Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ԱԼԻԵՎԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ԱԼԻԵՎԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

 

Մեր նախորդ հրապարակումներում առիթ ունեցել էինք անդրադառնալ այն հանգամանքին, որ ի պատասխան այդ երկրի հետ կապված անցած շաբաթ Եվրախորհրդարանի ընդունած կոշտ բանաձեւի՝ Բաքուն սկսել է մեկը մյուսի հետեւից լքել եվրոպական կառույցները: Նախօրեին Իլհամ Ալիեւն այդ իրավիճակը ներկայացրեց այս կերպ. ««Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է համագործակցությունն այդ կառույցի հետ: Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությունը եւս կասեցվել է: Ահա մեր դեմ իրականացվող կեղտոտ արշավի պատասխանը: Ադրբեջանն ադեկվատ պատասխան է տվել եւ սրանից հետո էլ տալու է Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին»:

ԲԱՔՈՒՆ ԶՐԿՎՈՒՄ Է ՆԱՎԹԱԽԱՎԻԱՐԱՅԻՆ ՃԱՆԿԵՐԻՑ

Պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե հավելենք, որ Բաքուն ԵՄ-ին սպառնում է կասեցնել նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրով աշխատանքները: Եվ ավելին. օրերս Ալիեւը ծայրահեղ կոշտ քննադատության ենթարկեց նաեւ եվրոպական «սրբություն սրբոցը»՝ ժամանակակից եվրաարժեքների ողջ համակարգը՝ սեռական, կրոնական եւ բազում այլ նմանատիպ «արժեքներով» հանդերձ: Այն, որ անգամ Հայաստանում շատ-շատերը, երեւի թե կյանքում առաջին անգամ, միանգամայն ընդունելի կհամարեն Իլհամ Հեյդարովիչի այդ մտքերը, կարելի է ենթադրել: Սակայն այս պատմությունը ոչ այնքան զգացմունքային կամ՝ արժեհամակարգային հարթությունում է, որքան՝ աշխարհաքաղաքական: Եվ այդ առումով էլ՝ Բաքվի եւ Եվրոպայի այս խորացող հակամարտությունը, ինչ խոսք, իր անմիջական կապն ունի նաեւ Հայաստանի հետ: Ուրեմն՝ ո՞ւր է տանում այս վիճակը:
Իհարկե՝ մեկ օրում չէ, որ Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերություններն այսքան ծանրացան:

Օրինակ՝ ամիսներ առաջ, երբ Բաքուն ընդունում էր Եվրոպական խաղերը կամ, այսպես ասած՝ Եվրոպական առաջին օլիմպիադան եւ Հին աշխարհի լիդերները միահամուռ բոյկոտեցին այն, արդեն իսկ հուշում էր, որ հարաբերությունները կշարունակեն վատթարանալ: Առավել եւս, որ նույն պահին Բաքուն բավականին բարդ դիվանագիտական լեզվակռվի մեջ մտավ Բեռլինի հետ: Իհարկե՝ այս «պատերազմում» առաջին պլանում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեման: Բայց մեկ պարզագույն հանգամանք չմոռանանք. Արեւմուտքը սրան-նրան բռնապետ կամ մարդու իրավունքների խախտող է հռչակում, երբ կան շատ ավելի խորքային քաղաքատնտեսական հակասություններ: Իսկ յուրայինների նկատմամբ «միայն լավը կամ ոչինչ» վերաբերմունքը երբեք չի խախտվում: Եվ երբ եվրոպական կառույցներն արդեն բանաձեւերի տեսքով են Ալիեւին սուպերբռնապետի կերպարով ներկայացնում, դժվար չէ երկու նյուանս կռահել: Առաջինը. հարվածողը ոչ միայն Եվրոպան է, այլեւ՝ եվրոպական կառույցներում ծանրակշիռ դեր ունեցող ԱՄՆ-ը: Եվ երկրորդը. Ալիեւը նոր չէ, որ բռնապետ դարձավ, այսինքն՝ արեւմտյան այս ծանր հարվածները բոլորովին այլ պառճառներ ունեն, որոնք մասնավորապես վերջին ամիսներին ոչ միայն չեն հարթվել, այլ գնալով միայն խորացել են՝ զուգահեռաբար ծանրացնելով արտաքին հարվածները:
Ուրեմն ի՞նչ խնդիրներ են առաջացել Արեւմուտքի եւ Ադրբեջանի միջեւ, որ այդպես էլ չեն կարողանում լուծել: Առավել եւս, որ տեսականորեն նման խնդիրներ առհասարակ պետք է, որ չլինեին: Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս ունի իր հարաբերությունների հստակ օրակարգը ՌԴ-ի հետ եւ ընդգծված աշխարհաքաղաքական տեղաշարժ Մոսկվայի ուղղությամբ, ինչքան էլ որ խոսում են ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության մասին, չկա: Միեւնույն ժամանակ պահպանվում է նաեւ Արեւմուտքի հետ ունեցած հարաբերությունների մակարդակը: Ավելին. անցած 20 տարիներին Ադրբեջանում արեւմտյան ներդրումները, դեպի Արեւմուտք գնացող էներգակիրների հոսքերը եւ, վերջապես, արեւմտյան բանկերում կուտակման անձնական եւ պետական միջոցները Ալիեւի նույնիսկ մեծ ցանկության դեպքում ռուսական ուղղությամբ կտրուկ աշխարհաքաղաքական տեղաշարժի հնարավորություն չեն տալիս: Ընդ որում, դեռ վերջերս էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին համարում էր իր էներգետիկ փրկիչը՝ նորից օրակարգային դարձնելով այնտեղից Ռուսաստանը շրջանցող գազատարի հարցը...
Եվ ահա այդ գազատարի հետ կապված է, որ նոր իրավիճակ կա: Այն, որ միջուկային պայմանագրից հետ Եվրոպան միանգամից շրջվեց Իրանի ուղղությամբ, հայտնի փաստ է: Հասկանալի է՝ Իրանից հնարավոր է տասնամյակներ շարունակ ցանկացած ծավալով էներգակիրներ գնել: Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական համեմատաբար չնչին պաշարների համար մի քանի հազար կիլոմետրանոց խողովակաշար կառուցելու գաղափարն արդեն ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական տեսանկյունից է զրոյական իմաստ ձեռք բերում: Իսկ դա նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով կորցրել է իր էներգետիկ դերը նախ՝ Եվրոպայի, ապա նաեւ` ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համար: Ճիշտ է, ընդհանուր կոմունիկացիոն առումով Ադրբեջանը շարունակում է որոշակի հետաքրքրություն ներկայացնել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ ՌԴ-ի համար, սակայն արդեն ոչ ավելի, եւ ինչ-որ առումներով՝ նաեւ մի փոքր պակաս, քան ունեն հարավկովկասյան մյուս երկրները:

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Այսպիսով՝ միակ առանցքային փոփոխությունը, որը նկատելի է ասենք` անցած տարվա համեմատ Ադրբեջանի, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերություններում, հենց նշված գործոնն է՝ Իրանից հետո Ադրբեջանը միանգամից կորցնում է իր էներգետիկ նշանակությունը: Այսինքն՝ նաեւ այդ դիրքից ելնելով` արտաքին ուժերի հետ հարաբերություններ կառուցելու եւ, մասնավորապես, ղարաբաղյան թեմային էներգետիկ հարթությունից մոտենալու հնարավորությունը: Եվ չմոռանանք, որ նույն նավթային դիրքերից ելնելով էր, որ անցած դարի 20-ականներին կարողացավ իրենով անել Ղարաբաղը: Նույն քաղաքականությունը 1994-ի զինադադարով վերականգնեց Հեյդար Ալիեւը: Եվ այսօր, երբ Իլհամ Ալիեւը հակաեվրոպական հիստերիա է սարքում, կարծես թե դեռ մինչեւ վերջ չի ուզում հավատալ, որ Եվրախորհրդարանի հիշատակված կոշտ բանաձեւը նաեւ ակնարկ էր նավթախավիարային դիվանագիտության դարաշրջանն ավարտված լինելու մասին:
Ահա այս դիրքային իրավիճակում էլ մոտ մեկ շաբաթից Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի նստաշրջանում կտրվի ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլի մեկնարկը: Սկզբում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով, եւ այդ քննարկումներում, եթե հավատանք Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ուորլիքին, պետք է հստակեցվի մինչեւ տարեվերջ նախագահների մակարդակով հանդիպման օրակարգը:
Այն, որ բանակցային այս փուլում դրված է լինելու «Մադրիդյան սկզբունքների» այսպես ասած՝ նորացված տարբերակը, փորձագետները գրեթե չեն կասկածում: Սրանից զատ՝ վերջերս Ուորլիքը հայտարարել էր նաեւ. «Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման համար բարձր մակարդակով պատրաստված նոր պարտավորությունների պահանջ կա»: Եվ այն, որ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ նաեւ այդ «նոր պարտավորությունները» կմտնեն օրակարգ եւ կդառնան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման առանցքային հարցերից մեկը, կարելի է ենթադրել:
Թե ինչ «նոր պարտավորություններ» են դրանք եւ հատկապես որ կողմի համար են նախատեսված` լրացուցիչ եզրակացությունների տեղիք է տալիս Ալիեւի հիշատակված գերնյարդային ռեակցիան, որը, իհարկե, տեսանելիորեն հասցեագրված է Եվրոպային: Բայց որոշ փաստեր եւս հաշվի առնենք: Նույն այս օրերին, թեեւ արդեն ոչ պաշտոնական մակարդակով, սակայն պաշտոնական ատյաններից ոչ հեռու կանգնած ադրբեջանական մի շարք վերլուծաբաններ ոչ պակաս հիստերիկ ռեակցիա են ցուցաբերում օրերս կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի նկատմամբ, մի փոքր ավելի զգույշ քննադատական ակնարկներ են հղում Վաշինգտոնի ուղղությամբ: Եվ, վերջապես, վերջերս նախագահի աշխատակազմը որոշել էր դատի տալ ֆրանսիական թերթերից մեկին, թե վերջինս Ալիեւին բռնապետ է համարել: Այսինքն՝ կարելի է կռահել, որ այս կամ այն չափով Բաքուն փորձում է «կծել» Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներին էլ, ինչը հուշում է, որ այս ձեւաչափով բանակցային գործընթացից որոշակի վտանգներ է զգում:
Մի խոսքով՝ իրադարձություններից առաջ չընկնենք, բայց այս ամենը էլ ավելի է սրում այն տպավորությունը, որ բանակցային գործընթացի հետ կապված` մոտ ժամանակներս կարող է իրավիճակային փոփոխություն նկատվել: Բայց նաեւ շեշտենք՝ բանը հազիվ թե հասնի հակամարտության վերջնական կարգավորման:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված