Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ 27-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿՆՇՎԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՇԵՆՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ 27-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ  ԿՆՇՎԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՇԵՆՔՈՒՄ


Այս տարի  Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնն իր 27-րդ թատերաշրջանի բացումը կնշի  արդեն վերանորոգված եւ նորացված շենքում: Վերանորոգումից հետո թատրոնում իրականացվել է ջրամեկուսացման աշխատանքեր, որի շնորհիվ թարմացվել է շենքի արտաքին տեսքը: Թատրոնում եղած լուսային հին համակարգը փոխարինվել է նոր սարքավորումներով, աբողջովին վերանորոգվել է կուլիսային երկհարկանի տարածքը, ինպես նաեւ շուրջ  30 դերասանների համար ստեղծվել չորս գրիմանոցներ, փոխվել է թատրոնի ամբողջ հատակածածկը, կատարվել է բեմի, պատերի եւ մասնակիորեն առաստաղի գունային թարմացում եւ ամենակարեւորը ` հաշմանդամություն ունեցող անձանաց համար կառուցվել է մուտքերի թեքահարթակներ:

Թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նկատեց, որ վերանորոգումը նոր շունչ է հաղորդել թատրոնին, որը նպաստել է ոչ միայն  թատրոնի գեղարվեստական բովանդակության բարձրացմանը, այլեւ գրավիչ եւ ընկալելի է դարձրել այն.«Գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ թատրոնն իր ժանրային ուղղվածությունից բեկված էր եւ 2014 թվականի աշնանից խնդիր դրվեց , որպեսզի կրկին վերադառնանք թատրոնի ուղղվածությանը`երաժշտականան ժանրին: Փորձել ենք ամեն ինչ կազմակերպել այնպես, որ թատրոնը լիարժեք ծառայի իր նշանակությանը»,-փաստեց Վ. Գրիգորյանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով`նախկինում թատրոնի վիճակը տեխնիկայի առումով ոչ բարվոք էր, ինչն էլ անդրադառնում էր նաեւ թատրոնի ստեղծագործական գործունեության վրա.«Մշակույթի նախարարության այս տարվա քաղաքական ուղղություններից մեկը եղել է թատերարվեստի նկատմամբ ուշադրության դրսեւորումը: Ոչ բարեկարգված եւ տեխնիական հնարավորություններից զուրկ թատրոնում դժվար է բեմադրել կամ հանրությանը ներկայացնել այնպիսի ներկայացումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափանիշներին: Թատրոնի վերազինման համար արդեն կատարվել  է բավականին մեծ աշխատանք`սկսած լուսային նոր սարքավորումներից մինչեւ շենքի արտաքին տեսքի թարմացում: Այս ամենը ստեղծագործական անձնակազմին տալիս է մեծ հնարավարություն իր աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար: Հուսով եմ կատարված  բոլոր փոփոխություններն կտան  իրենց դրական արդյունքը»,-նշեց Ա. Պողոսյանը եւ շնորհակալություն հայտնեց  Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հիմնադրամին`թատրոնի վերանորոգմանն աջակցելու համար:

Պետական կամերային երաժշտական թատրոնը 27-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 18-ին , որից հետո հայ հանդիսատեսը թատրոնի վերանորոգված եւ լուսավորված դահլիճում կարող է դիտել մեծահասակների եւ մանուկների համար բեմադրված բազմաթիվ ներկայացումներ: Վերանորոգմանը զուգահեռ,  թատրնում տեղի է ունեցել նաեւ կադրային փոփոխություն, որի արդյունքում դերասանական անձնակազմում ներգրավվել են երիտասարդ մասնագետներ: Թատրոնի գլխավոր ռեժիսոր ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ նշեց, որ վերանորոգումների ընթացքում չեն դադարել աշխատել բեմադրությունների վրա: Արդեն պատրաստ է բալետային մեկ ներկայացում եւ աշխատանքներ են տարվում  մեկ մյուզիքլի բեմադրության համար.«Այս պահին աշխատում ենք նաեւ «Գիքորը» մանկական օպերայի վրա: Եթե կարողանանք մինչեւ տարվա վերջ երկու ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին , ապա այդ մեզ համար կլինի մեծ առաջընթաց: Հատուկ ընտրել եմ այնպիսի ստեղծագործություններ, որոնք թատրոնը կվերադարձնենք իր հին ուղղվածությանը»,-շեշետց Ա. Մելիքսեթյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված