ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. ««ՌՈՒՍԱԿԱՆ «ՊԱՊԱՆ» ԿԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ» ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ»
Արխիվ 12-16ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. ««ՌՈՒՍԱԿԱՆ «ՊԱՊԱՆ» ԿԱՆԻ ԱՄԵՆ
ԻՆՉ» ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ»
Թուրք-քրդական հակամարտությունը շարունակվում է եւ այն, ըստ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դեսպան Արա Պապյանը նման է ռուսական հայտնի խոսքի` «это наш последный, решительный бой»: «Իմ կարծիքով` սա հերթական սրացում չէ, այլ առաջին համաշխարհային պատերազմից հետո առկա իրավիճակի կտրուկ փոփոխություն»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե քրդական պետությունը գուցե ստեղծվի Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա, պրն Պապյանն ասաց. «Եթե մենք անտեր ենք թողնում այդ տարածքները, երբեւէ պաշտոնական դիրքորոշում չենք արտահայտել, որ դրանք մերն են, ապա չի բացառվում, որ այդպես կլինի: Մի անգամ ընդամենը այդ մասին խոսվեց այս տարի համահայկական հռչակագրում, բայց հետո վախեցած մերժումներ ու հերքումներ եղան իշխանության կողմից»:
Արա Պապյանի խոսքով` մեր իշխանությունները չեն կարող հանգիստ նստել, սպասել, որ ռուսական «պապան» կանի ամեն ինչ: «Այս տարբերակն այս անգամ չի աշխատելու»,- վստահ է մեր զրուցակիցը:
Վերոնշյալ խնդրի վերաբերյալ նախկին դեսպան Պապյանը գրավոր առաջարկությունների փաթեթ ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, երբ ինքը գործող դեսպան էր Կանադայում:Սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: Իսկ այս իշխանության օրոք առձեռն ոչինչ չի փոխանցել. «Ես առաջարկել մեր ԱԳՆ-ին փակ քննարկում կազմակերպել եւ հնարավորություն տալ ինձ ներկայացնել իմ տեսակետը, որն ընդունելի չէ նախարարության համար: Բայց անարձագանք են թողել իմ առաջարկը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
