Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Կնշվի Չարենցի տուն-թանգարանի բացման 40-ամյակը

Արխիվ 12-16

ԿՆՇՎԻ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ 40-ԱՄՅԱԿԸ


Այս տարին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համար հոբելյանական է` լրանում է թանգարանի 40-ամյակը: Սեպտեմբերի 24-ին հոբելյանական տրամադրությունը կթեւածի բանաստեղծի տուն-թանգարանում, քանի որ  չարենցյան շնչով ողողված բնակարանում կկայանա տոնական համերգ` նվիրված թանգարանի բացման 40-ամյակին: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Արտակ Ստեփանյանը եւ դաշնակահար Լեւոն Հարությունյանը. կհնչեն հայ, արեւմտաեվրոպական դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հայ մեծանուն գրողի թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին, որտեղ 1935-1937թթ. բնակվել է Չարենցը, սակայն, որպես թանգարան բացվել է 1975 թվականի հունվարի 30-ին: 1987 թվականին` Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության եւ ՀՀ կառավարության որոշմամբ ընդլայնվել թանգարանի տարածքը: Այսօր թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, չորս հարկաբաժին, որոնցից երեքում հիմնական ցուցադրությունն է, իսկ չորորդ հարկում` բանաստեղծի հուշատունը: Տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, ստեղծագործության, ազգային-հասարակական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է, որտեղ հավաքված են չարենցյան շուրջ 5300 անձնական իրեր, ցուցանմուշների ընդհանուր թիվը հասնում է 17 հազարի: Հիմնական ‎ֆոնդն ընդգրկում է 7760 թանգարանային նմուշ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ