Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԱՅՍ ՊԱՀԻՆ ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ ԵՄ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ»

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԱՅՍ ՊԱՀԻՆ ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ ԵՄ

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ»

 

«Ժառանգությունը» միացել է  սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչ»-ի ճակատին, մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը դեմ չեն նոր Սահմանադրությանը, ավելին`անգամ  հանդիպել են  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ:

«Իրավունքն» այս առնչությամբ զրուցեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ:

- Պրն Պողոսյան, ինչպե՞ս եք  պատկերացնում Ձեր հետագա քայլերը, եթե «Ժառանգությունը» միացել է «Ոչ»-ի ճակատին: Անդունդը Ձեր եւ «Ժառանգության» միջեւ ակնհայտ է դառնում:

- Այդ անդունդը Դուք եք ընդգծում: Ես անդունդ չեմ տեսնում: ԱԺ պատգամավորն ունի պարտավորություններ հնարավոր բոլոր մեխանիզմներով: Այս մասին ես խոսել եմ   կուսակցության նիստում: Ասել եմ`արդյոք մենք չենք կատարելու մեր պարտականությունները: Ասել են`ո՛չ, կատարեք Ձեր պարտականությունները, հետեւաբար ես ինքս իմ հանդեպ ազնիվ եմ:

- Որպես «Ժառանգություն» խմբակցության քարտուղար` կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առանձին  խոսե՞լ եք Ձեր դիրքորոշման մասին:

- Առանձին հանդիպում չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց քննարկումներ կուսակցության ներսում եղել են: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ցանկացած այլ կարծիք կլինի անհատական:

- Դուք բազմիցս ասել եք, որ պետք է դուրս գալ անձերի շրջանակից: Կարո՞ղ ենք ասել, որ «Ոչ»-ի ճակատը   հենց անձնական ամբիցիաների հիման վրա՞ է ստեղծվել:

- Ես  չեմ գնահատելու ոչ «Այո»-ի, ոչ էլ «Ոչ»-ի ճակատը, եթե կան այդ ճակատները:  Ցանկացած քաղաքացի իրավունք ունի արտահայտել իր տեսակետը: Ինստիտուցիոնալ հնարավորություններ եմ ես գնահատում. Կա այսօր ձեւավորված ինստիտուտ, որ գան այդ մարդիկ իրենց կարծիքը հայտնեն:

- Դուք ասում եք, որ անդունդը Ձեր եւ «Ժառանգության» միջեւ լրագրողներն են  տեսնում, բայց  Զարուհի Փոստանջյանն է լրագրողներին հորդորում ձեր եւ Ռուբեն Հակոբյանի  քայլերը չընդունել «Ժառանգության» պաշտոնական տեսակետը:

- Ամեն մարդ անում է այնպես, ինչպես ուզում է: Խնդիր չկա, երբ հնչեցնում եմ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի անհատական կարծիքը:

- Իսկ ե՞րբ ենք լսելու «Ժառանգություն» խմբակցության Թեւան Պողոսյանի կարծիքը:

- Այս պարագայում հնչում է պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքը:

- Այսինքն`այս պահին ֆորմալ առումո՞վ եք  խմբակցության քարտուղար:

- Այս պարագայում` այո:

- Նոր սահմանադրությունում, ինչպես հայտարարեց Ռուբեն Հակոբյանը, տեղ է գտել «Ժառանգություն» կուսակցության երկու առաջարկները: Տրամաբանակա՞ն է, երբ կուսակցությունը «ոչ» է ասում նոր սահմանադրությանը:

- Չեմ ցանկանում իմ գործընկերների խոսքերը մեկնաբանել: Ես մամուլից եմ կարդացել Ռուբեն Հակոբյանի հայտարարության մասին: Ես ինքս գրավոր առաջարկներ չեմ ներկայացրել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված