Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

«ԾԵԾՈՒՄ ԷԻՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ԾԵԾՈՒՄ ԷԻՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

 

Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց պատմությունների շարքում այս հերթական դեպքը առանձնահատուկ ողբերգական երանգներ ունի: Չնայած, միգուցե սխալվում ենք. քիչ չեն հայաստանյան մարմնավաճառներն ու կավատները, ովքեր առանց որեւէ մտահոգության, իրենց «բիզնեսը» ծավալում են Թուրքիայում: Բայց ահա մեր զրուցակիցը` Նարինեն, այլ կերպ է նայում դրան:
Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիկինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը: Բայց մինչ օրս, ինչպես ինքն է ասում, նրան առավելապես տանջում է հենց Թուրքիայում շահագործվելու փաստը: Առավել եւս, որ.

Ինձ համար ամենացավալին այն է, որ ես խաբվեցի հայ կնոջ կողմից: Մինչ օրս չեմ կարողանում վերագտնել վստահությունս մարդկանց նկատմամբ. վախը, ցավն ու դաժանությունը այլեւս իմ անբաժան ուղեկիցներն են դարձել: Ախր, ես ընդամենը 18 տարեկան էի, նոր-նոր էի կյանք մտնում: Ի՞նչ իմանայի, որ մեր մտերիմ հարեւանուհին արդեն ինձ վաճառել էր թուրքերին:
Ամեն անգամ հիշելով Թուրքիայի Անթալիա քաղաքում վերապրածս 15 օրերը, կարծես կրկին անցնում եմ այդ դժոխքի միջով:
- Ինչպես՞ ընկաք թակարդը:
- 18 տարեկան էի: Ապրում էինք սոցիալապես ծանր պայմաններում, տեսնում էի` ինչպես են ծնողներս ծայրը ծայրին հասցնելով` փորձում ինձ  ուսման տալ: Մեր հարեւանուհի Աննան, տեսնելով մեր վիճակը, մի օր եկավ մեր տուն, մամայիս ասաց, որ ինքը երկու ամսով գնում է Անթալիա՝ բարեկամների մոտ: Իբր թե, նրանք էնտեղ ռեստորանային բիզնես ունեն: Եվ առաջարկեց. «Աղջկադ տանեմ էնտեղ: Մի երկու ամիս երեխեքին կնայի, հայերեն կսովարեցնի, ամսական 1000 դոլար փող կտան: Երկու ամիս կաշխատի, հետս ետ կբերեմ»: Ծնողներս համաձայն չէին, բայց ես հավատալով ու մի կաթիլ անգամ չկասկածելով հարեւանուհուս խոսքերի ճշմարտացիությանը՝ իր հետ գնացի Անթալիա: Հիշում եմ` մայրս արցունքն աչքերին ինձ ճանապարհեց, մինչեւ վերջին պահն էլ սիրտը անհանգիստ էր, ասում էր՝ ո՞ւր ես գնում, ախր, էրեխա ես, քո ի՞նչ աշխատելու ժամանակն է:
Հիշելով՝ Նարինեն էլ սկսեց արտասվել, ապա արցունքները խեղդելով՝ շարունակեց.
- Որ իմանայի մորս արցունքները տեղին են, չէի գնա: Հասնելով Անթալիա` ինձ տարան մի բար, որտեղ սեղանի շուրջ նստած էին թուրք մարմնավաճառներ: Ինձ տարան, նրանց կողքը նստեցրին: Եվ պարզվեց, որ թուրքերը պետք է ընտրություն կատարեին ու մեզանից որեւէ մեկի հետ գնային առանձին սենյակ: Սկսեցի ընմբոստանալ, ասացի, որ սա իմ տեղը չէ, բայց Գագիկը (թրաֆիքյորը) ապտակեց ինձ ու ասաց. «Դերասանություն մի արա, Հայաստանում ով է իմանալու այստեղ ինչ ես արել. թուրքերի հետ կեր-խմի, քեֆ արա, փողդ ստացի ու գնա»: Ինձ հետ այլ հայ աղջիկներ էլ էին եկել. նրանք մի քիչ ըմբոստանալուց հետո համաձայնեցին, բայց ես երբեք նման քայլի չէի գնա: Դրա համար էլ ինձ տարան, փակեցին սենյակում ու տասնհինգ օր անընդմեջ միայն ծեծում էին: Մենակ նրա համար, որ թուրքերի հետ սեռական հարբերություն չէի ուզում ունենալ, չէի ուզում ստրկանալ, վաճառվել թուրքերին. մի բաժակ ջուրն ինչ է որ՝ էդ էլ չէին տալիս: Ասում էին. «Աղջի, գիտե՞ս, թուրքերի խելքը հայ աղջիկների համար գնում է, գիտես ինչ փողեր կտան: Մանավանդ իմացել են, որ կույս ես. միլիոններ են խոստանում քո համար»:
Կկարողանա՞ր երկար դիմանալ Նարինեն, եթե բախտը մի փոքր չբերեր.
- Երբ մեզ բոլորիս բերեցին Տրապիզոն, որպեսզի վիզայի ժամկետները երկարացնեն, ես նկատեցի մի ոստիկանի, ով ռուսերեն, չէի ասի, որ շատ լավ, բայց հասկանում էր: Մոտեցա ու միանգամից` հենց իրենց ներկայությամբ ասացի, որ օգնեն ինձ, որ ինձ բռնի ուժով են պահում: Մեր ղեկավարը սկսեց արդարանալ, թե նա իմ քեռին է, եւ ես պարզապես շատ եմ կարոտել ծնողներիս, ովքեր իբր շուտով պետք է միանան ինձ: Ոստիկանն այնուամենայնիվ հավատաց ինձ, վերցրեց անձնագիրս եւ իր հեռախոսը տրամադրեց, որ զանգեմ ծնողներիս: Զանգելուցս հետո ծնողներս միանգամից դիմել էին Հայաստանի ոստիկանություն, իսկ ես ոստիկանի շնորհիվ եւ աջակցությամբ վերադարձա: Նույն օրն էլ գնացի ոստիկանություն եւ պատմեցի այն դժոխքի նման տասնհինգ օրերի մասին, որոնք անցկացրել եմ Թուրքիայում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված