Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

ՄԵՂՐԻՆ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՄԵՂՐԻՆ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հենց որ նոր սահմանադրությունը մտավ ԱԺ լիագումար նիստ, միաժամանակ արտաքին քաղաքական ուղղությամբ սկսվեցին տարօրինակ տեղեկատվական գրոհներ Արցախի թեմայով: Ամերիկյան տխրահռչակ մասնավոր «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը շրջանառության մեջ դրեց մեծ բլեֆ, իբր Արցախ մտնում են ռուս խաղաղապահներ, ինչից հետո Արցախը վերադարձվելու է Ադրբեջանին: Այդ բլեֆը միանգամից հայտնվեց ադրբեջանական կայքերից մեկում, եւ ուշագրավ է, որ հայկական որոշ ընդդիմադիր կայքեր դա հասցրեցին արտատպել ավելի շուտ, քան դա հայտնվեց այլ ադրբեջանական կայքերում: Գումարած դրան, մեր լրատվական դաշտում հայտնվեց Մեղրին Արցախով փոխանակելու տխրահռչակ ծրագրի կնքահայր Փոլ Գոբլը:

ԲԺԻՇԿ, ԲԺԻՇԿ, ԵԿ ՄԵՐ ՏՈՒՆՇԱՏ «ՍԻՎԻԼԻԹԱՍ» Է ՄԵՐ ԿԱՏՈՒՆ

Գոբլը մեր թերթերից մեկին տված հարցազրույցում միանգամից անցավ ռուսներին «նենգավոր դավաճան» հանելուն. «Ռուսաստանը փոխվում է` փոխելով իր առաջնահերթությունը, թեեւ ես միշտ կարծել եմ, որ Ռուսաստանը ցանկացել է Ադրբեջանին ստիպել փոխել ուղղությունն Արեւմուտք-Արեւելք հակամարտությունում, երբ որ դա պատահի` Ռուսաստանը միանգամից կդավաճանի Հայաստանին, քանի որ մուտք կստանա դեպի ադրբեջանական նավթ եւ Իրանի ուղիղ կապ»:
Եվ ուշագրավ է, որ միանգամից ասպարեզում հայտնվեցին եւ Գոբլի ծրագրի տեղական ջատագովները: «Ազատություն» ռադիոկայանը անմիջապես հեռարձակեց ժամանակին Մեղրին հանձնելու փորձ արած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն մասը, որտեղ նախկին նախագահը կասկածի տակ է դնում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու որոշման նպատակահարմարությունը:

Ըստ ամենայնի, դրանով Ռոբերտ Սեդրակիչը հայտ է ներկայացնում առաջնորդելու բոլոր արեւմտամետներին, ովքեր այժմ լցվել են «Ոչ»-ի ճակատի մեջ: Ի դեպ, եթե վերհիշենք հարցազրույցի առաջին կտորը, ապա այդտեղ Քոչարյանը նշել էր, որ որեւէ ցանկություն չունի վերադառնալու հրապարակային քաղաքական դաշտ եւ առանց այդ էլ իրեն վատ չի զգում, սակայն «երբեք մի ասա երբեք»: Կարծում ենք, որ չցանկանալու առումով էքս-նախագահը միանգամայն անկեղծ էր, պարզապես «քեռի Սեմը» նրան ստիպել է մտնել դաշտ, քանզի եղածները կամ բանի պիտանի չեն, կամ գերադասում են առաջին պլան չցցվել (ինչպես, օրինակ, Լեւոն Ակոպիչը): Չպետք է բացառել, որ ամերիկացիները անգամ հարկ չեն համարում Քոչարյանի հետ համաձայնեցնել, թե իր հարցազրույցի որ հատվածը երբ են հեռարձակելու...
Դե որտեղ Քոչարյանը, այնտեղ նաեւ Մեղրիի գործում նրա աջ ձեռք Վարդան Օսկանյանն է հայտնվում: ԱԺ-ում ծպտուն չհանող Վարդան Սիվիլիթասիչը համացանցով դիմեց քաղաքացիներին, հավարը գցելով, թե Սահմանադրությունը փոխվում է, քանզի «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»: Սիվիլիթասիչը նաեւ աղեկտուր ճչաց. «Հայաստանի այսօրվա ներքին, արտաքին եւ տնտեսական ահագնացող մարտահրավերների, խորացող արտագաղթի պայմաններում սահմանադրական փոփոխությունների այս փորձը կարող է իսկական փորձանք դառնալ երկրի գլխին:
Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին եւ կոչ եմ անում մեր քաղաքացիներին «ՈՉ» ասել այդ փոփոխություններին»: Եվ հետաքրքրական է, որ միաժամանակ սահմանադրական հանրաքվեն հետաձգելու կոչով հանդես եկավ մինչեւ 2013-ի սեպտեմբերի 3-ը իրեն Հայաստանում դրության տեր զգացող գրանտակերական բոլուկը` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը: Իր, այսպես կոչված, հիմնավորումներում սույն ամերիկահպատակ հիմնարկությունը գործնականում կրկնում է Օսկանյանի հավարը. «Հայաստանի առջեւ ծառացած լրջագույն արտաքին եւ ներքին մարտահրավերների` օրինականության հաստատման, կոռուպցիայի եւ անարդյունավետ կառավարման հաղթահարման, աշխարհաքաղաքական ցնցումներին պատասխանների մշակման եւ այլնի նկատմամբ իշխանությունների կողմից հստակ եւ համարժեք քայլերի բացակայությունը չպիտի քողարկվի սահմանադրական բարեփոխումների պատրանքով, որն ընկալվում է սոսկ որպես քաղաքական նպատակներին հասնելու ձգտում»: Եվ ուշագրավ է, որ միաժամանակ էլ թունդ ակտիվացավ ամերիկյան դեսպան Միլզը` մատ թափ տալով իշխանությունների վրա, թե վատ եք պայքարում կոռուպցիայի դեմ, եւ կոչ անելով մանր եւ միջին գործարարներին մշտապես` առանց քաշվելու իր հետ կիսվել սեփական մտահոգություններով:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

Վերը հիշատակված Արեւելյան գործընկերության հիմնարկությունը առաջարկում է հետաձգել սահմանադրության հանրաքվեն դեպի 2017-ի երկրորդ կես` ԱԺ ընտրություններից հետո: Միաժամանակ Լյովիկ Զուրաբյանը ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ այլ ամբիոններից ամբողջ օրը մղկտում է, թե սահմանադրության փոփոխության նպատակը նախագահի պաշտոնի վերացումն է, նույնն է ասում եւ Վարդան Սիվիլիթասիչը: Այսինքն` «քեռի Սեմն», ըստ էության, ցանկանում է, որպեսզի ԱԺ ընտրություններն անցնեն հին ընտրակարգով, ինչը տրամաբանորեն բերի նրան, որ հաջորդ ԱԺ-ն պիտանի չլինի կատարելու ՀՀ նախագահի նշանակում, եւ դրանով իսկ 2018-ին, այնուամենայնիվ, անցկացվեն ուղղակի նախագահական ընտրություններ: Այսինքն, նրանց պետք է անպայման պահպանել այդ հույժ կոնֆլիկտային ընտրությունները, գումարած դրան` եթե սահմանադրության հանրաքվեն արվի ԱԺ ընտրություններից հետո, ապա այն արդեն խառնված կլինի մեկնարկող նախագահական ընտրությունների հետ: Այսինքն` ամերիկացիները չեն ուզում ձեռքից բաց թողնել 2018-ին Հայաստանն ապակայունացնելու, «նարնջագույն» գործընթաց նախաձեռնելու շանսը, քանզի Գոբլը խոստովանում է. «Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ չեմ տեսնում ԱՄՆ-ին այս տարածաշրջանում որպես խաղացող` իր ներկայիս «հասակով»: Անցյալում գուցե սա իրատեսական եւ արդյունավետ լիներ»:
Ահա թե ինչու Լյովիկ Զուրաբյանը վայ-վույը կապել է, թե հասեք փրկեք, հոկտեմբերի 5-ին կլինի Սահմանադրության վերջնական տեքստը իսկ դեկտեմբերի 6-ին` հանրաքվեն: Ի դեպ, հետաքրքիր է, որ սահմանադրության նախագիծը ԱԺ-ում արագացված կարգով քննարկելու առաջարկին բացի մաքուր «նարնջագույն» ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից», դեմ է քվեարկել եւ ՕԵԿ-ը: Ըստ ամենայնի, Արթուր Բաղդասարյանը դեռեւս հույսեր է փայփայում, որ կհաջողվի մեծ հզորությամբ գործարկել Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան եռյակը:

ԼՈԲԲԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Այնուամենայնիվ, կարծես թե բոլոր ռեսուրսները «Ոչ»-ի ուղղությամբ մոբիլիզացնելը եւ դա առավել քան կեղտոտ տեղեկատվական պատերազմով ուղեկցելը, միեւնույնն է, հնարավորություն չի ստեղծում իրոք տապալելու նոր սահմանադրությունը:
«Ոչ»-ի ճակատում արդեն իսկ Ժիրայր Սէֆիլյանի ձեռքով արգելափակվել է ակնհայտ քոչարյանականների մուտքը, ինչը հարուցում է Տեր-Պետրոսյանի ճամբարի դժգոհությունը եւ Քոչարյանի ճամբարի անթաքույց զայրույթը: Վկա` Գառնիկ Իսագուլյանի ամենօրյա ողբը, թե ճակատում խտրականություն է կիրառվում:
Օբյեկտիվորեն ճակատին հարվածում են  նաեւ ՀԱԿ խմբակցության որոշակի ներկայացուցիչներ: Այսպես, Նիկոլ Փաշինյանը ինքը ճակատը հռչակեց ընդդիմադիր ուժերի իզուր վատնում` կոչ անելով կենտրոնանալու ոչ թե սահմանադրության, այլ ընտրությունների վրա: Բնականաբար, լեւոնականները միանգամից ամենուրեք սկսեցին Նիկոլին պիտակել որպես դավաճան: Դավաճանի պիտակ ստացավ եւ որձ կովերի մասնագետ Հրանտ Բագրատյանը, ով ԱԺ-ում լաչառություն անելուց հետո ԱԺ ղեկավարության աջակցությամբ արժանացավ Սերժ Սարգսյանի ընդունելությանը` իր հետ տանելով «Ազատություն» կուսակցության այլ դեմքերի, ովքեր անհայտ են նույնիսկ փորձառու լրագրողներին: Այսինքն` Նիկոլն ուղղակի ճակատին դեմ է, իսկ Բագրատյանը ճակատից փաստացի դուրս թռավ: Սակայն դրանով չեն ավարտվում դեռ ոչինչ չարած ճակատի քայքայման գործընթացները: Այսպես, «Հայազն» կուսակցության հիմնադիրներից Արմեն Աղայանը ուղղակիորեն խոստովանում է. «Համախմբման կարիք իրականում այդքան էլ չկա: Եվ կարծես «Ոչ»-ի ճակատի բոլոր մասնակիցները համակարծիք են այն հարցում, որ ճակատը քաղաքական դաշինք չէ: Հակառակ դեպքում «Հայազն»-ի մասնակցությունը նման կազմ ունեցող դաշինքին ուղղակի կբացառվեր: Անգամ այս ձեւաչափով մասնակցելուն շատերս դեմ ենք եղել, եւ մեր մասնակցության մասին որոշումը կայացվել է ձայների չնչին առավելությամբ: Ճակատի մասնակիցներն իրականում այնքան տարբեր են, տարակշիռ, իսկ հաճախ նաեւ այնքան հակամետ, որ ավելի սերտ համախմբումը նույնիսկ կարող է վնասել գործին»: Ի դեպ, նույն «Հայազնին» ներգրավելու համար էլ ճակատում հրաժարվել էին այնպիսի արժեքավոր ամերիկյան «ապրանքի» ներգրավումից, ինչպիսիք են գոմիկներին պաշտպանող ՀԿ-ները:
Այս պայմաններում նույն «քեռի Սեմին» թերեւս մնում է հիմնականում ոչ թե ուղղակի գրոհի, այլ ամենօրյա հետեւողական լոբբիստական աշխատանք: Եվ այդ աշխատանքն ունի ամենատարբեր ուղղությունները: Նախեւառաջ, դա սահմանադրության նախագծում Վենետիկյան կետերը հնարավորինս շատ պահպանելու ու ավելացնելու փորձերն են, ու թերեւս այդ պատճառով է, որ ոչ քիչ թվով արեւմտամետ ընդդիմադիրներ եւ ՀԿ-ներ, այնուամենայնիվ, մասնակցում են Սահմանադրության բովանդակային քննարկմանը: Հաջորդը` կադրային քաղաքականությունն է, ուր ամերիկացիները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի գործադիր իշխանությունում եւ քաղծառայությունում «յուրայինները» հնարավորինս շատ լինեն: Բնականաբար, 2017-ի ընտրություններին ընդառաջ նրանց լոբբինգն ուղղված է լինելու բոլոր կուսակցությունների եւ նախեւառաջ ՀՀԿ-ի համամասնական ցուցակները հնարավորինս արեւմտամետներով համալրելուն: Եվ վերջապես իշխանամետ դաշտում Էդմոն Մարուքյանի ձեռամբ «Լուսավոր Հայաստան» անունը կրող կուսակցության նախագիծը նույնպես պետք է դիտարկել այդ նույն հարթությունում:
Դե, բնականաբար, «քաղաքագետների» եւ «վերլուծաբանների» բավականին մեծ ջոկատ էլ այժմ լծված է օլիգարխներին վախեցնելու գործին, իբր` հենց չունեցաք պատգամավորական մանդատ, ձեզ բոլորիդ կուլակաթափ են անելու: Դե պարզ է, առանց օլիգարխների, դաշտում Քոչարյան խաղացնելը առանձնապես արդյունավետ չէ, ուստի օլիգարխիայի եւ բյուրոկրատիայի մի մասը նրանք ձգտում են ամեն կերպ պոկել իշխող թիմից եւ ուղղորդել այլ դաշտ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված