Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԱՆԴԱՏԻՑ ՉՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԱՆԴԱՏԻՑ ՉՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՄԱՐԺԵՔ  ՊԱՏԱՍԽԱՆ Է  «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»»

 

 

«Իրավունքն» այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից պարզեց, եթե «Ժառանգության» խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը ցանկանա հետ վերադառնալ դաշնակցություն, կընդունե՞ն նրան: «Եթե որոշի դիմել, կքննարկվի: Իսկ եթե  դիմում չկա, այդ հարցը չենք քննարկում»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը վայր չի դնում իր մանդատը, Արմեն Ռուստամյանի խոսքով`դա «Ժառանգությանը» համապատասխան պահվածք է: Տեսանք` ինչպես ձեւավորվեց կուսակցությունը, ինչպես փլուզվեց: «Մի քիչ շատ կլինի խոսել «Ժառանգություն» խմբակցության մասին: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը միտինգներ են անում  Ազատության հրապարակում,  ԱԺ-ում բանակցություններ էինք վարում Ռուբեն Հակոբյանի հետ  իշխանությունից երեք հարցի բավարարման պահանջի համար, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ  խորհրդարանում տեղի ունեցածը կապ չունի իր շարժման հետ: Մինչդեռ այդ երեք պահանջներն արդեն բավարարվել են: Ես էլ զարմանում եմ, որ գոյություն ունի մի կուսակցություն, որի ֆրակցիան նրա հետ կապ չունի»,- հիշեցրեց Ռուստամյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ