Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

«ՉԷԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՁԵՌՔՈՎ ԻՐ ԱԶԳԱԿՑԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԹՈՒՐՔԻՆ»

Արխիվ 12-16

«ՉԷԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՁԵՌՔՈՎ ԻՐ ԱԶԳԱԿՑԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԹՈՒՐՔԻՆ»

 

 

Մեր վերջին համարում անդրադարձել էինք 18-ամյա Նարիների պատմությանը, ում իր իսկ հարեւանուհին խաբեությամբ տեղափոխել էր Թուրքիա՝ սեռական շահագործման ենթարկելու նպատակով: Նարինեի բախտը բերել էր. կարողացել էր համեմատաբար շուտ հայրենիք վերադառնալու ճար գտնել: Ասում ենք՝ բախտը բերեց, քանի որ շատ ավելի ծանր էր նույն Թուրքիա տեղափոխված Նելիի վիճակը.

ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՆՑ ՍԿՍՎԵՑ ԴԺՈԽՔԸ

Ապրում էինք ժամանակավոր կացարանում, չունեի աշխատանք, սրա-նրա տանը տնային գործեր անելով` հազիվ օրվա հացիս գումարն էի վաստակում: Մի օր ծանոթներիցս մեկի տանը նստած էի: Ասացի՝ հիմնական գործ լիներ, աշխատեի, որ սրա-նրա հույսին չմնայի: Խոսակցությանը ներկա էր նաեւ ծանոթիս տանը հյուրընկալված Կարինեն, ով սկզբում ոչինչ չասաց: Միայն շատ ջերմ զրուցում էր, սկսեց հետաքրքրվել, թե ինչ գործեր կարող եմ անել: Ես էլ, թե՝ ամեն բան, սկսած հավաքարարի գործից մինչեւ տուն մաքրող ու երեխա պահող: Ասաց, որ հնարավոր է ինձ օգնի աշխատանք գտնելու հարցում: Վերցրեց կոնտակտային համարներս, ու էդպես բաժանվեցինք:
Որոշ ժամանակ անց Կարինեն զանգեց եւ ասաց, որ խոսելու բան ունի, բայց լավ կլինի, որ մեր տանը հանդիպենք ու առանձին զրուցենք: Եկավ մեր տուն ու առաջարկեց, որ իր հետ գնամ Թուրքիա՝ երեխա պահելու համար: Ասաց՝ հայկական ընտանիք է, ուզում են, որ իրենց երեխան հայ դայակ ունենա, ամսական հինգ հարյուր դոլար կստանամ, հետո, որ ազատ օրեր ունենամ, կարող է մի ուրիշ զբաղմունք էլ գտնեմ, որ «կողքից» էլ գումար աշխատեմ...
Մի խոսքով՝ համոզեց, եւ իր հետ գնացի Թուրքիա:
- Թուրքիայում ստացա՞ք այն աշխատանքը, որն ի սկզբանե առաջարկվում էր:
- Այսպես ասեմ. առաջին մեկ շաբաթն ամեն բան շատ լավ էր: Իրոք, ինձ տարան մի տուն, որտեղ փոքրիկ երեխա կար, ու նրա հետ սկսեցի զբաղվել: Բայց խոստացված աշխատանքը տեւեց ընդամենը մեկ շաբաթ: Դրանից հետո սկսվեցին այն դժոխային օրերը, որոնք շարունակվեցին վեց ամիս անընդմեջ:

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՈՂԱՆԱՅԻ, ԷԼԻ ԻՆՁ ԿԵՂՏՈՏ ԷԻ ԶԳՈՒՄ»

- Ի՞նչ նկատի ունեք:
- Մեկ շաբաթից հետո ինձ Թուրքիա բերած կինն ասաց, որ այն ընտանիքը, որտեղ մենք ապրում ենք, դժվար սոցիալական պայմաններում է, եւ մենք պետք է օգնենք, որ դուրս գան այդ վիճակից: Այլ խոսքով՝ մենք էլ պետք է աշխատենք, որ հոգանք մեր հոգսերը: Ասաց՝ բա էստեղ մնում ես, քնում ես, հո իրենց վզին չե՞ս նստելու: Պիտի գործ գտնենք, գործից հետո էլի կգաս, դայակություն կանես: Ու մի օր էլ, երեկոյան կողմ տանտերն ինձ իր մեքենայով տարավ Անթալիայի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկը, որտեղ ակումբի տերերը մեզ արդեն սպասում էին: Չգիտեմ՝ ինչ խոսեցին թուրքերենով, որից հետո ակումբի տիրուհին ասաց, որ նստեմ մուտքի մոտ, եւ եթե հաճախորդներից մեկի սրտով լինեմ ու ինձ հրավիրեն իրենց սեղանի մոտ, առանց այլեւայլությունների գնամ, նրանց հետ ժամանակ անցկացնեմ: Տանտիրոջն ասացի, որ չեմ ցանկանում մարմնավաճառությամբ զբաղվել: Ինքն էլ, թե` ինչ մարմնավաճառություն, ուղղակի պետք է հաճախորդներին գրավեմ, որ դառնան ակումբի մշտական այցելուներ, եւ որ ամեն մի հաճախորդ բերելու համար ինձ համար ակումբի տերերը գումար կտան ու վերջ...
Գիտեմ՝ շատերը իմ պատմությունը լսելով` կմեղադրեն ինձ, կասեն՝ չգիտեի՞ր, որ գնում ես Թուրքիա, ուրեմն ի՞նչ պետք է անեիր այնտեղ: Բայց, հավատացեք, իսկապես չէի պատկերացնում, որ հայը կարող է իր ձեռքով իր ազգակցին հանձնել թուրքին:
- Իրականում ընդամենը նստում էիք եւ պարզապես գրավո՞ւմ թուրք այցելուներին:
- Եթե դա գրավել է կոչվում, ուրեմն` այո: Բազմաթիվ այլ հայ եւ օտարերկյա աղջիկներ էլ կային: Նրանցից ոմանց թուրք տղամարդիկ ընտրում էին, սկզբում առանձնանում սեղանների շուրջ, հետո՝ սենյակներում, որի համար հավելյալ վճարում էին...
- Դուք եւս «սեղանների շուրջ, հետո՝ սենյակներում» հայտնվողների շարքերո՞ւմ էիք:
- Ինձ ստիպում էին սեռական հարաբերության մեջ մտնել այն թուրք տղամարդկանց հետ, ովքեր ընտրում էին ինձ: Մենք ոչ թե մարդ էինք, այլ իր, որոնց, ինչպես խանութում դրված իրերին, ընտրում եւ գնում էին: Ու այդպես գրեթե վեց ամիս. ամեն գիշեր պարտավոր էի սպասարկել տարբեր տեսակի ու տարիքի թուրք եւ քուրդ տղամարդկանց, որոնք քեզ վերաբերում էին որպես իրի, որը մեկ անգամ օգտագործելուց հետո կարելի է դեն նետել: Չէին էլ հարցնում քո ցանկությունը. նախապես գումարը վճարում էին ու ոնց ուզեին, ինչ ձեւով ուզեին, սեռական ակտի մեջ էին մտնում մեզ հետ: Մինչեւ լուսաբաց այդ գործով էինք զբաղված: Ես զզվում էի ինձանից, ինչքան էլ լողանայի, էլի ինձ կեղտոտ էի զգում: Դա մի անտանելի զգացողություն է՝ անասելի ցավի ու միաժամանակ ինքդ քո հանդեպ արհամարհանքի միախառնում: Ամենաահավորն այն է, որ ոչ ոքի չէի կարող մեղադրել. ինքս էի համաձայնել ու գնացել:
- Իսկ ինչպե՞ս կարողացաք վերադառնալ հայրենիք:
- Ինքս իմ ուժերով հաստատ չէի կարող: Հայաստանում հարազատներ ունեի, ովքեր ինձանից երկար ժամանակ տեղեկություն չունենալուց հետո՝ դիմել էին ոստիկանություն: Նրանք որոշակի տվյալներ ունեին, թե ում հետ, երբ եւ ուր եմ գնացել: Այդ տվյալները օգնեցին, որ տեղի ոստիկանները, կապվելով Թուրքիայի իրավապահների հետ, կարողացան դուրս գալ իմ հետքի վրա: Մի խոսքով՝ ես Հայաստան հասա միայն ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ:
- Գիտենք, որ Ձեզ եւ մի շարք այլ աղջիկների թրաֆիքինգի ենթարկողները արդեն կրում են իրենց պատիժը: Հետաքրքիր է՝ գոնե դատարանում իրենք ընդունո՞ւմ էին, որ իրոք, ասենք անձամբ Ձեզ հետ այդպես են վարվել, զղջո՞ւմ էին:
- Այո, ընդունում էին: Բայց արդարանում էին, թե չգիտեինք, որ դա հանցանք է համարվում: Իսկ այն, որ տեղի ունեցածը մինչ օրս էլ իր հետքն է թողել ու դեռ թողնելու է իմ վրա, դա նրանց համար ոչինչ էր: Ինձ վեց ամիս ստիպողաբար ենթարկել են սեռական շահագործման, զրկել ազատ տեղաշարժից, հեռախոսով կամ այլ կապի միջոցով հարազատներիս հետ շփվելուց, ու դրան գումարած՝ առանց մի ցենտ անգամ ստանալու մի կերպ հետ եմ վերադարձել: Ու էդքանից հետո թրաֆիքյորներից մեկը դատարանում հազիվ ասաց. «Ես ինչ իմանայի, որ էդ Հայաստանում թրաֆիքինգ է կոչվում»:  
- Ասացիք` մինչ օրս էլ Ձեզ վրա հետք է թողել: Ի՞նչ նկատի ունեք:
- Անցել է բավական ժամանակ, հանցավոր բիզնեսի գլխավոր դերակատարները ճաղավանդակների հետեւում են, իսկ ես տուժող եմ ճանաչվել: Բայց դա ինձ ոչինչ չտվեց, բոլորը մինչ օրս ինձ մատով են ցույց տալիս, մտածում են, թե ընդամենը զոհ եմ ներկայանում, բայց իրականում լավ էլ իմ սրտով էր, հակառակ դեպքում այդքան չէի մնա: Էնքան կուզեի, որ էդ ասողները ընդամենը մի ժամ հայտնվեին այդ հանցավոր խմբի ճիրաններում ու հասկանային, թե ինչ է նշանակում լինել օտար երկրում` մենակ, առանց անձնագրի, տեղաշարժի իրավունքի... Ամեն օր բախվում եմ մարդկանց մեղադրող, արհամարհական հայացքներին, չնայած կան նաեւ մարդիկ, ովքեր հասկանում ու աջակցում են ինձ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված