Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

«ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆԻՆ» ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՆՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

«ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆԻՆ» ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՆՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների, հուշակոթողների ու քանդակների թալանը վերջին տարիներին դարձել է հաճախակի: Այս ընթացքում նույնիսկ եղան դեպքեր, երբ հայտնաբերվեցին մի քանի հուշարձան կողոպտողներ ու դատապարտվեցին, բայց դրանից ոչ մի բան չփոխվեց, օրեցօր շարունակվում է հուշարձանների թալանը: Տարիներ առաջ քանդակագործ ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆՆ էլ չկարողացավ հանցագործներից պաշտպանել Չարենցավանի ճանապարհին գտնվող` 1975 թվականին պատրաստված եւ տեղադրված, ճանապարհաշինարարներին նվիրված, այժմ կողոպտված «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանը:


ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԲԵՋԱՆՅԱՆԻ ԷՍՔԻԶՆԵՐՈՎ
Երեկ Կոտայքի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց. «Մինչ հանդիպումը` մեկ շաբաթ առաջ, ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը մի քանի մասնագետների եւ մարզպետարանի ներկայացուցիչների հետ եղել է արձանի տարածքում, տեղում քննարկում է եղել արձանի վերականգնման ընթացքի վերաբերյալ, եւ նախնական որոշում կայացվել, որ նախահաշիվ կազմվի եւ ներկայացվի մշակույթի նախարարին: Իրականում այդ արձանը 2011 թվականից մտել է անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակ, որի պարագայում վերանորոգման ու պահպանման հետ կապված հիմնական խնդիրները Մշակույթի նախարարությունն է իրականացնում` որպես լիազոր մարմին: Տարիներ առաջ, երբ Դավիթ Բեջանյանը ողջ էր, նախկին մարզպետը հրավիրեց նրան, խոսեցին, եւ որոշվեց, որ նա վերանորոգման նախահաշիվ կազմի: Բայց, բավականին մեծ էր գումարը եւ չստացվեց ու այդպես էլ մնաց: Իսկ արդեն երեկ կայացած հանդիպման ընթացքում տիկին Ն. Սարգսյանն ու Կ. Գուլոյանը քննարկեցին քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Հավերժության ժապավեն» հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ: Ն. Սարգսյանի կողմից ներկայացվեցին որոշակի առաջարկություններ` հուշարձանը քանդակագործ Դ. Բեջանյանի էսքիզներով վերականգնելու ուղղությամբ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի համապատասխան վարչությանը հանձնարարեց հանգամանորեն վերլուծել Ն. Սարգսյանի կողմից արված առաջարկությունները եւ ներկայացնել համապատասխան եզրակացություններ Կոտայքի մարզում տեղադրված «Հավերժության ժապավեն» հուշարձանի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ ՉԿԱ...

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԸ նույնպես նշեց, որ օրեր առաջ մասնագետների եւ մարզպետարանի համապատասխան աշխատակիցների հետ եղել են արձանի տարածքում:
- Փոխհամագործակցությամբ փորձել ենք որոշ միջոցներ ձեռնարկել իրավիճակի լուծման ուղղությամբ: Քամու արդյունքում արձանից պոկված կտորը հիմա պահպանվում է համապատասխան տեղում` խիստ պահպանությամբ: Սակայն պարզվեց, որ դա էլ վերականգնելու գրեթե կիսապիտանի հատված է, որովհետեւ մասնագիտորեն ավելի քան ճիշտ է նորը կառուցել` դրանք կիրառելով, քան` հենց ինքն անմիջապես վերականգնենք: Իսկ գողացված հատվածները կամ ընդհանրապես արձանը վերականգնելու համար, կարճ ասած, համապատասխան գումարներ են պետք: Գիտեք, որ նախարարությունը կամ ընդհանրապես պետական կառույցները, այդ թվում մարզպետարանը, նախապես են ծրագրում կամ համապատասխան  միջնաժամկետ  են սահմանում, որովհետեւ պետբյուջեն չի կարող ամեն օր, ինչ-որ մի բանի համար գումար հատկացնել, հատկապես որ այս տարվա հրատապ տողն արդեն լրացված է` նախարարությունը միջոցներ չունի: Բայց համագործակցության ընթացքում, առաջ չընկնելով` ասեմ միայն, որ  քննարկելով` մենք կազմակերպչական որոշ բաներ փորձել ենք անել: Մնում է հնարավոր միջոցներ գտնենք, գուցե մարզպետարանի հետ, որովհետեւ համայնքն էլ է հրաժարվում, մեծ հաշվով միայն խնդիրը ֆինանսական է:
-  Իսկ հնարավո՞ր է 2016 թվականի բյուջեով նախատեսվեն հուշարձանի վերականգնման աշխատանքները:
- Այս պահին չեմ կարող հստակ ասել, բայց փորձում ենք, դա մի հոգու որոշման բան չէ: Ընդհանուր համատեքստում է դա արվում, որովհետեւ  վթարված ու վտանգված շատ հուշարձաններ էլ ունենք: Միջոցները պետք է տեղին բաշխել, չենք կարող ավելի վատ վիճակում գտնվող հուշարձանից առաջ վերականգնել ավելի լավ վիճակում գտնվողը: Այդ առումով նույն ճանապարհի վրա գտնվող մյուս` «Արձագանք» արձանն էլ կիսաթալանված վիճակում է, որը կարգավիճակ չունեցող հուշարձան է: Այստեղ խնդիրը հսկողության հետ է. իրավապահ մարմինների խնդիրն է: Մեր ծառայությունները իրավասու չեն անընդհատ հսկել հուշարձանը: Դրա հետ կապված բազմաթիվ քրեական գործեր ենք ունեցել, մինչեւ անգամ մարդ է դատվել: Նույնիսկ նման անհանգստություն կար, թե այդտեղ քաղաքական միտում կա, բայց չեմ կարծում, ինձ թվում է դա վատ դասական հանցագործություն է: Համենայնդեպս, մենք հնարավիրինս փորձում ենք աչքաթող չանել բոլոր հուշարձանները, դուք էլ հասկացեք, մեր աշխատակիցներն էլ ձեզ պես մարդիկ են:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված