Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times Կիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոնները

Ո՞ՐՆ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Արխիվ 12-16

Ո՞ՐՆ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Վերջերս համացանցում ակտիվորեն տեղեկություններ են տարածում այն մասին, թե հայաստանյան տարբեր մարզերում եւ նույնիսկ՝ մայրաքաղաքում տեղի են ունենում երեխաների առեւանգումներ` օրգանները գողանալու նպատակով: Թե ինչ հիմքեր ունեն այդ լուրերը՝ դժվար է միանգամից ասել, հաշվի առնելով, որ դրանք հիմնականում հայտնվում են համացանցային կեղծ էջերում եւ անմիջապես էլ անհետանում, երբ սկանդալային այդ լուրն սկսում է շատ արագ եւ օպերատիվ կերպով ողողել ողջ համացանցը:

 

Ամենալուրջ խնդիրն այն է, որ նման լուրերն արդեն սկսել են լուրջ խուճապ առաջացնել մանկահասակ երեխաների ծնողների շրջանում: Փաստն այն է, որ մարդիկ այն աստիճան են տագնապած, որ հաճախ երեխաներին թույլ չեն տալիս միայնակ փողոց դուրս գալ ու նույնիսկ դպրոց գնալ-գալն են սկսել վերահսկողության տակ առնել: Ավելին` նման լուրերով սկսել են լրջորեն անհանգստանալ նաեւ դպրոցների ուսուցիչները, որոնք դպրոցականներին անընդհատ զգուշացնում են՝ ուշադիր լինել, չշփվել անծանոթների հետ:
Ու քանի որ այդ լուրերը մեծ թափով են տիրաժավորվում համացանցում, դրանք սկսել են «հարստանալ» նաեւ հավելյալ «մանրամասներով»: Թե՝ օրգանները գողանալու նպատակով երեխաների զանգվածային առեւանգումների թիկունքում հսկայական «մաֆիա» է կանգնած, որի անդամների մի մասը զբաղված է բուն առեւանգումներով, մի մասը բժշկական կազմն է. օրգանները հենց այնպես հանելը, պահելը, տեղափոխելն առանց մասնագիտական միջամտության անհնար է: Եվ, վերջապես, որ «մաֆիայի» մեջ են նաեւ օրգաններն արագորեն արտասահման հասցնողները, նրանց համար սահմաններին ¥օդանավակայանում¤ անարգել ելք ու մուտք ապահովողները եւ այդպես շարունակ:

«ԱՅ, ՈՐ ԻՄԱՆԱՅԻ ՈՎ Է, ԱՅԴ ՄԱՐԴԸ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԷՐ ԼԻՆԻ»

Թե ինչ հիմքեր ունեն այդ խոսակցությունները, փորձեցինք նախ պարզել այն համայնքներից, որոնց հետ կապված այդ կարգի «հավաստի տեղեկություններ» եղել են: Ի սկզբանե խոսվում էր, որ երեխաների գողանալու դեպքեր են եղել Արտաշատ եւ Արարատ քաղաքներում: Սակայն այդ քաղաքներից մեր ամենատարբեր աղբյուրները միաբերան հաստատեցին, որ թեեւ իրենք էլ են այդ մասին լսել, սակայն պատկերացում անգամ չունեն, թե կոնկրետ որ երեխաների մասին է խոսքը: Այնուհետեւ՝ երեխաների առեւանգման մասին խոսակցություններն արդեն Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի մի քանի համայնքների մասին էին: Կրկին նույն բովանդակությամբ. «Մարզի համայնքներում երեխաների առեւանգման փորձ էր արվել: Զինվորական արտահագուստով տղամարդիկ, մեքենայի միջից կանչել են երկու երեխայի, թե եկեք, ձեր հայրը ձեզ է սպասում, ձեզ տանենք նրա մոտ»: Անծանոթ մարդկանց տարօրինակ վարքագիծը, ըստ տեղեկությունը հրապարակողների, կասկածելի է թվացել մոտակայքում գտնվող համագյուղացիներից մեկին, ում մոտենալուց հետո կասկածելի տղամարդիկ մեքենայով արագ հեռացել են: Նման մի դեպք էլ երեկ ներկայացվեց` Արագածոտնի մարզի Ուջան համայնքի հետ կապված: Այնուհետեւ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի հետ կապված եւս նման խոսակցություն հայտնվեց շրջանառության մեջ: Ավելին, որ վերջին օրերին նման դեպքեր պատահել են նաեւ իրենց հարեւան գյուղերում, ու՝ «թիրախում մինչեւ 10 տարեկան երեխաներն են»:
Փորձեցինք համայնքների ղեկավարներից պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրենց մոտ: Մեզ հետ զրույցում Ուջանի գյուղապետ Առաքել Հարոյանը միայն զայրացած ասաց.
- Էդ տեսակ սարսափ առաջացնող, կեղծ, երեւակայական լուր տարածող մարդիկ ¥եթե կարելի է իրենց մարդ համարել¤ անասունից ոչնչով չեն տարբերվում: Անասունություն է, ուրիշ ոչինչ: Ազգի թշնամիները մենակ կարող են գյուղացի մարդկանց, ովքեր տեղից հազար ու մի հոգսի մեջ խրված են, մի հատ էլ անտեղի սրտները դող գցել: Ինտերնետով անընդհատ տարածում են էդ լուրը, ֆռռացնում տարբեր կայքերով, բայց ես Ձեզ վստահեցնում եմ՝ նման բան երբեւիցե ո՛չ մեր գյուղում, ո՛չ էլ կողքի գյուղերում կամ առհասարակ մարզում չի եղել: Ես էդ պատասխանը տվել եմ նաեւ իրավապահներին, ովքեր շատ անհանգստացած զանգահարում, հարցնում էին, թե՝ եղե՞լ է նման դեպք:
Նույնն էր Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի համայնքապետ Ղազար Ղազարյանի պատասխանը.
- Ամբողջությամբ կեղտոտ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ հաստատ կարող եմ ասել, որ նման դեպքեր չեն գրանցվել նաեւ հարակից համայնքներում:
- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞վ է նման տեղեկություն տարածում՝ շեշտելով կոնկրետ համայնքներ եւ, մասնավորապես, ձեր համայնքի անունը:
- Այ, որ ես էդ հարցի պատասխանն իմանայի, արդեն վաղուց այդ մարդը մեղմ ասած` լավ վիճակում չէր լինի: Չի կարելի «լայքեր» հավաքել գյուղացի մարդու ներվերի հաշվին:  
Չբացառելով, որ միգուցե նշված համայնքներում չի եղել, իսկ ուրիշ վայրերում, այնուամենայնիվ, առեւանգումներ կան, պարզաբանում խնդրեցինք նաեւ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով հակիրճ պատասխանեց հետեւյալը.
- Ոստիկանությունը հենց առաջին իսկ օրը հանդես է եկել հայտարարությամբ: Տեղեկությունները կրկնվելուց հետո չենք զլացել եւ կրկին հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես գտնում եմ, որ նման լուրեր տարածողները պարզապես տգետ անձնավորություններ են, ավելացնելու ոչինչ չկա:
Այսպիսով մնում է մտածել, որ Ոստիկանությունը երեխաների առեւանգման մասին որեւէ կոնկրետ փաստ չունի: Ընդ որում՝ սա այն դեպքը չէ, որ փաստեր ունենար եւ թաքցներ: Ընդհակառակը, եթե իրոք լինեին մասսայական առեւանգումներ, մեկ է, դա կոնկրետ օրինակներով վաղ, թե ուշ հայտնի էր դառնալու, իսկ Ոստիկանությունն էլ պետք է օր առաջ ահազանգ հնչեցներ՝ հանցագործության հետագա ծավալումը կանխելու համար: Այս իրավիճակը չկա եւ այս պահին միակ տարբերակը մնում է այն, որ գործ ունենք կեղծ լուրերի հետ: Այլ հարց է, թե որն է դրա իմաստը: Մտածել, թե այս լուրերի նպատակը միայն «լայքեր» հավաքելն է, ինչպես ենթադրեց Ջրարբիի համայնքապետը, միամտություն կլիներ: Թեկուզեւ հաշվի առնելով, որ լուրերի սկզբնական տարածողները, ինչպես նշեցինք, արագորեն անհետանում են, այսինքն՝ «լայքերի» սպասելիք չունեն: Թերեւս միամտություն կլիներ պատճառ համարել նաեւ Ոստիկանության ներկայացուցչի ենթադրությունը, թե նման լուրերը տգիտության հետեւանք են: Այն տպավորությունն է, որ գործում է լավ մշակված քարոզչական սխեմա, որը հաստատ տգետ մարդու բան չէ:
Բայց թե ում է պետք նման սխեմա դնել շրջանառության մեջ ու հազարավոր մարդկանց խուճապի մատնել. այ, այս հարցի պատասխանն է, որ պետք է տային իրավապահները, բայց չեն տվել: Չնայած հուսանք, որ գոնե զբաղվում են բառիս բուն իմաստով՝ հանրային ահաբեկչության նմանվող այս քարոզչության կազմակերպիչներին փնտրելով, եւ առաջիկայում պատշաճ պարզաբանում կստանանք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված