«ՄԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 5 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՎ 6 ԿԱՐԾԻՔ ԵՔ ՀԱՅՏՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՄԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 5 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՎ 6 ԿԱՐԾԻՔ ԵՔ ՀԱՅՏՆՈՒՄ»
Երեկ ի զարմանս ամենքի` խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ յուր ֆրակցիայի աչքի գերանը մոռացած` ՀՀԿ-ում աչքի փուշ էր փնտրում: Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Լ. Զուրաբյանը հանկարծ նշեց. «ՀՀԿ-ի մեծամասնությունը կարծես բաժանվել է 2 թեւի: Մի մասն ասում է, որ Սերժ Սարգսյանը չի պաշտոնավարելու, մյուս մասն ասում է` նա պետք է պաշտոնավարի, հո տանը չի՞ նստելու, իհարկե, նման փորձառություն ունեցողը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»: Պատասխանը չուշացավ. ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ արձագանքելով վերջինիս` հիշեցրեց. «ՀԱԿ-ից ՀՀԿ-ն տարբերվում է, մինչդեռ Դուք մի խմբակցությունում 5 կուսակցությունով 6 կարծիք եք հայտնում»:
Չէ, իսկապես, Լ. Զուրաբյանը հիշողության կորուստ ունի, քանի որ մոռացել էր, որ շատ վաղուց ՀԱԿ խմբակցությունը ոչ թե երկու, այլ հազարաթեւ է դարձել: Եվ եթե մի քիչ ուշադիր նայի շուրջը, կնկատի, որ իր կողքին մնացել են միայն Արամ Մանուկյանն ու թոշակառու առաջին նախագահը: Լավ, մեկ էլ` Գագիկ Ջհանգիրյանը, սակայն` ըստ տրամադրության:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
