Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՀԱՋՈՂ ՄԱՐԶԱՇՐՋԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ

Արխիվ 12-16

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՀԱՋՈՂ ՄԱՐԶԱՇՐՋԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ցուցադրած խաղը ազգային ընտրանու կազմում ոչ միայն չտպավորվեց, այլեւ հիասթափեցրեց: Սերբերի եւ դանիացիների դեմ Մովսիսյանը խաղաց առանց իրեն հատուկ գոլային հոտառության, գնդակներ կորցրեց, չհասավ փոխանցումներին եւ այլն…

Նշված պատկերը իհարկե անհանգստացնող է, երբ խոսքը վերաբերում է թիմի հիմնական հարձակվողին, եւ այն էլ՝ միակ առաջ քաշված հարձակվողին: Սակայն Դանիայի դեմ խաղում Մովսիսյանը վնասվածք էր ստացել, որից հետո թեեւ Մոսկվայի «Սպարտակի» կազմում շարունակեց ելույթները եւ անգամ օգնեց իր թիմին հաջողության հասնել: Բայց ինչպես երեւում է, ոչինչ անհետեւանք չմնաց, եւ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի՝ «Ռոստովի» դեմ խաղում Մովսիսյանը դարձյալ վնասվածք ստացավ: Ու թեեւ ակումբի կողմից եղավ հայտարարություն, ըստ որի` հայ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, եւ նա պատրաստ կլինի սեպտեմբերի 19-ին կայանալիք «Կուբանի» դեմ հանդիպմանը, այնուամենայնիվ պարզվեց, որ ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Այս պահի դրությամբ, Մովսիսյանի մասնակցությունը խաղին վտանգի տակ է, եւ, ըստ երեւույթին, հայ ֆուտբոլիստը հանդիպմանը չի մասնակցի:
Նկատենք, որ վերջին շրջանում մկանային վնասվածքները հաճախ են Մովսիսյանին դուրս բերում շարքից: Կար ժամանակ, երբ «Սպարտակում» Մովսիսյանի տեղը չէր քննարկվում, մրցակցությունը հարձակման դիրքի համար գերհանգիստ էր, եւ ցանկացած դեպքում` թե՛ մոսկովյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը եւ թե՛ ֆուտբոլասերները մեծ ոգեւորությամբ էին սպասում Մովսիսյանի խաղադաշտ վերադառնալուն: Սակայն տեւական ժամանակ է՝ իրավիճակը փոխվել է, եւ, պարզ ասած, Մովսիսյանն իր տեղը պահպանելու համար ստիպված է պայքարել ամեն հանդիպման ընթացքում: Ֆուտբոլային տեսանկյունից ներքին մրցակցությունը իհարկե դրական տեղաշարժ է ապահովում, բայց եթե հաշվի առնենք, որ հաճախակի կրկնվող վնասվածքները Մովսիսյանին թույլ չեն տալիս այդպես էլ լիովին վերականգնվել եւ ցուցադրել իր լավագույն որակները, ապա այդ մրցակցության մեջ հայ ֆուտբոլիստը կարող է տուժել: Ուստի փաստը, որ Զե Լուիշը լավ մարզավիճակում է եւ այս պահին միակ պատրաստ հարձակվողն է, կարող է երկարացնել Մովսիսյանի համար ոչ այնքան հաջող շրջանը: Ի վերջո, ամեն խաղում չէ, որ «Սպարտակը» պատրաստ է խաղադաշտ դուրս գալ երկու հարձակվողներով. ավելի հաճախ խնդիր է առաջանում ընտրել լավագույն տարբերակը:
Կարելի է նաեւ նկատել, որ վերջին շրջանում հայ ֆուտբոլիստի անունը դադարել են կապել արտասահմանյան ակումբների հետ, ինչը հուշում է, որ այլեւս առաջարկներ եւ հետաքրքրություն հայ հարձակվողի հանդեպ չկան: Իհարկե, դա նաեւ Մովսիսյանի ընտրությունն էր. ժամանակին Մովսիսյանը նախընտրեց մնալ մոսկովյան ակումբում` անգամ թուրք Մուրատ Յակինի հետ ունեցած տարաձայնություններից հետո: Բայց դա ժամանակին, իսկ ներկայումս տեղափոխման մասին լուրերի բացակայությունն արդեն ակնարկ է նաեւ առաջարկների բացակայության մասին: Եվ եթե չկա դրսի հետաքրքրությունը ֆուտբոլիստի հանդեպ, ապա «Սպարտակում» ցանկացած վրիպում կարող է Մովսիսյանի ամբողջ հետագա կարիերայի համար լուրջ խնդիրներ առաջացնել: Եվ քիչ կապ ունի՝ այդ վրիպակը վնասվածքի տեսքո՞վ է, թե` այլ պատճառով. ամեն մի բաց թողնված խաղը նշանակում է մարզավիճակի կորուստ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված