Թուրքիայում բնակվող հայուհի Սելինա Դողանը կրկին պատգամավորի թեկնածու է առաջադրվել
Արխիվ 12-16Թուրքիայում բնակվող հայուհի Սելինա Դողանը կրկին պատգամավորի թեկնածու է առաջադրվել
Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից կրկին պատգամավորի թեկնածու է առաջադրվել ազգությամբ հայ իրավաբան Սելինա Օզուզուն Դողանը։
Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք վաղաժամ ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատգամավորի թեկնածուների ցանկը հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Աչքի է ընկել այն հանգամանքը, որ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում խորհրդարան անցած Սելինա Դողանը կրկին ներկայացվել է պատգամավորի թեկնածու ցուցակի անցողիկ տեղում։
Հայուհին ծնվել է 1977-ին, Ստամբուլում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետում է նաեւ անգլերենին եւ ֆրանսերենին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
