ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ` ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՀԱՍՈՒՆ ՄԱՐԴԸ ՆՄԱՆ ԱՆԼՈՒՐՋ
Արխիվ 12-16ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ` ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՀԱՍՈՒՆ ՄԱՐԴԸ ՆՄԱՆ ԱՆԼՈՒՐՋ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉԻ ՏԱ»
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար նախատեսված հանդիպումները Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրում շարունակվում է: Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպել խորհրդարանական ուժերի, պատգանավորների հետ: Երեկ հանդիպում է եղել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները, սակայն հանրային ու քաղաքական որոշ շրջանակների կողմից դրական չեն ընդունվում եւ տրվում են տարբեր գնահատականներ: «Իրավունքը» քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանից պարզեց` նման որակումներ տվողների գնահատականը որքանով է արդարացի ու հիմնավորված: «Անլուրջ մոտեցում, քաղաքականապես հասուն մարդը, ով իրեն քաղաքական գործիչ է համարում, նման անլուրջ գնահատական չի տա: Նույնիսկ ամենաըննդիմադիր քաղաքական ուժը պետք է հանդիպի թեկուզ իր քաղաքական հակառակորդը հանդիսացող նախագահի հետ, պետք է քննարկի, բանավիճի, ներկայացնի իր առարկությունները, առաջարկությունները: Դա նորմալ քաղաքական գործընթաց է»,- կարծում է քաղաքական մեկնաբանը:
Կարեն Վարդանյանի խոսքով` քաղաքականության մեջ էմոցիաներով չի կարելի առաջնորդվել,իսկ էմոցիաներով առաջնորդվելը պայմանավորված է ընդդիմադիր դաշտում գաղափարի սովից, քաղաքական մտքի բացակայությունից. «Շարժվում են միայն անձնական ու կուսակցական համակրանք-հակրակրանքներով ու մեծ մասամբ էմոցիաներով»:
Վերլուծաբանի կարծիքով սա է պատճառը, որ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները ձախողվում են: «Միայն փողոցներում գոռալով ու փողոցի մակարդակի դատողություններ անելով քաղաքական գործիչ չեն դառնում: Քաղաքականությամբ զբաղվելու համար հասունության որոշակի աստիճան է պետք, ամեն մի աշխուժակ`ակտիվիստ չէ, որ կարող է իրեն քաղաքական գործիչ համարել»,- եզրափակեց Կարեն Վարդանյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
