ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԶՈՔԱՆՉ. «ՏԱՆՋՎՈՒՄ ԵՄ, ՏԱՌԱՊՈՒՄ ԵՄ...»
Արխիվ 12-16ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԶՈՔԱՆՉ. «ՏԱՆՋՎՈՒՄ ԵՄ,
ՏԱՌԱՊՈՒՄ ԵՄ...»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բաքվում ապաստանած Վահան Մարտրիոսյանի զոքանչը` Անահիտ Գասպարյանը, աշխատում է կենտրոնական ռազմական հոսպիտալում: Րոպեներ առաջ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել տիկին Գասպարյանի հետ, ով մեծ դժվարությամբ խոստովանեց, որ Կարինե Գասպարյանը իր դուստրն է. «Ասենք, թե իմացաք, որ նա իմ աղջիկն է, դրանից ինչ է փոխվում: Ես մեկ ամիս է, որ տեղեկություն չունեմ նրանցից: Ես մի քիչ վատառողջ եմ, մայրս էլ նոր է մահացել, մեկ ամիս է` իրենց չեմ տեսել: Ինքս էլ եմ անհանգիստ, թե իրենք որտեղ են: Ես չեմ խառնվում իրենց ընտանիքի մեջ: Խնդրում եմ իմ անունը մի շոշափեք»:
Մեր մյուս հարցին, թե Բաքու մեկնելու երեւույթն ինչպես եք գնահատում, տիկին Գասպարյանը տվեց բացասական պատասխան` շատ վատ: Հստակեցրինք` չի անհանգստանում, որ դստեր արարքի պատճառով հնավաոր է զրկվի աշխատանքից: «Շատ եմ վախենում:Շատ եմ տանջվում, տառապում եմ, որ չունեմ ինֆորմացիա: Մայր եմ, ծնող եմ»,- եզրափակեց իր խոսքը տիկին Գասպարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
