«ԻՄ ՃԱԿԱՏԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՐԱԾ ՉԻ». ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արխիվ 12-16«ԻՄ ՃԱԿԱՏԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՐԱԾ ՉԻ». ԱՆԿԱԽ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Նոր սահմանադրության նախագծում մեծամասնական ընտրակարգը հանված է: Ամրագրվել է միայն համամասնական ընտրակարգը: «Իրավունքը» մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյանին մի քանի հարց ուղղեցինք:
- Պրն Պետոյան, եթե նոր Սահմանադրության տեքստը հաստատվի, մտավախություն չունե՞ք, որ հաջորդ խորհրդարանում այլեւս չեք լինի:
- Ինձ համար գերնպատակ չէ պատգամավոր լինելը: Իմ ճակատին պատգամավոր գրած չի: Կարող եմ պատգամավոր չլինել: Չեմ էլ երազում: Իմ միսիան հինգ տարիների ընթացքում իմ առջեւ դրած պարտականությունները կատարելն է: Դեռ տարիուկես կա: Հետո կմտածենք: Քաղաքականությունում երբեք չի կարելի ասել երբեք:
- Դուք ավելի շատ կսպասեք, որ Ձեզ առաջարկեն տե՞ղ գտնել որեւէ ցուցակում:
- Այո, Այո: Հետո պարտադիր չէ, որ պատգամավոր լինեմ: Կարող է անգամ առաջարկություն չլինել: Չեմ երազում:
- Մամուլի հրապարակումները հիմք ընդունելու դեպքում պարզ է, որ բիզնես գործունեություն ծավալող պատգամավորները (իսկ Դուք այդպիսին եք`որոշ հրապարակումների համաձայն) խորհրդարանական տանիք ուղղակի անհրաժեշտ է:
- Չէ, հա: Ես խոշոր բիզնեսմեն կամ գործարար չեմ եղել: Այս պահին էլ չեմ: Պատգամավոր լինելը գործարար լինելուն խանգարում է: Ես հիմա իմ բիզնեսը տվել եմ կառավարման, բայց իմ ուզած ձեւով չեն աշխատում: Ես էլ չեմ կարող դրանով զբաղվել (նկատի ունի բիզնես գործունեությամբ-խմբ.):
- Ասացիք` քաղաքականության մեջ երբեք մի ասեք երբեք: Եթե ցանկություն ունենաք հաջորդ խորհրդարանում եւս տեղ գտնել, ո՞ր թիմի հետ կցանկանայիք աշխատել, ո՞ր կուսակցության ցուցակում կցանկանաք ընդգրկվել:
- Ես կուսակցական պատկանելություն երբեք չեմ ցանկանա ունենալ, չնայած ասում են` երբեք մի ասեք երբեք:
- Դուք եւ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած մի շարք պատգամավորներ մոտ երկու շաբաթ առաջ հանդիպեցիք Սերժ Սարգսյանի հետ: Կոնկրետ ի՞նչ առաջարկ եք ներկայացնել հանդիպման ընթացքում:
- Առաջարկություն ես չեմ արել, բայց անհասկանալի հարցեր եղել եմ իմ գործընկերների կողմից, որոնք քննարկվել են: Մենք որոշեցինք`ԱԺ-ում նոր սահմանադրության քննարկման ժամանակ մտահոգիչ հարցերի պատասխանները կիմանաք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
