ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ. «ԱԼԻԵՎԸ ՂԱԼԱԹ Է ԱՐԵԼ»
Արխիվ 12-16ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ. «ԱԼԻԵՎԸ ՂԱԼԱԹ Է ԱՐԵԼ»
Վերջերս թուրքախոս պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսել է Զանգեզուրը «վերադարձնելու եւ թուրքական աշխարհի միասնությունն ապահովելու» սիրած թեմաներից: Ըստ Ալիեւի՝ «Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրը, որոնք համարվում է հին թուրքական տարածք, մեր պատմական հողն է»:
Ալիեւի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ ԱԺ գեներալ-պատգամավոր ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց. «Ալիեւը ղալաթ է արել ըտենց բանա ասել, էնի մի ղալաթը մյուսի հետեւից հա անում ա, էլի»:
Ապա անդրադառնալով սահմանին տիրող անկայուն վիճակին՝ Ս. Սարոյանը հավելեց. «Ինչ ուզում ա անի Ալիեւը, մեկ է մեր բանակին հաղթել չի կարա: Ինքն էլ շատ լավ գիտի դրա մասին, դրա համար էլ խորամանկ աղվեսի քայլեր անելուց բացի ուրիշ ոչնչի ընդունակ չի: Պատերազմի վերսկսումից էլ հենց ինքն է առաջինը վախենում: Մենք մտածելու բան չունենք, մեր բանակը ուժեղ եղել է, կա ու կլինի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
