ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԶՈՔԱՆՉԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԶՈՔԱՆՉԸ ՌԱԶՄԱԿԱՆ
ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի ասուլիսը Բաքվում մեծ աղմուկ է առաջացրել Հայաստանում: Սակայն ըստ շրջանառվող տեղեկությունների Վահան Մարտիրոսյանից այս ամենն այնքան էլ անսպասելի չէր: Մարտիրոսյանին ճանաչողները ասում են, որ նա անձնական մեծ ամբիցիաներ ունեցող, «PR-ի մեռած» անձնավորությունն է, ով ամեն ինչի պատրաստ է միայն լինի հանրության ուշադրության կենտրոնում: Սակայն սա դեռ ամենը չէ: Բաքվից ապաստան խնդրած Մարտիրոսյանը, ըստ տեղեկությունների, կարճ ժամանակ աշխատել է ՀՀԿ-ի համար, սակայն որոշ ժամանակ անց նրան հեռացրել են իրենց շարքերից` անընդունելի վարքագծի համար:
Վահան Մարտիրոսյանի կինը եւս իր վարքուբարքով ետ չի մնացել իր ամուսնուց: Մարտիրոսյանի ընտանիք ելումուտ ունեցողներից մեզ պատմեցին` առիթ է ունեցել ականատես լինելու Մարտիրոսյանի կնոջ հարբած վիճակին:Ավելին`անգամ այդ վիճակով երեխային կրծքով կերակրելու պատճառով փոքրիկը հայտվել է հիվանդանոցում:
Վահան Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ իշխանությունը վախեցրել է իր մորը, ով ասել էր` Մհեր Սեդրակյանը կապ չունի նրա եւ նրա կնոջը ծեծի ենթարկելու փաստի հետ: Մինչդեռ մայրը տղայի վարքուբարքն ու վարքագիծը չի ընդունել, չի շփվել ո՛չ նրա, ո՛չ էլ հարսի հետ եւ հայտարարել է, որ Սեդրակյանը կապ չունի ծեծի հետ:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Վահան Մարտիրոսյանի զոքանչ` Անահիտ Գասպարյանը աշխատում է կենտրոնական ռազմական հոսպիտալում: Փորձեցինք տեղեկությունը ճշտել կենտրոնական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Հոսպիտալի կադրերի բաժնից հաստատեցին, որ նման անուն ազգանունով աշխատակից ունեն, սակայն նաեւ ասացին, որ Անահիտ Գասպարյանն այս պահին աշխատանքի վայրում չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
