ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԼԱՎ ՉԻ ՍԵՐՏԵԼ
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԼԱՎ ՉԻ
ՍԵՐՏԵԼ
Այսօր ԱԺ ելույթների ընթացքում, իր բոցաշունչ ելույթը ներկայացրեց ՀԱԿ պատգամավոր, բայց ՀԱԿ-ի հետ սկի կապ չունեցող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում ելույթը ավելի շատ սարկազմի ժանրից էր, այլ ոչ թե կառուցողական: Ամենաընդդիմադիր իրեն պատկերացնող պատգամավորը փորձեց պատմական համեմատականներ անցկացնել մերօրյա իրականության հետ, բայց դա իր մոտ շատ վատ ստացնեց: Նա զուգահեռներ անցկացրեց ֆրանսիացի առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի 1812 թվականի ռուսական արշավից: Նա իրար խառնեց այդ տարիների իրադարձությունները ասելով, որ ռուսները հանձնեցին Մոսկվան, որից հետո եղավ Բորոդինոյի ճակատամարտը: Զգալով Փաշինյանի պատմության դասի չսերտածվածությունը դահլիճից վերջինիս հուշեցին, որ վերոնշյալ իրադարձությունները տեղի են ունեցել ճիշտ հակառակ ձեւով՝ սկզբից Բորոդինոն, դրանից հետո նոր հանձնվեց Մոսկվան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

