ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արխիվ 12-16ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ըստ Քոչարյանի` այդ անդամակցությունը զգացմունքային էր: Ավելին` Հայաստանը կարող էր կանխատեսել ռուբլու արժեզրկումն ու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: «Իրավունքը» քոչարյանական կադր համարվող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից փորձեց պարզել` համամիտ է այդ տեակետի հետ, բայց Ճշմարիտյանը բավական լարված, սարսափած ու շփոթված դեմքի արտահայտությամբ ասաց, որ ուշանում է ու հարցն անարձագանք թողեց: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին եւս այս հարցն ուղղեցինք: «Ոչ, համաձայն չեմ»,- ասաց նախարարն ու դարձյալ արագ հեռացավ մի փոքր խոժոռված դեմքով:
Հ.Գ. Ինչքան էլ իշխանական որոշ շրջանակներ դեմքի անտարբեր հանգստությամբ իբր ասեն, թե Քոչարյանի հայտարարությունները նորմալ են ընդունում, միեւնույն է` նրանց շարժուձեւն ու պատասխանները հակառակն են փաստում: Նախկին նախագահի «բոբո» ստվերը շատերին հանգիստ չի թողնում: Անունը լսելիս անգամ խոժոռվում են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

