Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

Սեյրան Օհանյան. «Այսօր Թաթուլն է մեր ուսուցիչը, նա վերեւից մեզ դաստիարակում է»

Արխիվ 12-16

Սեյրան Օհանյան. «ԱՅՍՕՐ ԹԱԹՈՒԼՆ Է ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ, ՆԱ ՎԵՐԵՎԻՑ ՄԵԶ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է»

 

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացավ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ամենամյա գիտապրակտիկ կոնֆերանսի բացումը, որն այս տարի նվիրված է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին եւ կրում է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագիրը:  Կոնֆերանսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ, ով իր խոսքում անդրադառնալով հերոսին` նշեց. «Թաթուլ Կրպեյանն ունեցել է մի ճակատագիր, որ յուրաքանչյուր դասախոս եւ ուսուցիչ ներքուստ հպարտություն է ապրում այն ամենի համար, ինչ ինքը ներդրել է Թաթուլի մեջ: Նրա ոգին սավառնում է վերեւում, եւ նրա ոգուց եկող հուրը ջերմության, արեւի ճառագայթների արտացոլումն է: Դիմում եմ նրանց, ովքեր երջանկություն են ունեցել Թաթուլին դասավանդելու. իսկապես, այսօր Թաթուլն է մեր ուսուցիչը, նա վերեւից մեզ դաստիարակում է»: Ս. Օհանյանը նաեւ նշեց, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ հանդիպումներին սիրով է գալիս: Նա կարեւորեց Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տարեսկզբից լայն արձագանք են գտել ամբողջ Հայաստանում:

Ի դեպ, հանդիպումն ավարտին պաշտպանության նախարարի հրամանով ԵՊՀ մի շարք դասախոսներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ եւ ուսանողներ պարգեւատրվեցին պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով: «Իրավունքի» հետ զրույցում պարգեւատրվող ուսանողներից մեկը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով նաեւ «Վարդանանք» պարբերաթերթի խմբագիրն է, անկեղծանալով` ասաց. «Մեծ պատիվ է Պաշտմանության նախարարից խորհրդանշական նվեր ստանալը։ Այս արձագանքը ոչ թե ուղղված է ինձ, այլ «Վարդանանք» ակումբի գործունեությանը, որի նպատակն է վառ պահել ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը։ Այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում ակումբի շնորհիվ նաեւ օգնում են ակումբականների միջանձնային հարաբերություններին»։ Հ. Վարդանյանը եզրափակելով խոսքը` տեղեկացրեց, որ լույս է տեսել «Վարդանանք» պարբերաթերթի նոր համարը, որը նախատեսված է իրացնել ոչ միայն համալսարանում, այլեւ զորամասերում։

Հավելենք, որ արդեն 19 տարի է, ինչ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը նախաձեռնում է կոնֆերանս` նվիրված Անկախության տոնին: Կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտահետազոտական մտքի ամրապնդմանը: Ակումբը, համագործակցելով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ, յուրաքանչյուր տարի փորձում է վեր հանել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, այնպես էլ հայ զինվորի բարձր հատկանիշների ձեւավորմանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված