Զարմացած
Արխիվ 12-16
Սկսենք շատ դրական լուրից, որի հեղինակը հայրենի կառավարությունն է: Այսօր սեպտեմբերի 18-ը տոն օր է, կառավարությունը դա հաստատել է ի պատիվ Հայաստանի աստղագիտության ռահվիրա ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ` որպես աստղագիտության օր: 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում ծնվել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նա հանճարեղ հայ գիտնական էր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն ու Հայաստանի ազգային հերոս: Ոլորտի գիտնականները նշում են, որ եթե Վիկտոր Համբարձումյանը չլիներ, մենք չէինք ունենա աստղագիտության այդ լուրջ մակարդակը: Նա, լինելով աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, 20-րդ դարի գիտության մեջ հասել է ամենաբարձր մակարդակի, ստեղծել է առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը Լենինգրադում, ապա ԲԵՀ աստղաֆիզիկայի ամբիոնը: Վիկտոր Համբարձումյանն առաջին գիտնականն էր, ով դարձավ գիտնականների միջազգային խորհրդի նախագահ:
Իսկ եւս մեկ, թեեւ զարմանալի, բայց հաճելի լուր մեր քաղաքացիներին հայտնել է նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ, այն է` էլցանցերի վաճառքից հետո սակագինը չի վերանայվելու: Ավելին, անդրադառնալով էլեկտրաէներգիայի վարձավճարներն ուռճացված ներկայացնելու մասին լուրերին` Երվանդ Զախարյանը նշել է, որ նման բան հնարավոր չէ. «Նոր բովանդակությամբ պայմանագրեր` սպառողների հետ, դեռեւս չեն կնքվել` հաշվի առնելով, որ գործում է նոր սակագինը, ուղղակի փոփոխություններ են կատարվում պայմանագրին կից հավելվածների մեջ: Եթե կան նման դեպքեր, թող դիմեն նախարարություն»:
Երեկ շատ ուրախ օր էր եւ նախկին օմբուդսմեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համար` նա երդումով հանդիսավորապես ստանձնեց Եվրադատարանի դատավորի լիազորությունները: Զարմանալիորեն ստացվում է հետեւյալը` Եվրադատարանը այսուհետ ունի դատավոր, ով Հայաստանում հայտնի էր Դոլար Արմեն մականունով: Անշուշտ, մեր եվրոպասերները կտխրեն այդ հանգամանքից, սակայն կարծում ենք, որ այսպես ավելի լավ է, եւ Եվրոպային այդպիսի դատավոր ունենալն էլ է շատ: Թե չէ, ափսոս կլիներ այդ դատական մարմին ուղարկել ինչ-որ մի իրավագետի, ով բացարձակապես անբիծ է:
Քաղաքականությամբ զբաղվելը վնասակար է կանանց համար: Դա ավելորդ անգամ հաստատում է «Հիմնադիր խորհրդարանի» հայտնի ակտիվիստուհի ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայտարարել է. «Ամենահեշտ բանը Սերժին հայհոյելով` քաղաքական գործիչ դառնալն ու մնալն է, Ամենադժվարը` նրա ասած «թարս աճող խիյարին» աղը չառնել չհասցնելն է: Հա, մեկ էլ` ձեռքը չսեղմելը: Տղամարդկությունն ի՞նչ է, որ չունեք, տմարդիներ: Ղ տառը սղվե՞լ է»: Դե ինչ ասես, բավականին զարմանալի պատկերացումներ են տղամարդկության մասին` որ տղամարդ է նա, ով ՀՀ նախագահի ձեռքը չի սեղմել: Այսպես, հայտնի համասեռամոլապաշտպան ակտիվիստներից եւ ոչ ոք հաստատ ՀՀ նախագահի ձեռքը չի սեղմել եւ չի էլ կարող երազել դրա մասին, բայց այդ ակտիվիստուհի ապշեցուցիչ տրամաբանությամբ ստացվում է, որ նրանք բոլորը տղամա՞րդ են: Համ էլ, այդ «Ոչ»-իստների զարմանալի սովորությունը` դեմ լինել «իշխանության վերարտադրությանը», կարծես թե, իր բնական բացատրությունն է ստանում: Ախր, վերարտադրությունը բնության մեջ այն գործընթացն է, որի շնորհիվ կյանքը շարունակվում է, ու ցանկացած կենդանի էակ վերարտադրվելու ձգտում ունի: Իսկ մարդկային ցեղում վերարտադրվելուց զուրկ են միայն գոմիկներն ու իմպոտենտները: Դե ինչ ասես մեր ընդդիմամոլներին` ձեր ճաշակի վրա կզարմանամ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk