Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՕՍԿԱՆՅԱՆԸ ԱՄԱՉՈ՞ՒՄ Է ԳԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ ԽՈՍԱ»

Արխիվ 12-16

«ՕՍԿԱՆՅԱՆԸ ԱՄԱՉՈ՞ՒՄ Է ԳԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ ԽՈՍԱ»

 

ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ երբեմն-երբեմն հայտնվում է խորհրդարանում, բայց իրեն «խոնարհ հարսի» պես է պահում` ո՛չ խոսում է, ո՛չ շփվում գործընկերների եւ լրագրողների հետ: Մինչդեռ, արի ու տես, որ վերջինս սկսում է առյուծ կտրել, երբ հայտնվում է համակարգչի առաջ: Երեկ հերթական օսկանյանական հայտարարությունը տարածվեց սոցցանցերում, որտեղ մեղադրանքներ էին հնչում սահմանադրական բարեփոխումների հետ կապված իշխանության հասցեին, իսկ որպես հավելում էլ ասված էր. «Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին եւ կոչ եմ անում մեր քաղաքացիներին ՈՉ ասել այդ փոփոխություններին»: Վերոնշյալ հայտարարության մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ կարծիքը.
– Օսկանյանը թող բարի լինի գալ Ազգային ժողով եւ խոսել: Ամաչո՞ւմ է գա Ազգային ժողովից խոսա, որ հայտարարություն է տարածում:
–Պարոն Շարմազանով, սահմանադրական բարեփոխումներին անդրադառնալով, Վ. Օսկանյանը նաեւ նշել է, թե Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից...
– Երբ Օսկանյանը կգա Ազգային ժողովում ելույթ կունենա, այն ժամանակ էլ հարկ եղած դեպքում կմեկնաբանենք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ