Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Տարոն Մարգարյան. «Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է Եվրամիության կառույցների հետ»

Արխիվ 12-16

Տարոն Մարգարյան. «Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է Եվրամիության կառույցների հետ»


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Մարկկու Մարկկուլայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Առանձնակի կարևորելով Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի բյուրոյի նիստի և համաժողովի Երևանում առաջին անգամ անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լավ հարթակ է տեղական իշխանությունների համար ինստիտուցիոնալ շրջանակների ամրապնդման առումով:

«Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է Եվրամիության կառույցների հետ: Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության շրջանակներում քաղաքների ուղղակի ֆինանսավորումը, մասնավորապես՝ էներգախնայողության, տրանսպորտի և մի շարք այլ ենթակառուցվածքների ոլորտներում: Վստահ եմ, որ «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստի և կոնֆերանսի աշխատանքները արդյունավետ էին, և համաժողովի շրջանակներում ընթացող փոխգործակցությունը կլինի շարունակական»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Մարկկու Մարկկուլան նշել է, որ կոնֆերանսի անցկացումը Երևանում իսկապես արդյունավետ էր, ու հույս է հայտնել, որ այն իր յուրովի դերակատարումը կունենան տեղական ինքնակառավարման համակարգում որոշակի զարգացումներ ունենալու հարցում:

«Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության երկրներում համագործակցության ընդլայնումը, որն ուղղված է քաղաքների տնտեսական զարգացմանը, ապակենտրոնացված կառավարմանն ու Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող տարբեր ծրագրերի իրականացմանը: Մեր կառույցին այսօր անդամակցում են վեց երկրներ, այդ թվում՝ շուրջ 40 եվրոպական ռեգիոններ, և լիահույս եմ, որ նմանատիպ կոնֆերանսների ու գագաթնաժողովների անցկացումը կնպաստի տեղական իշխանությունների կառավարման հմտությունների կատարելագործմանը, այդ թվում նոր մոտեցումների կիրառման տեսանկյունից»,- նշել է  Մարկկու Մարկկուլան:

Հանդիպման շրջանակում մեկ անգամ ևս կարևորելով քաղաքային տնտեսության  կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական Միության կառույցների հետ համագործակցության ընդլայնումը՝ քաղաքապետը նշել է, որ միջազգային  կառույցների հետ սերտ համագործակցությունից բացի, վեջին տարիներին Երևանի քաղաքապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև եվրոպական պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների հետ երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ:


 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված