ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՏԵՔՍՏԸ, ՈՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴՐՎԱԾ Է, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ»
Արխիվ 12-16ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ
ՏԵՔՍՏԸ, ՈՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴՐՎԱԾ Է, ՄԵԶ ՀԱՄԱՐ
ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ»
Նոր Սահմանադրության նախագիծը չորս օր շարունակ քննարկվեց խորհրդարանում: Ակնհայտ է, որ ձեւավորվում է ՈՉ-ի ճակատ:Սակայն դեռ պարզ չէ, ՕԵԿ-ը որ ճակատում է: «Իրավունքը» ՕԵ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեց` կարող ենք ՕԵ խմբակցության պատգամավորների ելույթներից հասկանալ, որ դեմ են նոր սահմանադրությանը: «Մեր դիրքորոշումը հստակ է: Այն տեքստը, որն այս պահին դրված է, ընդունելի չէ: Մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք նաեւ գրավոր կներկայացնենք: Կսպասենք` ինչն է ընդունվում մեր առաջարկներից, ինչը` ոչ»,- ասաց խմբակցության քարտուղարը:
Մեր դիտարկմանը, թե ՕԵԿ-ը կարծես միակ խմբակցությունն է, որը հստակ դիրքորոշում չի հայտնում, պրն Շահգելդյանը չհամաձայնեց, ապա հիշեցրեց, որ դեռ քննարկումները նոր Սահմանադրության տեքստի վերաբերյալ շարունակվում են:
Արդյոք ՕԵԿ-ը կմասնակցի նոր սահմանադրության դեմ կազմակերպվող Ոչ-ի հանրահավաքներին: ««Հայկական վերածնունդ» կազմակերպության կառավարման խորհուրդը պետք է կայացնի որոշում»,- ասաց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
