարժումը, որի թիկունքում բոլորը գաղտնի խաղացնողներ էին փնտրում, մեղքը իրար վրա բարդում, բայց բոլորն անխտիր սխալ էին:
Եվ կարելի է ասել, որ այսօրվա մեր ունեցած Անկախությունը շատերը չեն գնահատում: Գնանք ընդամենը դարուկեսից պակաս ժամանակ դեպի ետ, վերընթերցենք Րաֆֆու Խենթի երազը: Արդյո՞ք այսօրվա նկարագրությունը չէ, արդյո՞ք դա այն չէ, ինչի մասին երազում էին մեր պապերը:
Արդյո՞ք չենք ապրում մի երկրում, ուր բոլորը հայերեն են խոսում: Արդյո՞ք դա այն երկիրը չէ, որի գործնականում ցանկացած երիտասարդ մասնակից է դառնում սահմանի պաշտպանությանը, եւ իր մեջ արթնացած ռազմիկի բնազդով չի քշում գրողի ծոցը այն ամբողջ աղբը, որ բերում է գլոբալացումը: Արդյո՞ք չնայած գլոբալացման ահավոր ճնշմանը, չպահպանեցինք մեր ավանդական կերպարը: Ու արդյո՞ք այդ մենք չենք, որ նոր սահմանադրության նախագծում դնում ենք նույնասեռական ամուսնությունների արգելքը եւ սահմանում, որ ընտանիքը միայն այն միությունն է, ուր երեխա է ծնվում: Եվ դա չնայած այն իրողությանը, որ աշխարհի հզորագույն տերությունը` ԱՄՆ-ն, ռազմավարական նպատակ է հռչակել մարդկային թափոնի «իրավունքների» գերակայությունն աշխարհով մեկ հաստատելու:
Գնահատենք մեր նախնիների` իրականություն դարձած երազանքը, որի պայմաններում այսօր ապրում ենք: Ու ապրում ենք խաղաղության եւ կայունության կղզյակում, չնայած ընդամենը մի քանի 100 կմ այն կողմ կոտորած եւ միջնադար է մոլեգնում: Եվ ազատորեն մերժում ենք այն ամենը, ինչը մերը չէ, մինչդեռ ոմանք երազած Եվրոպայի հզորագույն պետությունում` Գերմանիայում, գերմանացին իրավունք չունի իր փողոցն ապականող թուրքի թանին թթու ասել, իրավունք չունի իր եկեղեցու զանգը հնչեցնել, որպեսզի եկվորի լսողությունը չվիրավորի, մինչդեռ պարտավոր է լուսաբացին սուսուփուս կուլ տալ մզկիթի մինարեթից հնչող վայնասունը:
Միշտ խորշել եմ եւ խորշելու եմ այն իմաստակներից, ովքեր մեր Անկախությունը կասկածի տակ են դնում: Լինեն դրանք արեւմտամոլները, ովքեր ռուսի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմելը անկախության կորուստ են որակում, թե լինեն անվերադարձ պատմության գիրկը գնացած սովետմիության վերականգնման կարոտաբաղձ պատրանքով ապրողները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
