ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ. «ԵՍ ՁԵՐ ՉԱՐԸ ՏԱՆԵՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ. «ԵՍ ՁԵՐ
ՉԱՐԸ ՏԱՆԵՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին կուսակցությունում տիրող իրավիճակի ու «Ոչ»-ի ճակատի մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, կուսակցության ներսում տիրող իրավիճակի մասին հրաժարվեց խոսել, պատճառաբանելով, թե վաղը երեկոյան վարչության նիստ է գումարելու:
«Իրավունքը» Րաֆֆի Հովհաննիսյանից պարզեց`ընդունո՞ւմ է, որ Ռուբեն Հակոբյանը դրժել է «Ուխտ Հայաստանի» փաստաթուղթը, Հովհաննիսյանն ասաց, որ կցանկանար մեր հարցերին պատասխանել, սակայն այսօր այդ պահը չէ:
Մեր մյուս հարցին` անակնկա՞լ էր «Ժառանգության» առաջնորդի համար «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի Բաղրամյան 26-ում հայտվելը, պրն Հովհաննիսյանն ասաց. «Ես բոլորիդ չարը տանեմ: Շնորհավոր լինի անկախության տոնը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
