«ԻՅԱ, ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱ՛Ն». ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ»
Արխիվ 12-16«ԻՅԱ, ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱ՛Ն». ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ»
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանից հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխվում է իշխանության վերարտադրման, իսկ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար: «Ով տանը չի ուզում նստել, սահմանադրություն փոխենք: Դե տարեք, ձեր տանը պահեք»,- ոգեւորված ասաց պատգամավորը: Ավելին` Արամ Մանուկյանը հայտարարեց, որ անգամ ՀՀԿ-ականների մի մասն է դեմ նոր սահմանադրությանը, քանի որ այն կիսապատերազմական երկրի համար ռիսկային է անցումը խորհրդարանական համակարգի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նստած տեղից պահանջեց անուններ հնչեցնել:
«Իյա»,- արձագանքեց Արամ Մանուկյանը, ապա, հավանաբար, կատակով ասաց. «Վահրամ Բաղդասարյան»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում հակադարձեց Արամ Մանուկյանին. «Դուք ձեր խմբակցությանը չեք կարողանում համոզել նոր սահմանադրության ռիսկայնության մասին: Եկել եք մեզ եք համոզում: Դուք գնացեք ձեր խմբակցությանը համոզեք: Հալվա, հալվա ասելով`բերանը չի քաղցրանա»:
Փոխնախագահը հորդորեց հարգալից լինել միմյանց հանդեպ եւ հիմնավորված հակափաստարկներ, առաջարկություններ ներկայացնել:
Հետքարիր է, տեսնես Լեվոն Տեր-Պետրոսյանին, ՀԱԿ խմբակցությունից ով է իրենց տուն տարել պահել 1998 թվականից այս կողմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
