ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ՝ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ-ԲԱԳՐԱՏՅԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ՝ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ-
ԲԱԳՐԱՏՅԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես գրում է yerkir.am-ը. Ադեն տեղեկացրել ենք, որ երեկ խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Բաբուխանյանը Հրանտ Բագրատյանին մասնավորապես ասել էր .«Ձեր ելույթի ժամանակը կգա, կխոսեք, իսկ հիմա տեղդ նստի»: Հրանտ Բագրատյանը դրանից վրդովվել էր և հայտարարել. «Հլը արի ստեղ, արի դուրս գանք, տենամ` ի՞նչ ա ասածդ»:
Այսօր խորհրդարանում Հայկ Բաբուխանյանը լրագրողներին ասաց, որ իր և Բագրատյանի հարաբերությունները սրված չեն: «Սրված չեն մեր հարաբերությունները: Մենք չէինք գժտվել, որ մի հատ էլ հաշտվեինք: Դա աշխատանքային առօրյա է»,- ասաց նա:
Տեսանյութը՝ shabat.am-ի
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
