«ԽՈՍՔԸ` ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ»`ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ 2015» ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16«ԽՈՍՔԸ` ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ»`ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ 2015» ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ
Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)`ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 21-29 տեղի կունենա ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը: Այս տարի «Գրական Տապանի» կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի»:
Հասարակության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի, «Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար դարձել է հարթակ , որտեղ այս տարի ավելի քան 40 գրող բարձրաձայնելու է կյանքի, ճշմարտության եւ հանուն բարձրորակ գրականության վերաբերյալ խնդիրներն ու ձեռքբերումները: Քառասուն գրողներ Հայաստանից եւ աշխարհի 18 երկրներից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, փառատոնի օրերին հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ: Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին եւ այլք:
Այս տարի փառատոնը կներառի գրքերի շնորհանդեսներ (Քրիս Բոհջալյան` «Ավազե ամրոցի աղջիկները», Յոկե վան Լեուվեն` «Ծի՜վ», Վահե Գոդել` «Ինչ ասել այս մարմնի մասին...»), քննարկումներ (Վարուժան Ոսկանյան` «Շշուկների մատյան»), ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
