Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

«ԹԵ ՈՒՄ «ՈՉ»-Ն Է ԱՎԵԼԻ ՈՉ, ԵՎ ԻՆՉՈՒ «ՈՉ»-ԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԹԵ ՈՒՄ «ՈՉ»-Ն Է ԱՎԵԼԻ ՈՉ, ԵՎ ԻՆՉՈՒ «ՈՉ»-ԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ»

 

Երեկ խորհրդարանում մտքերի փոխանակման ժամանակ ամբիոն բարձրացավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նորաթուխ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ եւ իր ոճով սկսեց մեկ դերասանի թատրոնը: Նախ խոսեց սահմանադրական բարեփոխումների դեմ ոչ թե «Ոչ»-ի ճակատի, այլ ճակատամարտի մասին, ապա անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների կողմնակից ընդդիմադիր գործիչներին` մասնավորապես նշելով. «Անկեղծ ասած, զարմանալի է, որ ընդդիմադիր մի շարք առաջնորդներ այդպես հեշտ, հանգիստ, պատրաստակամորեն, բազում պարտությունների, հիասթափությունների եւ հուսահատությունների միջով անցած եւ հյուծված կողմնակիցներին տանում են անհավասար, մի մեծ ծուղակ հանդիսացող ճակատամարտի»: Փաշինյանական մտքի «գոհարների» մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկի առաջնորդի` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ.

–Կդժվարանամ հասցեական մեկնաբանել, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը եւ ում նկատի ուներ: Բայց նշեմ, որ սահմանադրական բարեփոխումները ոչ թե ճակատամարտ է, այլ փաստաթուղթ: Եվ երբ սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը կդրվի հանրաքվեի, մենք այդ ժամանակ կիմանանք հանրությունը կողմ է փոփոխություններին, թե` ոչ: Եվ այս ելույթները` «այո»-ի եւ «ոչ»-ի, այսինքն` «ոչ»-երի, որովհետեւ, ինչպես հասկացա, «ոչ»-երի ճակատը շատ բազմաբեւեռ է եւ բազմաբնույթ, ինձ համար դեռեւս շատ հարցականներ թողեցին, թե ում «ոչ»-ն է ավելի ոչ, եւ ինչու «ոչ»-երի համատեղում տեղի չի ունենում: Ի վերջո, երբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը կդրվի հանրաքվեի, կտեսնենք ժողովրդի ձայնը, ու այն ժամանակ իմաստ կունենա խոսել` ով էր ավելի ազնիվ, ով էր ավելի ճիշտ, ում փաստարկներն էին ավելի հիմնավորված: Այդուհանդերձ, ես ինքս մնում եմ իմ այն վստահ համոզմանը, որ մեր երկրում խնդիրներ կան, որ սահմանդրական մեխանիզմների կատարելագործում է անհրաժեշտ: Ինքս լրագրող եմ եղել 2005 թվականին «Հայկական ժամանակ» թերթում եւ այն ժամանակ ես էի լուսաբանում սահմանադրական հանրաքվեն ու հիշում եմ այն պատերազմական գործողությունները, որ մղում էին որոշ քաղաքական ուժեր 2005 թվականի փոփոխությունների դեմ: Որոշ քաղաքական ուժեր ասում էին, որ այն դավաճանական փոփոխություններ են, եւ այսօր այդ նույն մարդիկ ջերմեռանդությամբ պաշտպանում են 2005 թվականի փոփոխությունները: Իհարկե, հասկանում եմ, որ քաղաքականությունը ճահճացած գործընթաց չէ, եւ միշտ պետք է քաղաքական ուժը ադեկվատ արձագանքի ստեղծված իրավիճակին, բայց եւս մեկ անգամ ընդգծում եմ` սահմանադրական հանրաքվեն այն ամենահստակ լակմուսի թուղթն է, որի իրական շահառուն ժողովուրդն է, եւ ժողովրդի ձայնը լսելուց հետո մենք կարող ենք այս դեբատների արդյունքը ամփոփելով` ասել, թե ում հիմնավորումներն էին ավելի ճիշտ:
– Տիկին Զոհրաբյան, բազմաբեւեռ «ոչ» ասողների շարքում է նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով երեկ հայտարարություն էր տարածել այդ մասին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:
– Պարոն Օսկանյանը մեր հարգարժան գործընկերն է, բայց նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ եւ իրավունք ունի ունենալ իր անձնական տեսակետը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված