Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է

Զարմացած

Արխիվ 12-16

 

Ինչպես հայտնի է, «Ոչ»-ի համաժողովին մասնակցում էր եւ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ կուսակցությունը: Ճիշտ է, հետները Եվրամիության դրոշներ չբերին, սակայն «անկախության սիմվոլը» բավականին ուշագրավ հայտարարություն արեց. «Ինչպես գիտեք, կա «Ոչ»-ի ճակատը, որին մասնակցում են 6 ուժեր, բացի դրանից, ինչ-որ երիտասարդներ նախաձեռնել են հայտարարություն եւ հրավիրել տարբեր քաղաքական ուժերի` արձանագրել, որ օրակարգի առաջնահերթ խնդիրը սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելն է` մնացած խնդիրներն այս պահին երկրորդական են դառնում: ԱԻՄ-ը ստորագրել է այդ հայտարարությունը` դեռեւս չճշտելով մարտավարական խնդիրները. հետագայում ինչպես ենք աշխատելու, ինչ մեթոդներով: Դա մոտավորապես նույնն է թե` որոշել ենք Արագած սարը բարձրանալ, տարբեր տեղերից ասում են` մենք էլ ենք ուզում բարձրանալ, որովհետեւ բարձրանալը ճիշտ ենք համարում. ամեն տարի գոնե մեկ անգամ պետք է Արագած սարը բարձրանաս: Սա է ընդամենը: Ինչ վերաբերում է հետագա գործողությունների ծրագրին, դա հետո կերեւա»: Այն, որ Հայրիկյանը «Ոչ»-ի գործընթացը համեմատում է Արագած լեռ բարձրանալու հետ, համաձայն ենք, համաձայն ենք, որ լեռնագագաթ կարելի է բարձրանալ եւ տարբեր կողմերից` հընթացս կողմնորոշվելով: Բայց, գրողը տանի, ինչպես պետք է գագաթ բարձրանա «լեռնագնացների» թիմը, որն առավելապես բաղկացած է քաղաքական դիակներից: Դուք պատկերացնո՞ւմ եք սար բարձրացող մեռել` այ, Հայրիկյանը պատկերացնում է:

 

 


«Ոչ»-ի ճակատով չափազանց շատ է ոգեւորվել հազար անգամ կուսակցություն եւ քաղաքական համոզմունքներ փոխած ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «Ես վստահ եմ, որ տեղի կունենա իրական ընդդիմադիր ուժերի լիարժեք համախմբում, ինչի արդյունքում կստեղծվի «Ոչ»-ի միասնական շտաբ: Խնդիրը պարզ է, ընտրությունը ոչ թե տարբեր կուսակցությունների մեջ է, այլ փրկարար «Ոչ»-ի եւ կործանարար «Այո»-ի միջեւ` սպիտակի եւ սեւի, ինչը, անշուշտ, համախմբումը միասնական շտաբի տեսքով դարձնում է այլընտրանք չունեցող բնականոն լուծում»: Չէ, սա արդեն զարմանալիորեն մի բան հիշեցնում է: Հիշո՞ւմ եք, ժամանակին Հմայակը «եռյակ-քառյակների» շտաբ էր սարքում, եւ ինչով դա վերջացավ, այդ թվում եւ ծանրաքաշ ԲՀԿ-ի համար... Իսկ հիմա, գրողը տանի, նորից շտաբ, այս անգամ` «Ոչ»-ի: Ախր, այս նախկին երիտասարդի ստեղծած «շտաբները» տեղով քաղաքական թուղթուգիր են, եւ զարմանալի է, թե ինչպես քաղաքական ձախորդության այդ քայլող մարմնացմանը «Ոչ»-իստները ընդհանրապես մոտիկ թողեցին:
1972-ին ամերիկյան «Պիոներ-10» տիեզերանավը հեռավոր տիեզերք տարավ մի թիթեղ, որի վրա փորագրված էին կին եւ տղամարդ, մեր երկրային քաղաքակրթությունը պատկերող խորհրդանշական ուրվագծեր եւ այլն: Եվ ահա Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած աստղագետների եւ փիլիսոփաների գիտաժողովին հանկարծ հայտարարվեց, որ 43 տարի առաջ տիեզերք ուղարկած ուղերձը ռասսիստական եւ սեքսիստական է, չի համապատասխանում ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ սկզբունքներին: Գիտաժողովում դժգոհեցին, որ տղամարդու ուրվագիծը չափազանց առնական է, իսկ կնոջը` չափազանց կանացի, գումարած դրան` տղամարդն ու կինը սպիտակամորթ են (թե փորագրության վրա ինչպես են զանազանել մաշկի գույնը, միայն սատանան գիտի): Պարզապես ապշեցուցիչ է, որ 21-րդ դարում կարող ենք ականատես լինել այդպիսի խավարամտության կամ ռսի ասած` «մռակաբեսության», ու ոչ թե գրանտածիծ իրավապաշտպանների սեմինարին, այլ մի տեղ, ուր բացառապես գիտնականներ են հավաքված: Չէ, կանգնեցրե՛ք մոլորակը, ես իջնեմ... Չնայած իջնելու տեղ էլ չթողին, արդեն տիեզերքն են գենդերացնում:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

TRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված