Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ՀԷՑ-Ի` ՍՊԱՍՎԱԾ-ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱՃԱՌՔԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

Արխիվ 12-16

ՀԷՑ-Ի` ՍՊԱՍՎԱԾ-ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱՃԱՌՔԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

 

Եվ այսպես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառել-չվաճառելու չարչրկված հարցը հասավ վերջնագծին. երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից ՀԷՑ-ը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու գործարքին: Որոշումը, իհարկե, դեռ նախնական է, այսինքն՝ պետք է ընթանա առաջարկն ուսումնասիրելու եւ վերջնական հաստատման փուլ: Սակայն, որ գործարքը կիրականանա, գրեթե կասկածներ չկան: Դե ուրեմն օրակարգ է գալիս այն հարցը, թե սրանից ինչ է ստանալու նախ՝ էլեկտրաէներգիայի շարքային սպառողը, ապա՝ պետությունը:

 

 

ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Թե ինչ է ենթադրում այդ գործարքը, պաշտոնական մարմինները դեռ լռում են: Մասնավորապես՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ միայն նշեց, թե դեռ պետք է «բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ առուվաճառքի պայմանագիրն ուսումնասիրվի... Մանրամասն այժմ չեմ կարող ասել, մեկ-երկու օրից` փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո բոլոր հարցերին կպատասխանեմ»:
Իհարկե՝ պատասխանի մեջ թեեւ տրամաբանություն կա, սակայն այս մեդալը հազիվ թե մեկ այլ երես էլ չունենա: Այն, որ ՀԷՑ-ի վաճառքը, ավելի ճիշտ՝ այս կոնկրետ գործարքը պատահական չէր նախարարի համար, ենթադրելի է: Ավելին. մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը վստահեցնում է, որ մասնավորապես պարոն Զախարյանը այս թեմայով նաեւ ռուսական կողմի եւ իր ռուս գործընկերոջ հետ է քննարկում ունեցել, որոշակի բանավոր համաձայնություններ է ձեռք բերել: Այսինքն՝ գործարքի ընդհանուր մանրամասներին նախարարը, այսպես ասենք, պետք է, որ ծանոթ լիներ, եւ այդ տեսանկյունից գոնե որոշակի, ընդհանրական դետալներ չտրամադրելն ու թեմայի շուրջ որոշակիորեն ինտրիգային մթնոլորտ ստեղծելու իմաստն է անհասկանալի: Չնայած նման մեկ վարկած էլ կա. մեր նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ այս պատմությունը ռուսական կողմի հետ ունեցել է կոմպլեքս քննարկում: Այսինքն՝ սկսած ընկերության վաճառքից, վերջացրած՝ ՀԷՑ-ում աուդիտի օրակարգով ¥թե կոնկրետ ինչ ուղղություններով պետք է շարժվի աուդիտը, ինչ չափով, ինչը կարելի է մինչեւ վերջ բացել, ինչը՝ կիսատ կամ առհասարակ ձեռք չտալ¤ նույն պայմանավորվածությունների մեջ են: Մեր աղբյուրը դա բացատրում է այսպես. «Ռուսական պաշտոնական մարմիններն էլ են ընդունում, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը, այսպես ասած, «համը հանել է»: Դրա հետ մեկտեղ, որոշակի ուղղություններով ¥ՀԷՑ-ի պարտքերի առաջացումը, ընկերության ներքին չարաշահումները եւ այդպես շարունակ¤ եթե աուդիտորները մի փոքր անգամ «խորանան», շատ բան է ջրի երես դուրս գալու: Եվ որքան տեղյակ եմ, բացի պաշտոնական աուդիտից, կա նաեւ պայմանավորվածություն, ուսումնասիրություններն առաջ տանել՝ արդյունքները գաղտնի պահելու պայմանով: Իմաստը հետեւյալում է. մեծ չարաշահումների պաշտոնական արձանագրումը ծանր ստվեր կգցի ոչ միայն ՀԷՑ-ի նախկին ու ներկա ղեկավարության կամ «Ինտեր ՌԱՕ»-ի վրա, այլեւ «ՌԱՕ ԵԷՍ»-ի` մասնավորապես այլ երկրներում ծավալած գործունեության վրա: Իսկ այդ ընկերությունն ընկալվում է որպես պետական, եւ սկանդալը շատ հեռուները կարող էր գնալ: Իսկ այսպես՝ որոշ գլուխներ էլի կարող են թռչել, բայց ոչ այդպես ցուցադրաբար: Բացի դրանից՝ հայկական կողմը եւս խնդիրներ կարող էր ունենալ: Ի վերջո, չարաշահումների երկու խումբ կա, եւ միայն ռուսական ղեկավարությունը չէր կարող դրանք իրականացնել: Առաջինը՝ ընկերության ներսում չարաշահումներն են: Եվ դրանից զատ էլ՝ լուրջ սկանդալ կարող էր առաջանալ՝ կապված ՀԷՑ-ին տարբեր արտադրող կայանների կողմից մատակարարված էլեկտրաէներգիայի բաշխվածության հետ: Այսինքն, թե ինչու է շատ դեպքերում ՋԷԿ-երին մեծ քվոտաներ տրվել, այն էլ՝ հիդրոհամակարգի եւ ատոմակայանի հաշվին: Չմոռանանք, որ հենց այդ գործոնն էր ներկայացվում, որպես հոսանքի թանկացումներ առաջ բերած միլիարդավոր դրամ պարտքերի հիմնական պատճառ: Ուրեմն՝ երկու կողմն էլ հարվածի տակից ելնելու խնդիր ունեին, ինչի շուրջ պետք էր պայմանավորվել: Բայց նաեւ, որ վերջնական լուծումներ եւս լինեն, ինչը արտահայտված է ՀԷՑ-ի վաճառքի պայմանագրով: Նկատի ունեմ, որ երբ մանրամասները բացվեն, կտեսնենք, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը բավականին լուրջ զիջողությունների է գնացել, ինչն էլ ընկերության վաճառքը հնարավոր է դարձրել: Հակառակ դեպքում, այսպես ասեմ, եթե ընկերության բոլոր ֆինանսական պարտավորությունները մնային գնորդի վրա կամ, ավելի ճիշտ, դա ինչ-որ կողմնակի ձեւերով փոխհատուցելու մեխանիզմ չմշակվեր, գնորդ առհասարակ չէր լինի: Այսպիսով՝ ամեն ինչ լավ է, թե՝ ոչ, չեմ կարող գնահատել: Բայց մի բան հաստատ է՝ առանց պայմանավորվածությունների՝ ՀԷՑ-ի թեման փակուղուց ոչ միայն դուրս չէր գա, այլեւ էլ ավելի կխրվեր»:

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Մեր աղբյուրի խոսքի մեջ, անշուշտ, ռեալ տրամաբանություն կարելի է տեսնել: Իհարկե՝ ապագայի առումով շատ կարեւոր է, թե ով է ընկերության տերը, ինչ պայմաններով, պարտավորություններով, ինչքանով կարող է զարգացնել այդ ռազմավարական համակարգը եւ այլն: Բայց, անկեղծ ասած, սպառողին առաջին հերթին մեկ բան է հետաքրքրում. ինչքա՞ն է վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց եւ ո՞րն է երաշխիքը, որ էլի ամեն տարի հոսանքի թանկացման պատմությունը մեյդան չի գա: Եվ այս պահին Երվանդ Զախարյանի տեսակետն ամենեւին էլ լավատեսություն չի ներշնչում. «Սակագինն արդեն գործում է, սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո... Սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե սակագինն այսօր գործում է»:
Մնում է նախարարին հիշեցնել մեկ փաստ. ինչպես անցած, այնպես էլ այս տարվա սակագնային թանկացումների հիմքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դնում էր ՀԷՑ-ում անսպասելիորեն առաջացած պարտքերի հարցը: Այսինքն՝ եղել է սակավաջուր տարի, ատոմակայանը նախատեսվածից երկար է վերանորոգվել, այդ պատճառով՝ ջէկ-երից ավելի շատ թանկ էլեկտրաէներգիա է գնվել, որն էլ պարտքեր է առաջացրել: Այսինքն՝ սակագինը վերջին երկու տարիներին բարձրացնելով՝ հենց այդ պարտքերի հարցը պետք է լուծվեր: Այսինքն՝ այդ պարտքերը փակելուց հետո սակագինը չի՞ նվազելու: Եթե ոչ, ապա ՀԷՑ-ը կդառնա գերշահութաբեր օբյեկտ:
Ինչ վերաբերում է նոր սեփականատիրոջը, ապա այս պահին հայտնի է միայն, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» օֆշորային ընկերություն է: Իսկ թե կոնկրետ ում է պատկանում, ապա մի կողմից շոշափվում է Սամվել Կարապետյանի անունը: Այլ վարկածով նրան այլ ռուսահայ գործարարներ են միացել: Մեկ այլ տարբերակով էլ` այնտեղ հայաստանյան գործարարներ եւս կան եւ այդպես շարունակ: Սակայն սեփականատիրոջ անունն ամենեւին էլ այս պատմության թիվ 1 հարցը չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված