Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի

ԻՆՉՈՒ ԳՆԱՆԿՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԳՆԱՆԿՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ

 

Հատկապես վերջին մի քանի ամիսներին սննդամթերքի համաշխարհային շուկաներում տեղի են ունենում գների զգալի անկումներ: Շատ ավելի ցայտուն է մեկ այլ՝ նավթի եւ նավթամթերքների էժանացումն աշխարհում: Սակայն Հայաստանում անգամ պաշտոնական ¥վերջին տվյալները օգոստոսին էին¤ գնահատականներով է արձանագրվել պարենային ապրանքների 5,2 տոկոսանոց աճ, իսկ նավթամթերքը ¥բենզին եւ դիզվառելիք¤, թեեւ մի քանի տոկոսով էժանացել է, ոչ մի համեմատության մեջ չի կարող մտնել համաշխարհային անկումների հետ: Թե ինչու է մեզ մոտ աշխարհից կտրված այս վիճակը ¥չնայած չմոռանանք, որ թանկացումների դեպքում միանգամից համաշխարհային միտումներն զգում ենք¤, թերեւս արդեն կարիք էլ չկա ասել: Ուստիեւ՝ այս անգամ փորձեցինք այս հարցի շուրջ քաղաքական բնույթի պարզաբանումներ ստանալ տնտեսագետից եւ որոշ գործարար պատգամավորներից:

Տնտեսագետը՝ նախկինում ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ ընդգծեց, որ  համաշխարհային շուկայում տեղի ունեցող գների փոփոխությունը հայաստանյան շուկայի վրա չի ազդում, որովհետեւ չկա մրցակցություն. «Բացի այն, որ երկրում չկա տնտեսական մրցակցություն, բացակայում է նաեւ մրցակցության պետական պաշտպանությունը: Եթե այս ամենը բացակայում է, ապա իրացման ու շրջանառության դաշտում հայտնվում են այնպիսի սուբյեկտներ, որոնք, ըստ էության, կարողանում են իրենց անձնական մոտեցումները հանդես բերել: Տվյալ պարագայում՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները պատնեշավորվում են, որի պարագայում էլ գլոբալ գնանկումները ոչ մի ազդեցություն չեն ունենում Հայաստանում ապրանքների գների փոփոխությունների վրա: Մեր երկրում նույնիսկ շատ գյուղատնտեսական մթերքներ, որոնք չենք ներկրում, այլ ինքներս ենք արտադրում, չեն էժանանում: Սա այն դեպքում, երբ 2015 թվականը Հայաստանի գյուղատնտեսության համար բավականին նպաստավոր տարի է: Կարելի է ենթադրել, որ հայաստանյան շուկայում գտնվող սուբյեկտները նաեւ այդ ապրանքերի գներն են կարողանում թելադրել»:

 

 

ԱԺ գործարար-պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ խոսքով` Հայաստանի շուկայում գնաճ տեղի չի ունեցել, պարզապես դոլարի կուրսն է բարձրացել ¥իսկ այլ արժույթների, մասնավորապես՝ եվրոյի նկատմամբ դոլարի աճ չկա՞- հեղ.¤, որն էլ մարդկանց մոտ թյուրիմացություն է առաջացրել, որ շուկայում գնանկում տեղի չի ունենում. «Գիտենք, որ Հայաստանը դոլարով է գնում նավթամթերքը: Իսկ այն ապրանքատեսակները, որոնք գնում եւ վաճառում են դրամով, նույն արժեքին են մնացել: Եթե դոլարի կուրսը չբարձրանար, բնականաբար մենք բոլորս ականատես կլինեինք, որ ապրանքերի գնի բարձրացում չի եղել ¥իսկ ո՞ւր մնացին աշխարհում գների անկումները- հեղ.¤: Հայաստանի տնտեսական վիճակի վրա մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի տնտեսությունը:  Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների պատճառով տուժում է ՀՀ տնտեսությունը, քանի որ այնտեղից եկող տրանսֆերները նվազել են»:

 

 

ԱԺ գործարար-պատգամավորներից ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ պնդում է, որ եթե նավթն էժանացել է, դա դեռ չի նշանակում, որ էժանացել է նաեւ բենզինը. «Ոչ մի երկրում բենզինը չի էժանացել, իսկ մեր երկրում այն չի թանկացել: Եվրոպական երկրներում հաճախ եմ ուշադրություն դարձնում բենզինի գներին. այն ո՛չ էժանացել, ո՛չ էլ թանկացել է: Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսությանը, ապա պետք է ասեմ, որ ցանկացած զարգացած երկրում տնտեսությունը հետընթաց է ապրում. չնչին տոկոս է կազմում տնտեսական աճը: Այսօր Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն ուղիղ ազդեցություն ունի մեր տնտեսության վրա, քանի որ 2 միլիոնից ավելի հայեր աշխատում են Ռուսաստանում, եւ այս ճգնաժամի պարագայում կիսով չափ նվազել են Հայաստան եկող տրանսֆերները: Կարծում եմ՝ պետք է զինվենք համբերությամբ եւ հուսանք, որ շուտով Ռուսաստանը դուրս կգա այս վիճակից, աշխարհը կվերականգնվի եւ մենք էլ ոտքի կկանգնենք»:

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված