Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

Ռուզաննա Մուրադյան. ''Չպետք է կասկածեն իրենց հաղթանակների վրա, որպեսզի ժողովրդին չդնեն կասկածի տակ''

Արխիվ 12-16

Ռուզաննա Մուրադյան. ''Չպետք է կասկածեն իրենց հաղթանակների վրա, որպեսզի ժողովրդին չդնեն կասկածի տակ''

 


 

Այնպիսի տպավորություն է, որ ով միայն մուրճ ունի, ամեն ինչ սկսում է միայն մեխ թվալ: Աբրահամ Մասլոուի այս խոսքերով եմ ուզում սկսել ելույթս և  բոլորի ուշադրությունը հրավիրել մի կարևոր փաստի, որ ակնհայտորեն պարզ է դառնում, որ այսօր ընդդիմության շատ ու շատ պատվարժան ներկայացուցիչներ, ովքեր ունեն հստակ օրակարգ, հստակ ապագայի տեսլական, երկրի զարգացման և կառավարման մեջ տեսնում են իրենց դերը քաղաքական ասպարեզում, ապա ժամանակին կողմնորոշվել են, միացել են, առաջարկել են, քննարկել են, քննադատել են և շարունակում են իրենց ուժեղ կոմերը ներդնել իրականում մեր երկրի ապագայի, երկրի համար այս կարևորագույն փաստաթղթի լավացնելու և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը սոցիալական, քաղաքական, իրավական առումով էլ ավելի բարելավելու համար:Բայց նաև չեմ զարմանում, որ կան ընդդիմադիր անհատներ, այլ ոչ թե ուժեր, որոնք դեռևս չկարողանալով ձևավորել իրենց սեփական օրակարգը՝ միշտ հենվում են իշխանությունների ձևավորած օրակարգի վրա, և, բնականաբար, փորձում են հանդես գալ միմիայն քննադատությամբ:Սա այն դեպքն է, երբ ժամանակն է գիտակցել մի բան, երբ իշխանությունը ուզում է լինել լավ իշխանություն, նա անպայման ուզում է ունենալ լավ ընդդիմություն, ուժեղ իշխանությունը ինքն է պայմաններ ստեղծում ուժեղ ընդդիմության առկայության համար. սա է այսօրվա քննարկվող փաստաթղթղի հիմնական հենքը: Եվ այն բոլոր դրույթները, հոդվածները, որոնք այսօր ամրագրված են ուժեղացնել ընդդիմությունը, մենք չենք կարող անտեսել, և դա ակնհայտ է:Եթե այսօր մենք ուզում ենք ընդդիմության դերակատարումը մեծացնել Ազգային ժողովում, եթե այսօր ուզում ենք  3/5-ով ընդունել կարևորագույն որոշումները, որոնք վերաբերում են կարևոր պաշտոններին, որոնք են, օրինակ՝  Կենտրանական բանկի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և այլն, պարզապես մեր տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչին ենք դեմ:Եթե այսօր ուզում ենք, որ խորհրդարանի փոխնախագահներից մեկը լինի ընդդիմության ներկայացուցիչ, չեմ հասկանում՝ սրա մեջ ինչն է վատը:Եթե այսօր  ուզում ենք զարգացնել քաղաքացիական հասարակությունը, մի բան և դրա համար հստակ պայմաններ ենք ստեղծում Սահմանադրության մեջ, որպեսզի մարդիկ ոչ թե ընտրությունից ընտրություն մասնակցեն պետության կառավարմանը, այլ 50 հազար ստորագրությամբ կարողանան նախաձեռնություններով հանդես գալ և գործուն փոխադարձ կապի մեջ լինել  Ազգային ժողովի հետ, ինչը կբարելավի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի ինքը կլինի սթափ, կլինի արթուն, ոչ թե կենթարկվի այս կամ այն օտարամոլ հոսանքներին, կամ զգայական հենքի վրա առաջացած կոչերին, այլ կոնկրետ կառուցողական ձևով ամեն քաղաքացի իր ուժեղ կողմերը կներդնի լավագույն նախաձեռնություններով հանդես գալուն և այդ նախաձեռնությունը մինչև վերջ հասցնելուն:Մենք մի կողմից խոսում ենք, որ շատ ենք կարևորում երեխայի իրավունքները, շատ ենք կարևորում ընտանիքի դերը, մարդկանց սոցիալական վիճակը, մյուս կողմից էլ փորձում ենք դեմ արտահայտվել այս փաստաթղթին:Շատ լավ նշեց մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը, որ իրենց կուսակցության քաղաքական ծրագրի շատ դրույթներ տեղ են գտել այս փաստաթղթում:Սա արդյո՞ք գնահատական չէ այս փաստաթղթին, որ այստեղ լայն իմաստով ներառված են բոլոր կուսակցությունների քաղաքական ծրագրերի դրույթները, և ես կիսում եմ իմ մյուս գործընկերոջ կարծիքը, որ եթե պիտի քվեարկենք այս փաստաթղթի համար, ապա քվեարկենք խղճի մտոք, քվեարկենք ոչ թե մեր քաղաքական ուժի տեսանկյունից, այլ Հայաստանի ապագայի և Հայաստանի զարգացման տեսանկյունից, և այս մոտեցումն է դրված այս փաստաթղթի հենքում:Ես կարծում եմ, որ հարցեր եղան, որոնք վերաբերում էին, թե բարոյականությունն ինչպես է սահմանվում, այլ արժեքները, այլ  սկզբունքերը: Պետք է հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ կան բաներ, որոնք Սահմանադրության մեջ չեն սահմանվում, այլ սահմանվում են օրենքով, հետևաբար, եթե մենք ավելի ուժեղ նորմեր ներառենք այս փաստաթղթի մեջ, ապա դա մեզ ավելի լայն հնարավորություն կտա էլ ավելի ուժեղացնելու այդ նորմերը կարգավորող օրենքները: Իրականում, սա այն փաստաթուղթն է, որտեղ զգայական ելույթները կամ ժողովրդի մի փոքր զանգվածին շեղելու փորձերը այլևս դատապարտված են անհաջողության, որովհետև ժողովուրդը իմաստուն է, ժողովուրդը տեսնում է, դատում է մարդկանց իրենց արարքներով, իրենց անցած ճանապարհով:

Այստեղ խոսվեց խաղի մասին, ես ուզում եմ հիշեցնել շախմատի մասին:Շախմատի էությունն է հաղթել բանականությամբ, ոչ թե զգացմունքներով: Այն մարդը, ով առաջադրում է այս նախագիծը, և այն մարդիկ, ովքեր մտահոգված են այս նախագծի լավը լինելով, ապա նրանք ապագա Հայաստանի և մեր վաղվա օրվա այն հաղթողներն են, որոնք, ըստ Նժդեհի, երբեք չպետք է կասկածեն իրենց հաղթանակների վրա, որպեսզի մեր ժողովրդի վաղը չդնեն կասկածի տակ:

 

 

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ելույթը Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ

 

 


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված