Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի, կրթության նախարարության պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ

Արխիվ 12-16

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի, կրթության նախարարության պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարության միջեւ կստորագրվի կրթության եւ մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այդ առթիվ սեպտեմբերի 22-27-ը  ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան  կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն,  նախարարության միջազգային եւ ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը եւ նախարարի օգնական Միխայել Շուլցը: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության եւ կապերի բաժնից, որտեղից մասնավորապես նշեցին, որ նույն օրը` սեպտեմբերի 23-ին, պատվիրակությունը ներկա կլինի Հայաստանի ազգային պատկերասրահում բացող «Պատկերներ մի երկրից. Արեւելագերմանական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» խորագրով ցուցահանդեսին, իսկ սեպտեմբերի 25-ին` Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայանալիք Դրեզդենի «Վոկալ մոդեռն»  երգչախմբի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին` գեղ. ղեկավար Քրիստֆրիդ Բրյոդել, ալտ` Աննետտե Մարկերտ, հոբոյ` Քրիստոֆ Գերբեթ: Համերգի ընթացքում կհնչեն  Կոմիտասի եւ Թոմաս Բուխհոլցի ստեղծագործությունները:

Իսկ մինչ այդ`սեպտեմբերի 22-ին նախարարի այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ: Նույն օրը պատվիրակությունը կլինի Մատենադարանում` Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Հանդիպումներ կանցկացվեն նաեւ կրթական հաստատությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ի դեպ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը սկսվել է 1998 թ.` «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարության միջեւ գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման hուշագրի ստորագրմամբ: Հուշագրի շրջանակում պարբերաբար իրականացվել են բարձրաստիճան փոխայցելություններ թե՛ Հայաստանում, թե՛  ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, որոնք նպաստել են կողմերի միջեւ քաղաքական կանոնավոր երկխոսության ձեւավորմանը:

Այնուհետեւ, 2010 թ. «ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ու հնագիտության կոմիտեի, Մայնցի Հռոմեա-գերմանական թանգարանի եւ Մանհայմի Կուրտ-Էնգելհորնարխեոմետրիայի կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջեւ ստորագրվել է համագործակցության մասին պայմանագիր: 2014 թ. փետրվարի 19-22-ը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շ. Դորգերլոհի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Բեռլինում եւ Հալլեում: Պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է նաեւ Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան: Մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Հիշեցնենք, որ Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր եւ որդի արվեստագետներ` լուսանկարիչ Անթուան խան Սեւրուգինի եւ գեղանկարիչ` Անդրե (Դերվիշ) Սեւրուգյանի արխիվով: 2014 թ. սեպտեմբերի 9-ին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 84-ամյա Էմմանուել Սեւրուգյանի հետ,  ըստ որի` Էմմանուել Սեւրուգյանը Մատենադարանին է նվիրաբերել իր հոր եւ պապի կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների եւ լուսանկարների հավաքածուները:

2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, Պոտսդամում տեղի է ունեցել գերմանացի գրականագետ, փիլիսոփա Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայանում կայացել է Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանում անցկացվել է Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Մագդեբուրգում տեղի է Գերմանիայում հրատարակված` եղեռնազոհ գրողների «Ափ մը մոխիր» գրքի շնորհանդեսը: Կոմպոզիտոր Թոմաս Բուխհոլ­ցի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ Մագդեբուրգի տաճարում եւ Հալլեում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ` «Վոկալ մոդեռն» երգչախմբի մասնակցությամբ. երգչախումբը կատարել է Կոմիտասի ստեղծագործությունները:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված